вторник, 1 мая 2018 г.

Դիպլոմային աշխատանք «Քաղաքային տեսարաններ» Բանգլադեշ



Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ
Խլոյան Գոռ Գարիկի
մասնագիտությունը՝ «Լուսանկարչական գործ»  
Որակավորումը` լուսանկարիչ.
Դիպլոմայինի ղեկավար` Մարինե Մկրտչյան
Երևան 2018թ.
Ֆոտոպատմությունը իր մեջ ներառում է այս տարվա փետրվարից – մայիս ժամանակահատվածում նկարահանված կադրեր: Բանգլադեշի շենքերը, շքամուտքերն ու բնակիչներն իրենց առօրեայով, թափանցիկ, թաքնված կյանքով:  Իր ուսուցիչը, ուսանողներն ու ընկերները : Շարքում հիմնականում քաղաքային լուսանկարչության օրինակներ են, ու նաև մի քանի կադր, որ իր ձեռագրին շատ բնորոշ են: Նա չի կարողանում անտարբեր անցնել թռչունների, շների ու կատուների կողքով: Գոռի մոտ լավ ստացվում է լուսանկարի մեջ էմոցիոնալ համատեքստ դնել, թաքնված գործողությունների, իրադարձությունների ու կյանքերի պատմություններ ցույց տալ ուղղակի ակնարկով: 

Դիպլոմայինի թեման արդիական է, քանի որ օրվա մեծ մասը  Գոռը արդեն երկար ժամանակ անցկացնում է Բանգլադեշում, թափառում այստեղի փողոցներով մենակ կամ ընկերների հետ ու նկարում Բանգլադեշի բնակիչներին, փողոցներն ու թաղամասը, մարդկանց ու իրենց ապրելակերպը: Աշխատանքի նպատակն է՝ լուսանկարելով փորձել ավելի մոտիկից ծանոթանալ թաղամասի ու իր բնակիչների հետ, վավերականացնել նրանց կյանքի ու գործունեության մի փոքր հատվածը:  Դիպլոմային աշխատանքի  հիմանական խնդիրն Էր, հաղթահարել շփոթմունքը, որ բոլոր լուսանկարիչները զգում են աշխատանքի   սկզբնական շրջանում ու փորձել ավելի մոտենալ լուսանկարի հերոսին, մոտիկից կադրեր, բնավորություններ ու պահեր ֆիքսելու համար:

 Դիպլոմայինը կազմված է քսան քաղաքային ժանրի լուսանկարից:Նկարահանումների վայրը՝ ՀԱԹ, Բանգլադեշ: Հիմնական ժանրային լուծումները՝ դետալային, ուրբանիստական, դիմանակարային: Փետրվար-մայիս 2018թ:
Սկզբում ուզում էի սովորել Քոլեջի ոսկերչություն բաժնում, բայց քանի որ դասավանդող չուներ այդ պահին Քոլեջը, պատահականության սկզբունքով ընտրեցի լուսանկարչական գործը: Ես չէի սիրում նկարել, հետո ինքս ինձ ասացի՝ չի կարող այսպես շարունակվել, ես պետք է նկարեմ, ընտրել եմ այս մասնագիտությունը, ի՞նչի համար: Այդ հարցին պատասխանելու նպատակով գնացի բակ, փնտրում էի ինչից սկսեմ և տեսա մի մեքենա, որի վրա գրված էր՝Ռուլյատ Բլաձինկի:
Այդ տեքստով ոգեվորվեցի և սկսեցի մեքենաներ փնտրել, որտեղ փակցված են տեքստեր: Այդ ամենը նկարելուց հետո որոշեցի վարդեր նկարել՝ տարբեր տեսակի, իսկ հետո որոշեցի դիմանկարներ նկարել: Մարդիք ինձ չէին ժպտում, ես որոշեցի թաքուն նկարել:
Թաքուն նկարելու հետ հայտնվեց նաև իմ սերը թռչուն ու կենդանի նկարելու նկատմաբ: Սկսեցի տարբեր թեմաներով նկարել: Կամաց-կամաց սիրեցի իմ մասնագիտությունը, բայց տենց էլ չսիրեցի շենքեր նկարել:
Մոռացա պատմեմ, թե ինչպես սկսեցի շենքեր նկարել: Գյումրիի ճարտարապետությունը շատ հավանեցի, դրա համար փորձեցի նկարել: Սկզբից լավ չեր ստացվում. շենք նկարելու համար տարածաչափական հաշվարկ պիտի անես, բայց ես ալարում էի և անընդհատ կտրում էի շենքի մի մասը, ծուռ Էի նկարում կամ շուռ Էի տալիս, սխալ նկարում: Հետո կամաց - կամաց ստացվեց, ու մի քանիսը դրել եմ նաև դիպլոմայինիս մեջ:
                                                                                                                                       























ֆոտոպատումը Աշտարակից

Հանդիպում Սերգո Տոնոյանի հետ

Լադո Ափխազավան և 20 հոգանոց սովորողների խումբը կրթահամալիրում

Ինքնաարտահայտում և տարածություն խորագրով ցուցահանդեսի բացումը լուսանկարներով

Հայաստանի փոքրիկ երգիչների համերգը լուսանկարներով

Հանդիպում «Հարթակ գեղարվեստում» ակումբում

Ուսումնական ճամփորդություն դեպի Աշտարակ

Ուսումնական ճամփորդություն Աշտարակ. Օր երկրորդ

Ուսումնական ճամփորդություն Աշտարակ. Օր երրորդ

Մեդիաուրբաթը լուսանկարներով

Դիպլոմային աշխատանք «Քաղաքային տեսարաններ» Բանգլադեշ

Երևանի  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ Խլոյան Գոռ Գարիկի մասնագիտությունը՝ «Լուսանկարչական գործ»   Որակավորումը` լուսանկարիչ. ...