воскресенье, 13 сентября 2015 г.

Հայոց պատմություն 2 կուրս

01092015թ
Հայաստանը 18-րդ դարում

  • 1677 թ․ Էջմիածնում տեղի ունեցավ գաղտնի ժողով կաթողիկոս Հակոբ Ջուղայեցու գլխաորությամբ։
  • 1678թ․ Հակոբ Ջուղայեցին, Իսրայել Օրին և մի խումբ մարդիկ գնացին Կոստնանդապոլիս որպեսզի այդ տեղից մեկնեին Եվրոպա: Օգնություն խնդրեին եվրոպացիներից Հայաստանը ազատագրելու համար, սակայն ղեկավար Հակոբ Ջուղայեցին մահացավ և պատվիրակությունը վերադարձավ Հայաստան: Եվրոպայում մնաց միայն երիտասարդ Իսրայել Օրին։
  • Իսրայել Օրին գնաց Իտալիա, հետո Ֆրանսիա, որտեղ ստացավ սպայի կոչում, իսկ հետո գնաց Գերմանիա։ Գերմանիայում Իսրայել Օրին հանդիպեց իշխան Հովհան Վիլ Հելմին։
  • Հովանի խորհուրդով Իսրայել Օրին եկավ Հայաստան 1699թ Անգեղակոթի ժողով տեղի ունեցավ  որտեղ Հայ մելիքները համաձայն էին, որ Հովհան Վիլ Հեմը Հայաստանն ազատագրելուց հետո դառնա Հայոց թագավոր, սակայն Հովհան Վիլ Հեմը չհամաձայնվեց:
  • 1701թ Իսրայել Օրին եկավ Ռուսաստան և հանդիպեց ռուսաց թագավոր Պետրոս 1-ի հետ ու նրան ներկայացրեց Հայաստանի ազատագրության իր ծրագիրը: Ռուսական 25 հազարանոց բանակը պետք է գար Հյուսիսային  Կովկաս, որից 10 հազարը Վրաստանի վրայով պետք է մտներ Հայաստանը ազատագրեր։
  • Պետրոս 1-ը համաձայնեց զորք տալ Իսրայել Օրուն:
  • 1708թ Իսրայել Օրին որպես Ռուսաստանի դեսպան գալիս է  Անդրկովկաս: 1709թ.-ին գնաց Պարսկաստան, սակայն 1711թ.-ին ճանապարին մահացավ՝ պարսիկները թունավորել էին Իսրաել Օրուն:
02092015թ







Դավիթ Բեկ: Սյունիքի ազատագրական պայքարը 18 դարի սկզբին


1. Ո՞վ է եղել Դավիթ Բեկը:
-Նա եղել է զորավար 1722թ.-ից մինչև 1728թ.-ը, ղեկավարել է Սյունիքի ազատագրական շարժումը :
  1. Ովքե՞ր են եղել Դավիթ Բեկի զինակիցները:
-Մխիթար Սպարապետը, Տեր-Ավետիսը, Փարադանը, Մեծ ու Փոքր Գյորգիները, Թորոսը, Պապը, Բայանդուրը և այլն:
  1. Ի՞նչ հախթանականեր է տարել Դավիթ Բեկը թշնամիների նկատմամբ:
-1722թ.-ի աշնանը Դավիթ Բեկը պարտության է մատնել Ջևանշիր քոչվոր ցեղերին:
— Չվանդուրի ճակատամարտում Դավիթ Բեկը հաղթեց Միացալ Պարսկական զորքերին:
— 1727թ.-ին տեղի ունեցավ Հալիձորի ճակատամարտը: Այս անգամ Դավիթ Բեկը հաղթեց թուրքական ցեղերին:
-1728թ.-ին Դավիթ Բեկը վախճանվեց: Պայքարը սկսեց ղեկավարել նրա զորավար Մխիթար Սպարապետը, որը 1730թ.-ին Նախիջևան՝ Օրդուբատում, հաղթելով թուրքերին Խնձորեսկ չհասած դավադրաբար սպանվեց։
08092015թ
Արցախի ազատագրական պայքարը 18 դարի սկզբին
1. Ի՞նչ ենք հասկանում Արցախ ասելով:
-Արցախ անունը առաջացել է Արա գեղեցիկի անվան հետ: Ըստ ավանդույթի Արա Գեղեցիկը նշված տարածքում որսորդությամբ է զբաղվել հետևություն Ար- նշանակում է Արա Գեղեցիկ , ցախ- Արա գեղեցիկի անտառները՝ որպես որսորդության վայր:
2. Ի՞նչ ենք Հասկանում Ղարաբաղ ասելով:
-Ղարա-նշանակում է սև, բաղ- այգի:
-Ըստ ավանդույթի թշնամիները չեն կարողացել գրավել Արցախը իր անմատչելի դիրքի համար և նրանք դրա համարել ասել են մահ բերող սև այգիների երկիր
— Այս տարածքը հարուստ է սևահողով, ինչպես նաև անհիշելի ժամանակներից աճեցրել են սև խաղող:
3. Ո՞վ է ղեկավարել Արցախի պայքարը:
-1720-ական թ.-ին Արցախի պայքարը ղեկավարել է Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան Ջալալյանը:
4. Որքա՞ն զորք է հավաքվել Արցախում:
-12 հազարանքոց բանակ:
5. Ի՞նչ անունով է կոչվել Արցախի ռազմական ճամբարները:
-Սղնախ:
6. Ի՞նչ սղնախներ են եղել:
-Շուշի, Քարագլխի, Ավաետարանոց, Ջրաբերդի և այլն:
7. Ի՞նչ նշանավոր ճակատամարտերեն եղել Արցախում:
-1725 թ.-ի մարտին տուրքական 6 հազարանոց բանակը մտավ Արցախ Վարանդայի գավառ: Հայերը մեծ ընդունելություն կազմակերպեցին: Դրանից հետ թուրքերին տեղավորեցին 33 գյուղերում ու բոլորին կոտորեցին:
-1726թ.-ին թուրքերը 8 օր պաշարեցին Շուշիի բերդը: 8 օրվա ընդացքում Թուրքերը տվեցին 800 զոհ, պարտություն կրելով հեռացան:
8. Ինչո՞վ ավարտվեց Արցախի պայքարը:
-1724թ.-ին Թուրքիան և Ռուսաստանն հունիսին 12-ին կնքեցին պայմանագիր, ըստ որի Անդրկովկասը բաժանվեց Ռուսների և Թուրքերի միչև: Եվ ռուսները հայերին օգնության չհասան, երբ ի վերջո 1728 թվին թուրքերը գրավեցին Արցախը
15092015

