четверг, 24 декабря 2015 г.

Համակարգչի վնասակար հատկություները

ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ ՊԵՏՔ Է ՃԻՇՏ ԸՆՏՐԵԼ
Վերջին տարիներին ավելի ու ավելի շատ մարդիկ են սկսել օգտագործել համակարգիչ: Դրա համար պետք է մտածել, թե ինչպես ճիշտ ընտրենք համակարգիչը եւ աշխատանքային ծրագրերը, որպեսզի չվնասենք առողջությունը: Հաճախ ենք լսում, որ պետք է գնել մեծ հիշողությամբ ու հզորությամբ անգերազանցելի պրոցեսոր: Բայց դա այնքան էլ այդպես չէ: Պետք է այն համապատասխանի լուծելիք խնդրին: Իսկ ահա մոնիտորի ու համակարգչային սեղանի վրա չարժե խնայել: Հենց դրանք են ավելի շատ ազդում առողջության վրա: Պետք է գնել ամենալավ մոնիտորը, եթե նույնիսկ պատրաստվում եք աշխատել միայն տեքստերի վրա: Շատ կարևոր է կարգավորել համակարգչով աշխատելու տեղը` սեղանը, աթոռն ու լուսավորությունը:
Մեզ բոլորիս հայտնի է , որ համակարգիչը կարող է վնասներ հասցնել մարդու օրգանիզմին:Այդ վնասը կարող է լինել ինչպես ֆիզիկական այնպես էլ հոգեբանական:
ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎՆԱՍ
•     Էլեկտրամագնիսական ճառագայթում
•     Աչքի տեսողության վատթարացում
•     Պարանոցի, մեջքի և դաստակների ցավ
•     Մաշկային ցան, մազաթափություն, թթվածնային քաղց
•     Ալլերգիա, ստամոքսային ինֆեկցիաներ
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎՆԱՍ
•     Սթրես` ինֆորմացիան կորցնելու դեպքում
•     Կախվածություն համակարգչից /հոգեկանի վրա ազդող երևույթ/
Անհրաժեշտ է նաև հետևել հետևյալ սանիտարա-հիգիենիկ կանոններին.
ՍԱՆԻՏԱՐԱ- ՀԻԳԻԵՆԻԿ ԿԱՆՈՆՆԵՐ
•     Համակարգիչը պետք է դնել սենյակի անկյունում` հետևի մասը դեպի պատը:
•     Համակարգչային սենյակը պետք է ամեն օր մաքրվի, իսկ հատակին գորգ կամ նմանատիպ այլ բաներ չլինեն:
•     Համակարգչով աշխատելուց առաջ և հետո անհրաժեշտ է չոր, մաքուր կտորով  սրբել մոնիտորը:
•     Սենյակը պետք է հաճախակի օդափոխել:

ՀԱՄԱԿԱՐԳՉԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՄԻ ՔԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Ինչպե՞ս պաշտպանել աչքերն էկրանից – Աչքերի և մենիտորի միջև հեռավորությունը պետք է լինի ամենա քիչը 70 սմ: Մոնիտորը պետք է լինի մոտավորապես 10 աստիճանով ներքև պայմանական հորիզոնից, որը գտնվում է աչքերի մակարդակի վրա, այսինքն` էկրանին պետք է նայել վերևից ներքև: Լուսավորվածությունը պետք է կազմակերպվի այնպես, որ էկրանը չփայլի, այսինքն` չանդրադարձնի արտաքին լույսը: Լավ կլինի, եթե մոնիտորի էկրանը ուղղահայաց լինի լույսի աղբյուրի նկատմամբ: Աշխատանքային վայրի կիսախավար լինելու դեպքում անհրաժեշտ է, որ լինի լրացուցիչ թեթև լույս: Ամեն կես ժամը մեկ խորհուրդ է տրվում կտրվել մոնիտորից և նայել հեռուն: Այս վարժությունը օգնում է պահպանել տեսողությունը: Մեկ – մեկ պետք է փակել աչքերը երկու երեք րոպեով: Դրա շնորհիվ աչքի մկանները հանգստանում են, վերականգնվում է տեսողական ռեցեպտորների զգայունությունը, որոնց շնորհիվ ապահովվում է պարզությունն ու պայծառությունը:
ՊԱՐԱՆՈՑԻ, ՄԵՋՔԻ ԵՎ ԴԱՍՏԱԿՆԵՐԻ ՑԱՎ – Միևնույն դիրքում երկար ժամանակ նստելիս մեջքի մկանները լարվում են, տեղի է ունենում արյան հոսքի կանգ և, որպես հետևանք, առաջանում է այտուցվածություն ու ցավ։ Ի՞նչ անել նման դեպքերում։ Նախ և առաջ անհրաժեշտ է ճիշտ կազմակերպել աշխատանքային պայմանները։ Գրասեղանի բարձրությունը պետք է լինի 75-85 սմ։ Ավելի լավ է նստել պտտվող բազկաթոռին, որը կունենա ճկվող հենակ և բազրիքներ։ Ստեղնաշարը դրե՛ք այնպես, որ ստիպված չլինեք շատ ձգվել, իսկ մկնիկը պետք է լինի հնարավորինս մեծ` թեթև կմախքով և մեծ գնդով։ Մի՛ վարանեք ժամանակ առ ժամանակ վեր կենալ և ձգվել։
ԵՎ ՎԵՐՋՈՒՄ – Երեխաներին թույլատրվում է համակարգչի դիմաց անցկացնել օրական ոչ ավելի, քանի 2-3 ժամ: Ըստ հիգիենիկ նորմերի, մեծահասակների առանց ընդհատման աշխատելու առավելագույն ժամանակը մինչև 2 ժամն է, իսկ փոքրերինը 10-20 րոպեն: Հանգստի մինիմալ ժամանկը 15 րոպե է:

Անհատական աշխատանք Սնկերի մասին

Սնկեր, ստորակարգ կորիզավոր (էուկարիոտ) օրգանիզմների առանձին թագավորություն են։ Զուգակցում են ինչպես բույսերի՝ անշարժություն, գագաթնային աճ, բջջապատի առկայություն, այնպես էլ կենդանիների՝ տարասուն նյութափոխանակություն, խիտինի առկայություն, միզանյութի առաջացում և այլ հատկանիշներ։

Բովանդակություն

  [թաքցնել] 
  • 1Բազմազանություն
  • 2Ընդհանուր բնութագիր
    • 2.1Բազմացում
    • 2.2Տարածվածություն
  • 3Թունավոր սնկեր
  • 4Սնկերի կիրառություն
    • 4.1Ուտելի սնկեր

Բազմազանություն[խմբագրել]

Տարբերում են սնկերի 3 բաժին՝ իսկական սնկեր, օոմիցետներ և լորձնասնկեր, իսկական սնկերի 5 դաս՝ խիտրիդիոմիցետներ, էնտոմիցետներ, ասկոմիցետներ, բազիդիոմիցետներ և անկատար սնկեր։ Հայտնի է սնկերի ավելի քան 100 հզ. տեսակ՝ տարածված առավելապես Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, ՀՀ-ում՝ մոտ 4200 տեսակ։ Ըստ վեգետատիվ մարմնի կառուցվածքի՝ տարբերում են ստորակարգ (մերկ պլազմային զանգվածի՝ ռիզոմիցելիումի ոչ բջջային կառուցվածք ունեցող սնկամարմնի ձևով) և բարձրակարգ (բջջային միցելիում) սնկեր։ Տարբերում են վայրի սնկերի 3 խումբ՝ խողովակավոր (սպիտակ սունկ, կեչասունկ, կաղամախասունկ, յուղասունկ, մամռասունկ), թիթեղավոր (շեկլիկ, աղվեսասունկ, խոնավասունկ, կոճղասունկ, շամպինյոն, ալիքասունկ, կաթնասունկ, ցլասունկ), պարկավոր (մորխ, ոլորքագլուխ, գետնասունկ)։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել]

Կենսագործունեության ընթացքում սնկամարմինն ընդունակ է ձևափոխվելով առաջացնել տարբեր գործառույթներ (փոխադրող, անբարենպաստ պայմաններում գոյատևմանը նպաստող) կատարող գոյացություններ (քլամիդոսպորներ, միցելիումային ձգաններ, ռիզոմորֆներ, սկլերոցիումներ)։

Բազմացում[խմբագրել]

