четверг, 7 мая 2015 г.

Սերգեյ Նիկիտի Մերգելյան

Սերգեյ Նիկիտի Մերգելյան
Mergelyan.jpgՆշանավոր հայ մաթեմատիկոս, գիտության ականավոր գործիչ, գիտնական, ֆունկցիաների մոտավորության տեսության հեղինակ Սերգեյ Նիկիտի Մերգելյանը ծնվել է 1928թ. մայիսի 19-ին Սիմֆերոպոլում: Նա հայ մաթեմատիկոս է, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1949), պրոֆեսոր (1952), ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1953), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956)։ Ավարտել է Երևանի համալսարանը (1947), ՍՍՀՄ ԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի ասպիրանտուրան (1949, գիտ. ղեկավար՝ Մ.Վ.Կելդիշ)։
1949թ. Ս.Մերգելյանի ֆունկցիաների մոտավորության տեսությունը գնահատվել է որպես բացառիկ արժեքավոր հետազոտություն: 1951թ. գիտնական ապացուցել է բազմանդամային մոտավորության թեորեմը։ «Մերգելյանի թեորեմ» և «Մերգելյանի բազմություններ» արտահայտություններն արժանացել են համընդհանուր ճանաչման և ընդգրկվել մաթեմատիկական գիտությունների գանձարանում։ Նա եղել է ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի Ստեկլովի անվան Մաթեմատիկայի ինստիտուտի կոմպլեքս վերլուծության բաժնի հիմնադիրն ու ղեկավարը։ 
1956թ. հայ գիտնականը հիմնել է Մաթեմատիկական մեքենաների Երևանի գիտահետազոտական ինստիտուտը: Այդ կերպ սկիզբ է դրվել ժամանակակից հաշվողական մեքենաների արտադրության ստեղծմանը Հայաստանում։ Շնորհիվ Մերգելյանի տաղանդի Հայաստանն այդ ոլորտում դարձել է ԽՍՀՄ հիմնական կենտրոններից մեկը։ Նա այդ հաստատության առաջին ղեկավարն էր (1956-1960թթ.), և մինչ օրս ինստիտուտը նրա անունով էլ ժողովուրդը կոչում է Մերգելյան ինստիտուտ: Եղել է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի փոխնախագահը, Գիտությունների Ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի հաշվողական կենտրոնի հիմնադիրն ու առաջին տնօրենը, ԵՊՀ-ի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ամբիոնի վարիչը: 
ԽՍՀՄ-ի տարիներին արժանացել է Ստալինյան մրցանակի, իսկ ՀՀ նախագահի 2008 թվականի մայիսի 26-ի հրամանագրով արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի։ Մրցանակը նրան է հանձնվել Լոս Անջելեսում, քանի որ այդ տարիներին նա մշտական բնակության էր հաստատել  ԱՄՆ։ 
Հայ մեծանուն գիտնականն ու մաթեմատիկայի ոլորտում նոր ուղղվածության հիմնադիրը մահացել է 2008թ. օգոստոսի 20-ին Լոս Անջելեսում։

Комментариев нет:

Отправить комментарий

Դիպլոմային աշխատանք «Քաղաքային տեսարաններ» Բանգլադեշ

Երևանի  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ Խլոյան Գոռ Գարիկի մասնագիտությունը՝ «Լուսանկարչական գործ»   Որակավորումը` լուսանկարիչ. ...