Հովսեփ Էմին-հնդկահայ գործիչ

1. Ե՞րբ են հայերը հաստատվել Հնդկաստանում:
-17-18դարերում հայերերը հաստատվել են հեռավոր Հնդկաստանում, զբաղվել են արհեստներով և վաճառքով:
2. Ո՞ր քաղաքներում են հաստատվել հայերը:
-Կարկաթայում, Մադրասում, Ագռայում, Պոմպեյում, Դենիյում:
3. Ո՞վ է եղել հայ ազգային գործիչ Հովսեփ էմինը:
-Նա ծնվել է 1726թ.-ին Պասկաստանի Համադանի քաղաքում՝ վաճառականի ընտանիքում:
4. Համառոտ բնութագրել Հովսեփ Էմինին:
-Պատանի հասակում Հովսեփ Էմինը ընտանիքով տեղափոխվում է Կալկաթա։ Այդ ժամանակ Հնդկաստանը Անգլիայի գաղութներից մեկն էր: Որոնք ճնշում էին նաև հայ վաճառականներին։ Հնդկահայերը հասկացան, որ վաղ թե ուշ անգլիացիները հայերին դուրս կմղեին հայերին Հնդկաստանից և շատ հայեր այդ թվում Հովսեփ Էմինը որոշեցին ազատագրել Հայստանը և ապրել ու արարել մայր հայրենիքում:
1751թ.-ին Հովսեփ էմինը նավով գնաց Անգլիա, ընդունվեց Վուլվիչի ռազմական համալսարանը։
1759թ.-ին եկավ Արևմտյան Հայաստան։
1761թ.-ին գնաց Ռուսաստան՝ Պետերբուրգ,  հանդիպեց Ռուսաստանի վարչապետ Որոնցովին և նրանից խնդրեց օգնություն Հայաստանը ազատագրելու համար։
1762թ.-ին Հովսեփ Էմինը Ռուսաստանից եկավ Վրաստան հանդիպեց Վրաստանի թագավոր Հերակլ 2-րդին խնդրելով նրան օգնել Հայաստանը ազատագրել։ Հովսեփ Էմինը որոշեց վարժեցնել վրացական բանակը։
Հովսեփ Էմինը ու Հերակլ 2-րդը նամակներ ուղարկեցին Արևմտյան Հայաստանի Մուշ քաղաքի սուրբ Կարապետ վանքի վանահայր Հովնանին, որին կոչեյն անում ոտքի հանել Արևմտյան հայությանը, զինել նրանց ու ազատագրել Հայաստանը թուրքերից։ Հովնանը  Պատասխան նամակում գրեց. «Որ ես ոչ միայն Հայերին այլ նաև Քրդերին ու Ասորիներին ոտքի կհանեմ Թուրքիայի դեմ և խնդրում եմ, որ վրացական բանակը շտապի գա մեզ օգնության»։ Սակայն Հերակլ 2-րդը այդքան ուժ չուներ և տատանվում Էր վճռական պատասխան տալուց։
Հովսեփ Էմինի գրած նամակներից մեկը ընկնում է Երևանի պարսիկ խանի հետախույզների ձերքը։ Երևանի խանը իր մոտ է կանչում Էջմիածնի կաթողիկոս Սիմոն Երևանցուն, որնել իր հերթին զայրացած նամակ է ուղարկում Վրաստանի թագավոր Հերակլ 2-րդին և ասում  նրան. «Ով է այդ Հովսեփ Էմինը, վտանգավոր մարդ է նրան վտարի Վրաստանից» և այդպես էլ լինում է։
12.10.2015

Ռուս-պարսկական պատերազմը մաս-1

1.Քանի՞  ռուս-պարսկական պատերազմ է եղել:
1․ Սկսվել է 1804 թ․ավարտվել 1813թ․: 2․ 1826-1828թթ.:
2.Ի՞նչ հայտնի Ճակատամարտեր են տեղի ունեցել ռուս-պարսկական առաջին պատերազմի ժամանակ:
Գեներալ Ցիցիանովը գրավելով Գնձակը գրավեց Էջմիածինը ու պաշարեց Երևանը, սակայն Երևանը չկարողացավ գրավել: Հունիս ամսից մինչև սեպտեմբերի 2 պաշարեց: Պատճառ 1 Երևանի բերդը շատ ուժեղ պաշտպանված էր: Պատճառ 2 Ռուսական զորքի մեջ հիվանդություններ է ծագում, ջուր չի լինում, որ խմեն։ 1805թ․ ռուսները գրավեցին Շիրակի գավառը իր Արթիկ կենտրոնում, դրանից հետո 1805թ մայիսին գրավեցին Ղարաբաղը:1806-1807թթ. ռուսները գրավեցին ներկայիս Ադրբեջանի մեծ մասը, այդ թվում Բաքու, Շաքի, Շիրվան, Թալիշ,Դերմենդ և այլն։ 1808թ․Սեպտեմբերի վերջից մինչև Նոյեմբերի 30-ը Գեներալ Գուդովիչը 2 անգամ Պաշարեց Երևանը, սակայն չկարողացավ գրավել: Պատճառ 1 Ձյուն էր տեղում, ձմեռը չէին կարողանում դիմանալ, ճանապարները փակ էին: 1812թ․ ընթացքում և 1813թ․ սկզբներին ռուսները գրավեցին Ասլնադուզը, Լենքոլանը, Մեղրիննու կրկին Ղարաբաղը: Դրանից հետո պատերազմը ավարտվեց։
3.Ե՞րբ է կնքվել հաշտության պայմանագիր ռուսների և պարսիկների միջև:
Պարսից Շահ Ֆաթ Ալի թագավորը հաշտություն խնդրեց ռուսներից։ 1813 թվականի հոկտեմբերի 12-ին Ղարաբաղի Գյուլիստան գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր: Ռուսաստանի կողմն անցավ Արևելյան Վրաստանը, Թիֆլիսի կենտրոնով, Ադրբեջանի մեծ մասը Բաքու կենտրոնով, իսկ Արևելյան Հայաստանից Ռուսաստանին անցավ Շիրակը, Շամշադինը, Լոռին, Փամբակը, Ղարաբաղը, Գանձակը:
4.Ի՞նչ հայեր են մասնակցել պատերազմին ռուսների կողմից:
Գյուլիստանի Մելիք Աբովի որդի Ռոստանը, որը ցավոք դավադրաբար սպանվեց թագաժառանգ Աբաս միրզայի հրամանով, Գրիգոր վարդապետ տերտեր Մանուչարյանը, նրան անվանում էին Դալի քեշիշ գիժ տերտեր, նա ուներ 500 հոգանոց հեծելազոր, հայտնի էր նաև Ջումշուտ Շահնազարյան, որը ուներ 300 հոգանոց հեծելազոր ,մասնակցել է Ասկերանի ճակատամարտին, աչքի են ընկել Վան և Հակոբ Աթարբեկյան եղբայրները։
14.10.2015

Ռուս-պարսկական պատերազմը- մաս 2

1.Ե՞րբ է սկսվել ռուս-պարսկական 2-րդ պատերազմը:
Սկսվել է 1826թ հունիսի 26-ին և ավարտվել է 1828թ. փետրվարի 10-ին Թուրքմենչայի պայմանագրով:
2.Ե՞րբ Աբաս Միրզան պաշարեց Շուշիի բերդը:
1826թ. հունիսի 26-ին թագաժառանգ Աբաս Միրզան 6000-անոց բանակով պաշարեց Շուշիի բերդը, որը տևեց 47 օր ու չկարողացան գրավել:
3.1826 թ. ի՞նչ 2 ճակատամարտեր են տեղի ունեցել ռուսների և պարսիկների միջև:
1. 1826թ սեպտեմբերի 3-ին տեղի ունեցավ Շամքար գետի ափին հայազգի գեներալ Վալի Մաթովը 2000-անոց զորքով հաղթեց Ամիրխանի 10000-անոց զորքերը 2. 1826թ սեպտեմբերի 13 տեղի ունեցավ ԵլիզաբետՊոլի <գյանջայի> ճակատամարտը, Ռուսական զորքերը` գեներալ Պարսկևիչը 18000 զորքով հաղթեց Աբաս Միրզայի 35 հազարանոց զորքին:
4.1827թ. ի՞նչ ճակատամարտեր են տեղի ունեցել:
1.1827թ օգոստոսի17 Օշականի ճակատամարտը: 2. 1827թ հոկտեմբերի 1 Երևանի գրավումը Պարսկևի կողմից:
19.10.2015 
Սոցիոլոգիա և Քաղաքացիական կրթություն մաս 1,2, 3 և 4