Սնկերը բազմանում են վեգետատիվ, անսեռ և սեռական ճանապարհով։ Վեգետատիվ բազմացումը կատարվում է սնկամարմնի կտորների կամ սնկամարմնից առաջացած գոյացությունների առանձին բջիջների՝ սպորների, և բողբոջման (օրինակ՝ խմորասնկերի) միջոցով։ Անսեռ բազմացումը տեղի է ունենում սնկամարմնի առանձնացած հատուկ ճյուղերի (սպորանգիակիրների և կոնիդիակիրների) վրա՝ անսեռ ճանապարհով առաջացող սպորներով։ Սեռական բազմացումն իրականանում է արական ու իգական սեռական բջիջների միաձուլման շնորհիվ առաջացող սպորների միջոցով և տարբեր կարգաբանական խմբերում տեղի է ունենում տարբեր եղանակներով։

Տարածվածություն[խմբագրել]

Սնկերն օդակյաց են, աճման լավագույն ջերմաստիճանը 20–25օC է։ Սնկերը տարածված են հողում, ջրավազաններում, բուսական ու կենդանական ծագում ունեցող մնացորդների, սննդամթերքի, արդյունաբերական հումքի և արտադրանքի վրա։ Ըստ բնական միջավայրի ու բնակեցման հիմնանյութի՝ տարբերում են սնկերի հետևյալ էկոլոգիական խմբերը՝ հողային (մասնակցում են օրգանական մնացորդների քայքայման, հումուսի առաջացման շարժընթացներին), ջրային, օդային, ֆիտոպաթոգեն, գիշատիչ, արդյունաբերական ապրանքները փչացնող, կենդանիների և մարդու զանազան հիվանդություններ (գոնջ, խուզող որքին, տարբեր սնկախտեր) հարուցողներ և այլն։

Թունավոր սնկեր[խմբագրել]

Սրանք թունավոր նյութեր պարունակող և մարդու թունավորումներ առաջացնող սնկերն են։ Սակայն դրանց մեջ կան պայմանական ուտելի սնկեր (օրինակ՝ մորխերը, կաթնասնկերը), որոնց թունավոր հատկությունները համապատասխան մշակումից հետո վերանում են։ Կենցաղում սնկերի թունավորությունը որոշելու գրեթե բոլոր նշաններն ու եղանակները (կտրելիս սպիտակ կամ կաթնանման հյութի առկայությունը, երկնագույն գունավորումը, կծու կամ տհաճ համը, սնկի եփուկում արծաթի գդալի կամ գլուխ սոխի, սխտորի սևանալը) հուսալի չեն։ Միակ հուսալի միջոցը ուտելի և թունավոր սնկերի հատկությունները ճիշտ իմանալն է։ Սնկերով թունավորման ախտանշաններ (որովայնի շրջանում հանկարծակի ցավեր, սրտխառնոց, փսխում, ուժեղ լուծ, ընդհանուր թուլություն, մարմնի ջերմաստիճանի նվազում) ի հայտ գալիս տուժածին պետք է փսխեցնել (շատ հեղուկներ խմեցնել), տալ լուծողական և անմիջապես դիմել բժշկական օգնության։

Սնկերի կիրառություն[խմբագրել]

Ցածրակարգ սնկերի կիրառությունը կենցաղում վաղ ժամանակների պատմություն ունի։ Խմորասնկերը, օրինակ, դեռևս վաղ անցյալում օգտագործվել են գինեգործության և հացաթխման մեջ։ Պանրի տարբեր տեսակների ստացման համար կիրառվել են վրձնասնկերի առանձին տեսակներ։ Վերջին ժամանակներս այդ սնկերի օգտագործման ոլորտներն անհամեմատ ընդլայնվել են. էական հաջողությունների է հասել սնկերից հակաբիոտիկների, վիտամինների, ֆերմենտների, տարբեր օրգանական թթուների և այլ նյութերի ստացումը։

Ուտելի սնկեր[խմբագրել]