1.Ի՞նչ է սոցիոլագիան:
Սոցիոլոգիան հումանիտար գիտություն է, որը ուսումնասիրում է հասարակական կյանքում տեղի ունեցող իրադարձություները: Գիտություն է հետազոտություների մասին:
2.Սոցիոլոգիա բառը ի՞նչ է նշանակում:
Լատիներեն սոցիո նշանակում է հասարակություն, իսկ լոգոս հունարեն բառ է, որը նշանակում է գիտություն հասարակության մասին:
3.Ի՞նչ ենք պարզում այս գիտության միջոցով: 
1.Պարզում ենք հասարակության միտվածություն, մարդիկ ինչի մասին են մտածում: 2.Գաղափարները: 3. Նախընտրություները:
4.Այս գիտությունը ի՞նչ մեթոդներով է իրականացվում:
Շատ պարզ մեթոդով` հարցումների միջոցով, օրինակ սոցիալոգը կանգնում է խանութի առաջ և հարց է տալիս հաճախորդներին, հարցը` դուք ի՞նչ ապրանքանիշ եք նախընտրում օրինակ կաթնամթերքներից,մսամթերքներից, քաղցրավենիքից և այլն:
5.Ո՞վ է առաջին անգամ օգտագործել սոցիոլոգի տերմինը:
19-րդ դարի ֆրանսիացի փիլիսոփա Օգյուս Կոնդը:
6.Սոցիոլոգիայի պատմությունը քանի՞ մոդելներից է կազմված:
1.Հին աշխարհ: 2.Միջնադար և նոր ժամանակներ` այսինքն 4-18-րդ դար: 3.Ժամանակակից փուլ, 19-րդ դարից սկսած մինչև առ այսօր:
7.Առաջին անգամ ո՞վքեր են զբաղվել այս գիտությամբ:
1.Պլատոնն իր պետության աշխատության մեջ ներկայացրել է բազմաթիվ սոցիոլոգիական հետազաոտություններ, ըստ Պլատոնի պետության կառավարությունը պետք է լինի արիկռոստային, իսկ հասարակությունը և անհատը պետք է եթարկվեն: 2. Ըստ Արիստոտելի ամենաառողջ խավը միջին խավն է, ոչ հարուստներ և ոչ էլ չքավորներ, սակայն պետք է չքավորներին ևս օգնել որպեսզի նրանք ևս ընդգրկվեին կառավարման մեջ: 
1.Այս հեղինակներն առաջնային են համարում անձի կայացումը, ինքնահաստատումը, առանց դրա անձը որպես անհատ չի կարող իրեն լիարժեք դրսևորել:
2.Սոցիոլոգները գտնում են, որ շատ կարևոր է մարդու վարքագիծը, այսինքն նրա բարոյական կերպարը: Բարոյական կերպարի համար անրաժեշտ է դաստիրակությունը սկսել երիտասարդ տարիքից, քանզի նրանց մոտ չկան բարոյություներ քարացած կարծրատիպեր:
3.Այսպիսով քաղաքացիական կրթությունը ընկալվում է որպես սոցիալ քաղաքական և իրավական գիտելիքները համատեղ ընդգրկված դասընթաց: 
Մաս 3
1.Սոցիոլիոգները սոց. հարցումների ընթացքում եկել են այն եզրակացության, որ լիարժեք քաղաքացի դառնալու համար պետք է տվյալ անձը իմանա ամբողջ տեղեկատվական դաշտը, այսինքն պետք է իմանա ամբողջ իրադարձություները: Անրաժեշտ է սեղծել սովորողներից բաղկացած աշխատանքային խմբեր, որոնք ուսումնասիրել են տարբեր երկրներում ժողովրդավարական երկրների օրենքները:
2.Ըստ սոց. հարցումների և վերլուծություների` ակտիվ քաղաքացի կարող է դառնալ հետևյալ անձնավորությունը. Անկախ իր մասնագիտությունից, կրթական աստիճանից քաղաքացին պետք է ակտիվորեն մասնակցի երկրում տեղի ունեցոզ հասարակական և քաղաքական իրադարձություներին։
3.Ի՞նչ ենք հասկանում հասարակական իրադարձություն ասելով։
Դրանք երկրում կազմակերպվող տարբեր տեսակի, տարաբնույթ միջոցառումներ են, օրինակ հանրահավաք, ցույցեր, քայլերգ, բողոքներ:
4.Ի՞նչ ենք հասկանում քաղաքական իրադարձություն ասելով։
Ցանկացած տեսակի ընտրություն և հանրաքվե համարվում է քաղաքական իրադարձություն, ինչպես նաև պետական իշխանության կողմից կազմակերպված միջոցառումներ: Ցանկացած քաղաքացու քաղաքական իրավունքն է մասնակցել ընտրություներին, որոնք այժմ ներկա սահմանադրության 3-ն են 1.տեղական ինքնակառավարման մարմիների ընտրություներով: 2.հավաքանու անդամի ընտրություն: 3.գյուղապետի ընտրություն։
5.2. Հ.Հ. ազգային ժողովի պատգամավորի ընտրություն: 3. Հ.Հ. նախագահի ընտրություն:
6.Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որ այսօր կոչվում են ավագանու ընտրություններ, Հայաստանում կատարվում է 4 տարին 1 անգամ:
Մաս 4
1.Ի՞նչպես է ընտրվում Երևանի քաղաքապետը:
Երևանի բոլոր համայնքներում այսուհետ վարչական շրջաններում տեղի է ունենալու ավագանու ընտրություններ: Ընտրված ավագանու անդամները կազմակերպվում են ընտրական հանձնաժողովի միջոցով` Երևան քաղաքի ավագանու ընտրություններով:
04.11.2015թ.
Ազգային ժողովի ընտրություներ 
1.Ըստ նոր սահմանադրության ազգային ժողովը պետք է բաղկացած լինի ոչ թե 131 այլ 101 հոգուց: Եթե նախկինում Հ.Հ. քաղաքացիները ընտրում էին համամասնական և մեծամասնական կարգով այժմ քաղաքացի ընտրելու էին միայն համամասնական ընտրությամբ, այսինքն ընտրողը ընտրում է կուսակցությունը 5 տարի ժամանակով: Ըստ ընտրության մասին օրենքի` ընտրելու իրավունք ունի 18 տարին լրացած ցանկացած Հ.Հ. քաղաքացի անկախ սեռից, ազգային պատկանելիությունից, կրթական աստիճանից:
2.Ընտրվելու իրավունք ունի, այսինքն ազգային ժողովի անդամ կարող է դառնալ 25 տարին լրացած ցանկացած քաղաքացի, բայց մի պայմանով, եթե նա վերջին 5 տարին ապրել է Հայաստանի Հանրապետությունում և երկար ժամանակ չի բացակայել Հայաստանի Հանրապետությունից:
Հարց
Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունը ինչ ընթացքով է կատարվում 
ՊԱՏ

ՀՀ նախագահի ընտրություները կատարվում են ուղղակի գաղտնի քվյարկությամբ 5 տարին մեկ անգամ։
Հարց 4
Ով կարող է դառնալ ՀՀ  նախագահ
ՊԱՏ
Ցանկացատ ՀՀ քաղաքացի ում 35 լրացել է ունի բարձրագույն կրթություն և նախագահի թեկնածու գրանցվելուիս 10 տարի աննդ մեջ պետք է ապրած լինել  ՀՀ-ում։





05.11.2015թ․
Հայոց Պատմություն
Թեստ 1
Վարժ 1
Որ բերդն է համարվել Դավիթ Բեկի նստավայրը
ԱՈրոտան
Բ Հալիձոր
ԳԳառնի
Դ Արտակերս
Վարժ 2
Երբ է կնքվել Ռուսների և Պարսիկների մինչև Գյուլիստանի հաշտության պայմանագիրը
Ա․ 1812թ Մայինսի 16
Բ․ 1828թփետրվարի 10
Գ․ 1813թ հոկտեմբերի 12
Դ․ 1829սեպտեմբերի 2
Վարժ 3
Նշված արքաներին դասաորել ըստ աճման կարգի
1 Տիգրան մեծ 55-99
2 Գագիկ 1
3 Պապ թագավոր
4 Աշոտ 2 երկաթ
5 Երվանդ 1 Սարկավակյաց 550-570թթ․․
6 Արտաշես 1 
 Վարժ 4
Նշված պնդումներից       սխալ են 2-ը
1 961 թ Անին հրչակվեց Մայրաքաղաք
2Հալիձորի ճակատամարտը ղեկավարել է Վահան Մամիկոնյանը 
3 301թՀայաստանում ընդունվել է Քրիստոնեությունը
4Արաբայական խալիֆայությունը ստեղծվել է 622թ
5Մենուան կառուցեց Էրեբունի քաղաքը
6 Արգիշտին կառուցեց Էրեբունին
Վարժ 5
Պատմական իրադարձություները և դեպքերը դասաորել ըստ ժամանակագրական հաջորդականությամբ
1Ձիրավի ճակատամարտ 371թ
2Քրիստոնեության ընդունումը Հռոմում
313թ
3Մզմինի 40 ամյա պայմանագիրը Հռոմի և Պարսկաստանի մինչև
298թ
4 արածանիյի
ՔԱ 68թ
ճակատամարտը


Վարժ 6
Նշված հայոց կաթոլիկոսներին դասաորել ըստ իրենց գահակալման
Հաջորդականությամբ
3Ներսես ա պարթև
2Արիստակես
4Սահակ պարթև
1Գրիգոր Լուսաորիչ
Վարժ 7
Նշված ճակատամարտերը դասաորել ըստ հաջորդականությամբ
1 Ակոռի ճակատամարտը 481թ
2 Խախառի ճակատամարտ 450թ 
3 Գավգամելիայի ճակատամարտ ՔԱ․ 331թ
4Սարդարապատի ճակատամարտ 1918թ
5Ավայրարի ճակատամարտ 451թ
6 Մագնեսիայի ճակատամարտը
190թ ՔԱ

Վարժություն 8
Պատմական Հայաստանի Մայրաքաղաքները դասաորել ըստ հաջորդականությամբ
4Վաղարշապատ
1 Արմավիր
6 Կառս 
5 Դվին
3 Տիգրանակերտ
 7 Անի
2Արտաշատ

Վարժ 9
Որոշել նշված անձանց մասնագիտություները
1 Համո բեկնազարյան
2 Օհան դուրյան
3 Եղիշ թադևոսյան
4 Հայկ բժշկյան
5 Մարգար Արուստամյան
6 Թաթա Սիմոնյան
7Երվանդ Քոչար
8Հրաչյա քոչար

1երգիչ
2Կինո ռեսիսոր
3Նկարիչ
4Բանաստեղծ
5Քանդակագործ
6Դիրիժիոռ
7Բժիշկ
8Զորավար
11․11․2015
Հայկական դպրոցները
19 դարում
1․ 1810 թԱստրախանու բացվեց Աղաբաբյան դպրոցը մեծահարուստ մի մարդ  էր։ Այն մարդիկ ովքեր հովանաորում են կոչվում են մեկենաս։
 2․ 1815թՄոսկվայում բացվեց Լազարյան ճեմարանը Հովանես Լազարյանի կտակի համաձայն։ Այս ճեմարանի տպարանում տպագրվել են հրատարակվել են 13 լեզուներով գրքեր
31824թ Թիֆլիսում Մեծ հայրենասեր Վիրահայոց Հոգևվոր թեմի առաջնորդ Եկիսկոպոս Ներսես Աշտարակեցին բացեց Ներսիսյան դպրոցը։
4․ 1837 թբացվեց Երևանի թեմական դպրոցը;
5․ 1838թՇուշում  բացվեց թեմական դպրոց 
6․ 1874թԷջմիածնում բացվեց Գևվորգյան ճեմարան  Գևվոր 4 կաթոլիկի շնորհիվ
7Կալկաթայի  մարդասիրած վարժարան





11․17․2015թ
Ստուգարքի հարցեր
Հարց 1
Մեծ Հայկը քանի նահանգ ունի և քանի գավառ
  1. Բարձր Հայք                                      191 Գավառ
  2. Ծոփք
  3. Աղձնիք
  4. Տուրուբերան
  5. Մոկք
  6. Կորճայք
  7. Պարսկահայք
  8. Վասպուրական
  9. Սյունիք
  10. Արցախ
  11. Ուտիք
  12. Փայտակարան
  13. Տայք
  14. Գուգարք
  15. Այրարատ
Հարց 2
որն է մեծ Հայքի ամեն մեծ Նահանգը

Վասպուրական 

Հարց 3
Որքան է մեծ Հայքի և փոքր Հայքի տարածքները
391000
Հարց 4
Որքան է կիլիկիայի տարծքը
40․000 կմ/2
Կիլիկիան գտնվում է միջ երկրական ծով   հյուսի արևելյան մասում:
Հարց 5
Որոշեք նշված լեռնագագաթների բարձրություները
1 Արարատ           5165
2 Սիփան              4434
3 Արագած            4090
4 Փոքր մասիս      2727
5Կապուտջուղ      3904   
Հարց 6
Նշված գետերը որտեղից են սկիզբ առնում
Արաքս- Բյուրական լեռնեռից, 

Արևելյան Եփրատ- Ծաղկանց լեռներից, 


Արևմտյան Եփրատ- Էրզրումից, 


Արևելյան Տիգրիս- Հայկակական Տավրոսից, 


Արևմտյան Տիգրիս- Ծովք լճից
Հարց 7
Թվարկել Հայկական լեռն աշխարհի 3  խոշոր լճերի անուները հին ու նոր

Վանա լիճ                                Հին Հունաստան  
Սևանա լիճ                               Գեղամա ծով 

  ուրմիո լիճ                                   Կապուտան լիճ

արց 8
ՀՀ մեջ Մեծ Հյքի որ 4 նահանգներնեն գտնվում
Այրարատ, սյունիք, ուտիք, գուգարք

Հարց 9  
Որ դարերում են  գիտության մեջ զբաղվել լեզվակն հարցերով և Հայերը որ լեզվակն ընտանիքնին են պատկանում
Հնդևվրոպական  18-19 դարերում

Հարց 10
Որ տարածքներն են համարվում Հնդևվրոպական Մայր ժողովուրդների հայրենիքը
1Հյակակն լեռնաշխարհը
 2Հյուսիսային միջագետքը
3Փոքր ասիային արևելկքը
4Իրանի հյուսի Արևմուտք
          Հարց 11
 Հայերենը երբ է անջատվել Հնդեվրոպական լեզվակն ընդարությունից
Պատ
ՔԱ․ 4 հազարամյակ  3001 թվականին
Հարց 12
Հնդևվրոպական լեզուներից որոնքեն չեն տրոհվելու
Հակերեն,Հունարեն, Ալբաներեն
Հարց  13
Ինչու համարեն կոչել Արմենիայիա Արմեներ և Հայ Հայաստան
 Հայկի որդի Արամի անունվ Արմենիայի
Իսկ Հայ Հայկի անունով
Հարց 14
ՈՒմ անուներով են կոչվել Արմավիրը,Արագածը,Սիսիյան քաղաքը,Շիրակը,Երասխ գետը
Արմավիրը-Արամայիսի անունով
Արագծ- Արամայնակի անունով
Սիսիյան- Սիսակ
Շիրակը-Շարայի անունով
Երասխը-  Երասխի  անունը
Հարց 15
Հայկակն լեռն աշխարհում երբեն առաջացել  առաջին Համդաշնություները
Միքանի ցեղեր միացել են իրար և կոչվել են համդաշնությոն
ՔԱ․ 3 հազարամյակում 2999թվից սկսած
Հարց 15
Երբ է առաջացել Առաջին համահայկական և որնե դա եղել
Առաջին Հազարամայկի կեսին  999թվականից մինչ 500 թիվը այդ արանքում որի անուն է ՈՒրարտու
Հարց 16


Իսկ Հայկական լեռն աշխարհի առաջի թագավորությունը որն է եղել 

Արատան

11․24․2015թ
 Հայ ազգակին Կուսակցությունները

Հարց 1
Ինչ ենք հասկանում կուսակցություն ասելով
ՊԱՏ
Կուսակցություն դա քաղաքական կազմակերպություն է
Որը իր մեջ ընդգրկու մ մարդկանց խմբեր, կուսակցությունը ունի իր կանոնադրությունը ծրագիրը և գաղափարախոսություն
Հարց 2
Երբ է առաջացել Հայ ազգային 3 կուսակցություները և ինչեն առաջացել
ՊԱՏ
 19 դարի վերջին են առաջացել։ Որպեսզի ազատագրեն Հայաստանը
Հարց 3
Երբ և որտեղ է առաջացել Հայ ազգային առաջին կուսակցությունը
և ինչ անուն է ունեց էլ
ՊԱՏ
1885թվականին աշնանը,Վան քաղաքում հիմնադրվեց Հայ ազգային առաջին կուսակցությունը որի անուն էր Արմենական
Հարց 4
Ովքեր են համարվում Արմենակյան կուսակցության հիմնադիրները
ՊԱՏ
2 Մկրտիչները մեկը Մկրտիչ Փորթուգայլան,Մկրտիչ Թերլեմզայ (Ավետիսյան )
Հարց 5
Ինչու այս կուսակցությունը կոչվեց Արմենական անունով 
ՊԱՏ
Ֆրանսիայի Մարսել քաղաքում տպագրվել է Արմենիա անունով թերթ հենց այդ թերթի անունիցել կոչվել է Արմենական կուսակցություն

Հարց 6 
Վանի նահնագում Արմենականնները քանի՞ գաղտնի խումբ ունեին։
ՊԱՏ
150 խումբ, ընդհանուր թվով 2000 մարդ։
Հարց 7
Որտե՞ղեն ձևավորել Արմենականների մարտական խմբերը։
ՊԱՏ
Վանում և Շատախում։
Հարց 8
Երբ որտեղ է հիմնադրվել հայ ազգի 2 կուսակցություները և ինչ է եղել այդ կուսակցության  անունը
ՊԱՏ
1887թամռնաը օգոստոսին Շվեցարիայի Ժնև քաղաքում հիմնադրեցին հնչակյան կուսակցություն
Հարց 9
Ինչու է կոչվել հնչակյան կուսակցություն 
ՊԱՏ
Ռուսական Կոլկոլ թերթի անունից
Հարց 10
Ովքեր են եղել այս կուսակցության հիմնադիրները
ՊԱՏ

 Ավետիս Նազարբեկյան,Մարո Վարդանայան,Ռուբեն Խանազար,Գաբրիել Կախիա։ 






11․272015
Շարունակություն
Հարց 11
Ինչ ծրագիր է ունեցել հնչակյան կուսակցությունը
ՊԱՏ
1888թաշնանը հնչակյաները իրենց հնչակ թերթում տպեցին  իրենց ծրագիրը
Ծրագիրը բաղկացածեր 2 մասից
մոտակա խնդիրներ
հեռակա խնթիրներ։
մոտակա խնթիրների բացատրություն
ըստ հնչակյաների ողջ Հայ ժողովուրդը պետք է զինված պայքար սկսեր թուրք սուլթանի պարսից Շահի և Ռուսաց ցարի դեմ և ազատագր էյն ամբողջ պատմական Հայաստանը
հեռակա խնդիրների բացատրություն
Հայաստանը ազատագրվելուց հետո պետք է Հայաստանում վերացներ Մարդու կողմից Մարդու շահագործումը և Հայաստանը պետք դառնալ սոցալիստական Պտություն բացատրություն  հավասարություն պետքա լիներ



Միտք 12
Հնչակյաները իրենց գաղափարով շատ նմանեն Ռուս հեղափոխական նառոդնիկներին այսինքն  <ժողովուրդներին> կայն այլ մարդիք ժողովուրդներին մեջ   իգնածև,Լավռով  
Միտք 13
Ովքեր միացան կոստանդնոպոլիսում   հնաչակյաց կուսակցությանը
ՊԱՏ
Միհրան Տամազյան, ՄեծՄուրադ <իսկական անունը Համբարձում պոաճյան >,  Արփիա Արփիայրանը
Միտք 14
Երբ Այս կուսակցությունը բաժանվեց 2 մասից
ՊԱՏ
1896թ Լոնդոնում տեղի ունեցավ Հնաչակյան կուսակցության համգումարը որտեղ կուսակցությունը բաժանվեց 2 թևերի
Սոցալիստներ
Ազգայնակներ
Սոցալիստների ղեկավարն  էր Ավետիս Նազարբեկյանը
Ազգայնակաների ղեկավարն էր Բանստեղծ Արբիար Արբիայրան։
1898թ սկսած սոցիալսիտական թևի կողմնակիցները Կոչվում էին Նազար բեկյաներ կամ սոցալիստներ


Ազգային թևը Վերակազմիալ  հնչակյաներ կամ Արբիարականեր  
1130․2015

+Հարց 15
Հայ հեղափոխական դաշնակցություն


1890թԹիֆլիսում հուլսի-օգոստոս ամիսներին Հայտնի Հայ ազգային չինովնիկ Գործիչ Գրիգո Արծրունու գլխավորությամբ Տեղի ունեցավ Հայ հեղափոխականերին Գաղտնի մի քանի ժողովներ որտեղ վորոշվեց ստեղծել Հայ հեղափոխականերին դաշնակցություն կուսակցությունը։ Այս կուսակցության ամենա ակտիվ խումբը Դրոշակ խմբավորումներ որի մեջ մտնում էին Հետևյալ մարդիք Անուները Քրիստաֆոր Միքաելյանը, Ստեփան Զորյանը կամ Ռոստոմը,Սիմոն Զավարյան, Խաչատուր Մալունյան,Հովհանես Լոռու-Մելիքվը։ 1890թ Սեպտեմբերին լույս տեսավ Դրոշակ թերթը որի մեջ տպագրվեց կուսակցության Մանիֆեստ այսինքն Կանոնադրության նախագիծը։ Մանի ֆեստում  ասված էր Ով  ցանկանում է դառնալ Հայ հեղափոխական դաշնակցության անդամը պետք է երդիվ Մինչև կյանքիս վերջին օրը վերջին ժամը երդվում եմ պայքարել Հայաստանի անկախության համար չեմ խնայի կյանքս և կթափեմ այրան վերջին կաթիլս։ Մեր նշանաբնա է Մահ կամ Ազատություն։ 1892թամռանը տեղի ունեցավ Հայ հեղափոխակաների  դաշանկցության վերջին համագումարը, որտեղ որոշվեց ընտրել Կուսակցության գործունեության ապակենտրոն ձևը այսինքն դաշնակցակաները կարող էին  իրավունք ունեին կենտրոնից անկախ գործելու մի խոսքով կարող էին ինքնուրույն որոշում կայացնել միայն մի դեպքում պարտավոր էին համագործակցել կենտրոնի հետ դա Գաղափարախոսական հարցերի շուրջ։ 1894թ ընդունվեց Դշնակցության կուսակցության ծրագիրը որտեղ գրվածեր հրևայլը Համազգային,Մեծ ապստամբություն բարձրացնել Օսմանյան թուրքայի դեմ, Եվրոպական երկրներից ստանալ օգնությոն և հասնել արևմտյան Հայաստանի ինքնավարությունը իսկ հետ լիակատար անկախությանը։ Դաշնակները ստեղծեցին իրենց ղեկավար կենտրոները բյուրոները որոնք 2-էին 
 1 Թիֆլիսում այս օրվա Թիբիլիսին                              
2 Թավրիզում  էր։
12042015թ

Ռուս Թուրքական պատերազմ
 1877-1878թթ  պատերազմ
Մաս 2
Հարցաշար
Հարց 1
Երբ է սկսվել և ավարտվել Ռուս Թուրքական պատերազմը
Պատ
1877թԱպրիլի 12-ին սկսվեց ավարտվեց 1878թ փետրվարի 19-ին

Հարց 2
Ինչ Հայ ազգի գենեռալներ են մասնակցել Ռուս Թուրքական պատերազմին  
ՊԱՏ
Միխաել Լոռիս-Մելիքովը, Արշակ տեր Ղուկասով,
Հովհաննես Լազարև,Բեհբութ Շելկովնիկով,Ստեփան  Քիշմիշև և այլն
Հարց 3
Ռուս Թուրքական պատերազմը քանի տեղեն իրարհետ կռվել
ՊԱՏ
Բալկաներում և կովկասում ։
Բուլղարիա,Սերբիա,Հունաստանում և այլն  այսինքն Բալկաներում
Հարց 4
Բալկանյան ռազմաճակատում Ռուսները որքան զորք ունեին
և Ինչ քաղաքներ գրավեցին Թուրքերից
ՊԱՏ
Այստեղ Ռուսներն ունեին 185 հազար զորք թուրքերը 160 հազար զորք Ռուսները գրավեցին
Շիպական,Պլովձիվը,Սոֆիան և այլն
Հարց 5
Կովկասյան ճակատում Ռուսները Ինչ հաղթանակներ տարան
ՊԱՏ
Կովկասում Ռուսները ունեին 70 հազարանոց զորք որից 52 հազարը կովկասյան կոռպուսներ հրամանատար Միխաել Լոռիս Մելիքով իսկ մնացատ 18 հազարի հրամանատարը Արշակ Տեր Ղուկասվներ Ռուս Թուրքական այս պատերազմի մասին գրել է պատմավաիպասան Ռաֆֆին իր նշանավոր Խենթում պատվածքում։  Ռուսները գրավեցին Բայազետը,Կարսը,Արդահանը և այլ  քաղաքներ։     
Հարց 6
Երբ է կնքվել սանստեֆանոյի հաշտության պայմանագիրը 
 Պատ
1878թՓետրվարի 19 կնքվեց Ռուսաստանի և Թուրքիայի մինչև Հաշտության պայմանագիր  1Բալկանայան ժողովորդները օրինակ Սերբիա ստացավ անկախություն,Բուլղարիան ստացավ ինքնավարություն։ 2Արևմտյան հայաստանից Ռուսաստանին անցավ Կրսը,Կաղզվանը,Ալաշկերտը,Արդահանը,Բայազետը,Բաթումի,Օլթին։      3 Այս պայմանագրի 16 հոդվածը հտևայլն է Օսմանյան կառավարութունը պարտավորվում էր բարենորոգումներ իրականացնել Արևմտյան Հայաստանի տարածքում, և Բարձր դուռը այսինքն Սուլթանը պետք է պաշտպաներ Հայերի կյանքը,Գույքը,քռդերի և չերքեզների ոտնձգություներից։ 25 հոդվածը նախատեսում էր որ սուլթանական կառավարությունը պետք է 6 ամսվա ընթացքում իրականացներ այդ բարենորոգումների ծրագիրը և այդ 6 ամիսը Ռուսական զորքերը պետք է մնայն Արևմտյան Հայաստանում մինչև չավարտվեր բարենորոգումների ծրագիրը։ 27 հոդվածը նախատեսում էր որ Ռուսական զորքերը եթե դուրս գային արևմտյան հայաստանի տարածքից Թուրքերը պարտավոր էին պաշտպանել Հայերի իրավունքները։ Այսպիսով Սանստեֆանոյի Պայմանագիրը հիմք հանդիսացավ որ առաջանան Հայական Հարցը  որի գլխավոր նպատակներ Արևմտյան Հայաստանի Ազատագրումը Թուրքերից։
Հարց 7
Ովքեր են զբաղվում Հայկական հարցով
ՊԱՏ
Խրիմյան հայրիկը,Մինաս չերազը,Խորեն նարբեյ,Գրիգոր օծյան Ստեփան, պաշա Ասլանյանը և ուրիշներ

 Հարց 8
Երբ է տեղի ունեցել Բեռլինի կոնգրեսը
Պատ
1878Թ հունիսի 1-ից մինչև Հուլիսի 1-ը Բեռլինում տեղի ունեցավ միջազգային Ժողով որտեղ քնարկվեց նաև Հայական հարց ըստ այդ հարցի Թուրքիան պարտավոր էր պաշտպանել Հայերի գույքը կյանքը Թուրքական կյանքը և Քռդերից և Չերկեզներից։Սակայն բեռլինի կոնգռեսը ոչինչ չտվեց Հայ ժողովրդին քանի որ մեծ տերություները անգլիան Ֆրանսիան Ռուսաստանը Իտալիան Գերմանիան իրենց շահերը  պաշտպանելու  համար ստեղծեցին Հայկան հարցը  և նրանք երբեկել չեյն մտածում Հայերի մասին նրանց միայն հետքարքրում էր մի բան Թուրքիաց  օգուտ ստանալ այդպեսել Հայկական հարցը չլուծվեց ի օգուտ Հայերին։  




12.07.2015թ
Երկրաշարժները
Հարց 1
 երբ է տեղի ունեցել Առաջին ավերիչ երկրաշարժը որը ֆիքսվելա
ՊԱՏ
Առաջին ավերիչ երկրաշարժը եղելա 341թ
Հարց 2
Երբ է տեղի ունեցել Դվինի Անիյի և Գառնիյի երկրաշարժը
ՊԱՏ
893 թ Դվինի երկրաշարժ
1319թերկրաշարժի արձյունքում կործանվեց հայոց մայրաքաղաք  Անին։
1679թտեղի ունեցավ  Գ առնիյի ավերիչ երկրաշարժը որը մեծ վնաս հասցրեց Գառնու հեթանոսական տաճարը
Հարց 3
Երբ է տեղի ունեցել ակոռի երկրաշարժը
ՊԱՏ
Ակոռ նշանակում է ուռենի լացող ծառ
1840թ տեղի ունեցավ Նոյ Նահապետի կողմից հիմնադրված ակոռի ավերիչ երկրաշարժը։  
Հարց 4 
Երբ է տեղի ունեցել Զանգեզուրի,լենականում այժ գյումրի և երևանի երկրաշաժերը 
ՊԱՏ
1921թ Զանգեզուրի երկրաշաժը 1926թԼենականի երկրաշարժը 1937 թերևանի երկրաշաժը
Հարց 5
Երբ է տեղի ունեցել Սպիտակի ավերիչ երկրաշաժը
ՊԱՏ
1988թդեկտեմբերի 7 տեղի ունեցավ Սպակի ավերիչ երկրաշարժը որի արդյունքում ավիրվեց Հայաստանի Հանրապության 45 տոկոսը լիովին ոչնչացավ 80 գյուղ,800 ավել բնակավայր գյուղեր ավարներ կիսով չափ ավիրվեցին 514 հազար մարդ մնաց անօդևան 25 հազար մարդ զոհվեց երկրաշարժի ուշգնություն 10-12 բալ ։
                                                           


1208․2015
1890ական թվակաների
Աբդուլ համիթյան ջառթերը
Հարց 1
1876թ․ թուրքիայի սուլթան դարձավ Աբդուլ Հմիթ, նրա օրոք Քրիստոնյաների նկատմաբ բռնություները Շատացան,  Հայերի , Հույների, բուլղարների, սերբերի և այլն։ Ինչպես գիտենք 1878թ Հունիսի 1 Հուլիսի 1 Բեռլինում տեղի ունեցավ Միջազգային կոնֆեռանս որտեղ Հայկական հարցը դարձավ միջազգային դիվանագիտության հարց։ իսկ ինչ է Հայկական հարցը դա Արևմտյան Հայստանի ազատագրումներ Օսմանյան Թուրքիայից։ Բեռլինի 61 հոդվածի Հմաձայն Սուլթանը պարտաորվում էր Արևմտյան Հայաստանում կատարել Բարենորոգումներ    Սուլթան Աբդուլ Հմաիթի հրամանով 1894-1896թթ Օսմանյան կայսրությունում Կոտորվեց 300 հազար Հայ իսկ 300 հազար գաղթեցին Աշխարհի տարբեր երկրներ։       
    12092015
Ֆիդայակն շարժումը հայաստանում
Հարց 1
Ինչենք հասկանում ֆիդային,Հայդուկ,
Չեպմիկ ասելով
ՊԱՏ
1Ֆիդայի արաբերեն բառ է որը նշանակում է Հայրենիքի համար պայքարող կամ Հայրենա զոր 
2Հայդուկ բառը հունգարերեն բառ է որը նշանակում է Հետևակա
3 չեպնիկ բուլղարերեն բառ է որը նշանակում տասնապետ
Հարց 2
Իսկ Հայերենով ինչ է  կոչվում Հայրենիքի Համար մարտնչող
ՊԱՏ
կոչվում է  ազատամարտիկ
Հարց 3
Ինչենք հասկանում չելոն ասելով
ՊԱՏ
Չելոները դրանք քռդերից կազմված զինված ջոկատներ են որոնք կռվում էին Օսմանյան թուրքիայի Սուլթանի դեմ։
Հարց 4
Ովքեր են եղել առաջին Հայ ֆիդայիները
ՊԱՏ
Արաբո իսկական անուն Առաքել Մխիթարյան,Մարգար Վարժապետ,Ժիրայր,Շերոնը,Աղբյուր Սերոբը,Չաթո և այլն։
Հարց 5
Ով է եղել Սեբաստյայում Քռդական չելոնի հրամանատարը
ՊԱՏ
Միհրան Ծառուկյան
Հարց 6
Համառոտ Բնութագրեք Արաբոյին
ՊԱՏ
Արաբոն ծնվել է 1863թ Սասունի Կորթեղ գյուղում Զոհվել 1893 թ
Արաբոն մտնում է Քռդերի ջոկատ ու պայքարում Թուրքերի դեմ հետո գալիս է Թիֆլիս և մասնակցում  1892թԴաշնակցության կուսակցության առաջին համագումարին։ Վերադառնալով  արևմտյան Հայստան Արաբոն իր 16 ֆիդային ընկերների հետ կռիվ է տալիս Յալիսորի ձորում որտեղել Հերոսաբար Նահատակվում է 1893թվականի
Հարց  7
Համառոտ նկարագրել Աղբյու Սերոբին  իսկական ազգանունը  (Վարդանյան)

ՊԱՏ


Ծնվել 1864թԽլաթ Գավառի Սոխոթ Գյուղում։ Պատանի հասակում մի    Քուռդ է սպանում  քռդին սպանելուց հետ Սերոբը ընտանիքով Հեռանում է Կոստանդնո Պոլիս իսկ այստեղից էլ Նավով գնում են Ռումինյա դրանից հետո Սերոբը Գալիս է Բաթումի  լսելով Հայկան կոտորածների մասին նորից մտնում Արևմտյան Հայաստան ստեղծում ջոկատներ զինելով նրանց պաշտպանում են Բազմաթիվ Հայկական գյուղեր։ Հայ ժողովուրդը Սերոբին ոչ թե սիրում էր այլ պաշտում նրան կոչում էին նեմրութի  Առյուծ հսկա ասլան Ամեն հայտնի կռիվը Սերոբը տվեց 1898թդա բաբշենի կռիվը ցավոք 1899թՍերոբին  Թունավորում   է Թուրք Աբոն  և Գլխատում է։



12.11.2015
Շարունակություն
Հարց 8
Անդրանիկ Օզանյան ծնվել է 1869թ Փետրվարի 25 վաղճանվել է 1927թ Օգոքստոսին 31 երեկոյան 23։30րոպին։
Անդրանիկը սովորել է իր ծնդավայր Շպին Գարահիսար քաղաքի Մուշեղյան 7 ամյա վարժարանում։ մանկուց սիրել է իր հայրենիքը և իր ժողովրդին։ Նրա հայրը Թորոս Օզանյանը եղել է Ատաղծագոր,Շինարար։ Անդրանիկը իր հոր պատիվը պաշտպանելու նպատակով     կռվի է  բռնկվել մեծ հարուստ Թուրքի հետ և սպանել է նրան։ Այսպիսի քաջագործություներ Անդրանիկը շատ է կատարել ահաբեկել  է շատ Թուրք պաշտոնյաների այդ թվում նաև Կոստանդնապոլսի ոստիկանա պետին։ կարճ ժամանակ անց Անդրանիկը դառնում է հայտնի Ֆիդային սկզբում նա կռվել է Գուրգենի Ջոկատում իսկ հետո իր ընկերների հետ միացել
Աղբյուր Սերոբի ջոկատին։ Անդրանիկը առավել աչկի ընկել հետևայլ կռիվներում 
11801 թԱռաքելոց վանքի կռիվը մուշում
2Անդրանիկը ղեկավարել է 1894թՍասունի մեծ ապստամբությունը։
3Զորավար Անդրանիկի ռազմավարական տաղնդը առավել բարձր դրռսեվորվեց 1912 թբալկանյան պատերազմի ժամանակ ։
4 Անդրանիկի ղեկավարած 1915թ
ապրիլի 16-18 տեղի ունեցատ Դիլմանի ճակատամարտը։
Անդրանիկը ազատագրել է շատ քաղաքներ և գյուղեր օրինակ Շատախը,Բիկլիսը,Նախիջևանը և այլն ինչպես հայտնի է Անդրանիկը հակասություներ ունենալով դաշնակցության կառավարության հետ 1919 թապրիլին լքել է Հայաստանը
և մեկնել ԱՄՆ 8 տարի ապռելով ԱՄՆ-ում Անդրանիկը շարունակել է իր ազգանվեր գուրծունեությունը Վաղճանվելուց հետո Անդրանիկի դին տեղափոխել են Ֆրասնի Փարզի Պերաշես գերեզմանատանը։
2000թՓետրվարին Անդրանիկի աճյուն տեղափոխվեց Երևան և նրան հողակարվեցին
Եռաբլուրում։ Անդրաիկի վերջին Խոսքերն են եղել գործս կիսատ մնաց։ Վերջին ցանկություն է եղել Խնդրում եմ գոնե ճկույտս թաղեք Հայաստանում։ նա Շատ էր ասուն հետևայլ խոսքերը ցանկացած հայ քնելուց առաջ երբ գլուխը դնում է բարցին պետք է ինքը իրեն   հարց տա ինքը այդ օր ինչ է արել իր Հայրենիքի ու  իր ժողովուրդի համար։


12․14․2015թ
Շարունակություն
Հարց 9
Հրայրը արմենակ ղազարյանը ծնվել է Սասունի ահարոն գյուղում։ սովորել են մուշ քաղաքի սուրբ կարապետ վանքի դպրոցում։ Սկզբնական շրջանում հրայրը աշխատել է ուսուցիչ։ Հրայրը իր ընկերների հետ  միացել են  Աղբյուր սերոբի և Անդրանիկի ջոկատներին։ 1894թՀրայրը  ղեկավարել է
Սասունի 1-ին ապստամբությունը։ նրա քաջությունը գովերքել են Արաբոն,Միհրան թամազյան, Գևորգ չաուշ և ուրիշներ։Հրայրը Անդրանիկի հետ միասին ղեկավարել են 1904թԱպրիլի 1-ից  սկված Սասունի 2 ապստամբությունը։ Այդ ապստամբության ժամանակ Հրայրը ղեկավարում էր Հյուսիսային հատվածը իսկ Հարաֆային հատվածը ղեկավարում էր Գևորգ Չաուշը 1904թ․ապրիլինի Հրայրը հերոսաբար զոհվեց ։
Հարց 10
Գևորգ Չաուշ
Հայդուկային շարժման 2 սերնդին մյուս նշանաոր ներկայացուցիչը եղել է Գևորգ Չաուշը նա ծնվել  է 1878թՍասունի Մկդենք գյուղում։ Քանի որ նա լավ էր սովորում նրան ծնողները որոշում են որ պետք է Գևորգ Չաուշը դառնա ուսուցիչ սակայն Գևորգ Չաուշը հրաժարվում  է և հանդիպում է Անդրանիկին և  նրան ասում է զորավար ես ուզում  եմ տնից հեռանալ և միանալ քո խմբին ու կռվել Մեր հայրենիքի ազատության համար։ Անդրանիկը լսելով Գևորգ Չաուշին Հուզմունքով ասում է նրան իմ փոքրիկ եղբայր եթե դու վճռելես միանալ ինձ ապա ես պատրաստեմ ընդունել քեզ։ Հիմա սովորիր երդման տեքստը մենք ապրումենք 2 գաղափարի համար Հայրենիքի ազատության և Հայ Ժողովրդի ապահովության համար։  երդվում եմ մինչև հայրենիքը Թուրք ժողովրդից չազատագրեն ես տուն չեմ վերադառնա։ Իմ համար անկողինը Հայոց սարերն են ու ձորերն են բարձը Հայոց ժայռեռնեն ու քարերը իսկ վերմակը Կպույտ երկինքը մեր կինը մեր զենքն է Մոսին իսկ հրացանի փամփուշտները մեր զավակներն են։ երդվում եմ երդվում եմ։ Գևորգ Չուշը սովորել է Մուշի Սուրբ Առաքելոց վանքի դպրոցը։ Գևորգ Չաուշը մասնակցել Է Սասունի առաջին 2 ապստամբություներին 1894թ․ 1904թ։ Գևվորգ Չաուշ 1901 թՆոյեմբերի 1-ին Առաքելոց Վանքի Կռիվներին։ Գևվորգ Չաուշը զոհվել Է  1907թՄայիսին 27 Սուլոխի Կամրջի տակ։
1862թԶեյթունի Ապստամբությունը
Հարց 1
Զեյթունը Գտնվում է  լեռնային Կիլիկյում Կլիկիան գտնվում է  Փոքր ասիայի հարաֆ Արևելյան մասում։
15 դարի առաջին կեսին Զեյթունի գավառում ապռում էր շուրջ 40 հազար հայ որից 17 հազարը Զեյթուն քաղաքում Զեյթունցիները կիսա անկախ  
վիճակում էին։Թուրքական Սուլթանին վճարում էին այնքան հարկ որքան ցանկանայն երբ կամենաին իհարկ է  սա դուր չեր գալիս Թուրքական Սուլթանին սուլթանի հրամանով Զեյթունի գավառապետը Խուրշիդ Փաշան 10 հազարանոց զորքով 1860թՀուլիսին գրոհեց զեյթունի վրա սակայն Հայերը արժանի հակա հարված հասցնելով թշնամուն փախուստի մատնեցին այս անհաջողության համար Սուլթանը Հեռացրեց Խորշիդ Փաշային նրա փոխարեն մարաշի Փաշա նշանակվեց Ազիզ Փաշան որը կատարեց նենգ խորամանկ քայլ իր մոտ կանչեց Զեյթունում բնակվող 3 Թուրքերի և ասաց նրանց գիշերը կհարձակվեք ու կխլեք ձեր հայ հարևան գյուղացիների հողը քանդելով նրանց ամբողջ ցանկապատները։ Այդպեսել արեցին մյուս օրը առավոտյան Հայ գյուղացիներից մեկը Բողոքեց իր հարևան Թուրքիային <<այ անիրավ ագահ ինչուես խլել իմ հողամասի մի մասը Թուրքը նրան պատասխանեց Էրմինի Գյաբուր- Անհավատ հայերի համար այս հողը իմ պապերի հողն է հեռացեք այստեղից դուք այստեղ ապրելու իրավունք չունեք և շնչելու լեզվակռիվը շուտով վերածվեց ծեծկրտուքի 3 Թուրքերը միացան իրաի և սպանեցին այս անմեղ Հայ գյուղացուն զոհվածի կինը լացակումաց երեխաների հետ փախավա հարևան գյուղ և այս դժբաղտ լուրը հայտնեց սպանվածի եղբորը Մելիքսեթ Խասյանին >>։
իմանալով իր եղբոր ողբերգական մահը հավաքեց իր ընկերների ազգականերին ու բարեկամներին շուրջ 30 հոգով քարերով փայտերով զինված ով ինչ ձեռ հասնում էր հարձակվեցին և ոչ միայն սպանեցին այդ 3 Թուրքերին այլ սպանեցին ևս 4 հոգու ու հրկիզեցին Թուրքերի տները։ Սա առիթ դարձավ որ Ազիզ Փաշան հարձակվի Հայերի վրա Ազիզ Փաշան ուներ 12 հազարանոց լավ զինված զորք այդ թվում Գերմանական 2լեռնային Կարճափող թնդանոթ։ Այդ ժամանակ զեյթուն քաղաքի գլխավոր եկեղեցում հավաքվեցին Զեյթուն գավառի տանու տեր 4 հայ իշխաները     Ենի-տունաժյաները,Յաղուբյաներ, Սուրենյաները,Շովրոյան։ Նրանք ղեկավար նշանակեցին Մկրտիչ Յաղուբյանին։ Հայերը հավաքեցին ընդամենը 6000 կռվող իսկ Թուրքերը 12000 հազար էին Հայերը այդքան շատ զենք չունեին 1862թՕգոստոսի 2-ին Ազիզ Փաշան 4 կողմից Շրջապատեց Զեյթունը ու միանգամից պահանջեց                 7 տարվա հարկեր բնական է Հայերը մերժեցին թշնամին անցավ հարձակաման մի քանի կատաղի գրոհներից հետո թշնամին 100 ավոր Զոհեր տալով սկսեց նահանջել ապստամբության ժամանակ տեղի ունեցան մի շարք հերոսական մարտեր օրինակ Երիտունայնը 1500 զորքով հարձակվեց Թուրքերի վրա և այդպիսի տպավորություն ստեղծվեց թե ինքը վախենում են Թուրքերից ու իր զորքին հրամայեց շտապ նահանջել բայց դա ծուղակեր հայերը թուրքերին խաբեությամբ քաշեցին զեյթունի ձորի մեջ ճանապարները փակեցին ու սկսեցին կոտորել թշնամուն թշնամին տվեց 700 ավել զոհ այս պարտությոներից հետո Սուլթան հեռացրեց Ազիզ Փաշային նրան փոխարինելով Աշիր փաշայով։ Աշիրը Խորամանկ գտնվեց նա իր մոտ կանչեց Մարաշ  Զեյթունի տան ու տերերին բանակցելու համար սակայն նենգությամբ բանտարկեց և ուղարկեց Կոնստանդնո Պոլիլս Սուլթանի մոտ 2 քայլով Պաշարեց Զեյթունը որ ժողովրդին սովի մատնի։ Հայերը Օգնություն խնդրեցին Ֆրանսաիյ կայսր Նապոլիոն 3-րդը  որը խոստացավ օգնել հայերին բայց մի պայմանով Եթե հայերը ընդունեն կաթոլիկությունը։ Հայերը ուզոյն թե չուզեյն պետք է համաձայնվեն
 և Սուլթանի հրամայեց վերջացնեյին հայերին ապստամբելը։


12․15․2015
Սասունի 1894թԱռաջին ապստամբությունը
Միտք 1

Սասունը գտնվումա Արևմտյան Հայաստանի պատմական տարոն աշխարհի տարածքում սակայն այդ տարածքը որտեղ գտնվում էր սասնո գավառը Թուրքերը անվանում էին Բիթլիսի վիլաեթ Հայերեն <Նահանգ>  սասունի գավռը լեռնային է այստեղ են գտնվում ծովասարի և անդոկի լեռներում։ Սասունում 19 դարի վերջին բնակվում էր Շուրջ 35 հազար Հայ ամենա  մեծ գյուղը Գելի Գուզան գյուղն Է Հյատնի գյուղերից էին Ահարոնք,Մկդենք,Տալորիկ, Կորթեր,Շենիկ և այլ։ Սասունցիները օգտագործում էին իրենց լեռնային բարձ դիրքը որ իրենց համար հանդիսանում էր պաշտպանական ամրոց նրանք հիմնականում զբաղվում էին մանր և խոշոր անասուներ պեհելով սասունի բնակչությունը գրեթե կիսա  անկախեր թուրքերին հարկ վճարում էին այնքան որքան ցանկանայն հաճախ ընդարապես հարկ չեին վճարում։ Այս հանգամանքը ատելություներ առաջացնում Հայերի նկատմամբ։ Աբդուլ Համիդ 2-րդը որոշեց բնաջնջել քաջ Սասունցիներին։ Այս մասին իմանալով Սասնո Գավառեն գալիս մի քանի նշանաոր Հայ դուկներ դրանք էին Միհրան տամածյանը, Հրարյ նույն ինքը <Արմենակ ղազարյան > ,Գևորգ Չաուշ,և մեծն Մուրադ <Համբարձում Պոաճյան> նրանք բոլաորնել Հնչակյան կուսակցությունից են։ 1884թՀուլիսի վերջին 27-29  Զեքի Փաշան 12 հազր բանակով նրան ուղեկցում էին նաև 3 հազարից ավել քռդական ավազակա խմբեր լավ զինված և բազմաթիվ Մահմեդական Խուժաներ ապստամբության նախ օրյաիկին դավադրությամբ ձերբակալվում է Միհրան Տավմածյանը  Սասունցի 20 Գյուղացիների  Հետ ապստամբության ղեկավար է դառնում Մուրադ Համբարձում Պոաճյանը։ Հայերը կռվում են 1 ամիս կռիվներում աչկի ընկան ոչ միայն տղամարդիք այլ նաև աղջիկները որոնց ղեկավարում էր Շենիկի Գյուղապետ Գրգոյի Հարսը Գեղանի Շաքեն  

01.02.2016
Ընտանիքի հոգեբանության  ամուսնություն և ընտանիք 
Միտք  1 
ինչ է ամուսնությունը 
ՊԱՏ
կնոջ և տղամարդու միություն է որը համարվում է սոցալիական կապի ձև 
Միտք 2 
ընտանիքի գլխավոր նպատակն է փոխադարձ հարգանքի և սիրո հիմքի վրա սեղծել ընտանիք ունենալ երեխաներին խնամել նրանց պահել և դաստիրակել 
Միտք 3 
յուրաքնաչյուր ընտանիքում սհամանված է ընտանիքի անդամների դերը:
Միտք 4 
ինչպես կարան բնութագրեն ընտանիքը 
Պատ 
2 ձև 
1.այրունակցական կապ 
2. համատեղ բնակության վայրը 
Միտք 5 
գոյությոն ունի ընտանիքի 2 տեսակ 
ՊԱՏ 
Միչուկային ընտանիք 
ընդլայնված ընտանիք
միչուկային ընտանիք դա այն ընտանիքն է որը բաղկացած է ամուսնուց, Մայրիկից 
ընդլայնված է այն ընտանիքը բաց ի ծնողներից և զավակներից ապրում են տատիկը,Պապիկը,Հորաքույրը,Մորաքույրը և այլն:



















































Комментариев нет:

Отправить комментарий

Դիպլոմային աշխատանք «Քաղաքային տեսարաններ» Բանգլադեշ

Երևանի  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ Խլոյան Գոռ Գարիկի մասնագիտությունը՝ «Լուսանկարչական գործ»   Որակավորումը` լուսանկարիչ. ...