Սնկերի մեծ մասն ուտելի է, կան նաև ոչ ուտելի սնկեր։ Դրանցից են կեղծ անձրևասունկը և լեղասունկը, որոնք թունավոր չեն, սակայն ունեն տհաճ համ ու հոտ, որոնք պահպանվում են նույնիսկ երկարատև մշակումից հետո։ Բարձրակարգ սնկերը սննդում լայնորեն օգտագործվող բնական բարձրորակ սննդամթերք են։ Բազմաթիվ վայրի և մշակովի սնկերի պտղամարմինն օգտագործվում է սննդի մեջ։ Սնկերի սննդարար արժեքը պայմանավորված է նրանց ինքնատիպ քիմիական բաղադրությամբ. պարունակում են բուսական և կենդանական մթերքներին բնորոշ հատկություններով նյութեր։ Սնկերի պտղամարմիններում շատ են սպիտակուցները (հատկապես՝ գետնասնկում և սպիտակ սնկում, ավելի քիչ՝ կեչասնկում ու կաղամախասնկում), ճարպերը և ածխաջրերը, նաև՝ կենսաբանորեն կարևոր այլ նյութեր (ազատ ամինաթթուներ, ֆունգին և այլն), որոնք ստամոքսահյութի արտադրման ակտիվ խթանիչներ են։ Սննդային արժեքայնությամբ տարբերում են սնկերի 4 խումբ. 1-ին խմբում ամենաարժեքավոր տեսակներն են սպիտակ սունկը, կաթնասունկը, կոճղասունկը, շեկլիկը, 2-րդում՝ միջին որակի սնկերը՝ կեչասունկը, կաղամախասունկը, յուղասունկը, աղվեսասունկը, շամպինյոնը, ալիքասունկը, 3-րդում՝ մամռասունկը, սև կաթնասունկը, ցլասունկը, խոնավասունկը, 4-րդում՝ քիչ արժեքավոր սնկերը՝ ճռճռուկը, գոմաղբասունկը, կծվասունկը և այլն։ Սննդարարության հետ միասին, ուտելի սնկերն արագ են աճում, հաճախ՝ մեծ քանակությամբ, դրանցից պատրաստված պահածոները երկար են պահպանվում։ Սակայն հարկավոր է զգույշ լինել, քանի որ սնկերում պարունակվող մեծ քանակությամբ թաղանթանյութը ոչ միայն դժվար է յուրացվում, այլև նվազեցնում է մյուս սննդանյութերի յուրացումը։ ՀՀ-ում տարածված ուտելի սնկերից սննդում քիչ տեսակներ են օգտագործում, ինչը բացատրվում է հիմնականում ժողովրդական սովորություններով։ Ընդ որում՝ յուրաքանչյուր բնակավայրում հավաքում են սնկի խիստ որոշակի տեսակներ։ Կա նաև տներում աճեցվող թեյի սունկ (ճապոնական, հնդկական և այլն), որից ստացված թթվահամ ու թույլ գազով ըմպելիքը հագեցնում է ծարավը և բարելավում մարսողությունը։



Սնկերը ստորակարգ կորիզավոր (էուկարիոտ) օրգանիզմների առանձին թագավորություն են: Զուգակցում են ինչպես բույսերի՝ անշարժություն, գագաթնային աճ, բջջապատի առկայություն, այնպես էլ կենդանիների՝ տարասուն նյութափոխանակություն,  խիտինի առկայություն, միզանյութի առաջացում և այլ հատկանիշներ:
Տարբերում են սնկերի 3 բաժին՝ իսկական սնկեր, օոմիցետներ և լորձնասնկեր, իսկական սնկերի 5 դաս՝ խիտրիդիոմիցետներ, էնտոմիցետներ, ասկոմիցետներ, բազիդիոմիցետներ և անկատար սնկեր:
Հայտնի է սնկերի ավելի քան 100 հզ. տեսակ` տարածված առավելապես Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, ՀՀ-ում` մոտ 4200 տեսակ: Ըստ վեգետատիվ մարմնի կառուցվածքի՝ տարբերում են ստորակարգ (մերկ պլազմային զանգվածի` ռիզոմիցելիումի ոչ բջջային կառուցվածք ունեցող սնկամարմնի ձևով) և բարձրակարգ (բջջային միցելիում) սնկեր:
Տարբերում են վայրի սնկերի 3 խումբ՝ խողովակավոր (սպիտակ սունկ, կեչասունկ, կաղամախասունկ, յուղասունկ, մամռասունկ), թիթեղավոր (շեկլիկ, աղվեսասունկ, խոնավասունկ, կոճղասունկ, շամպինյոն, ալիքասունկ, կաթնասունկ, ցլասունկ), պարկավոր (մորխ, ոլորքագլուխ, գետնասունկ): 
Կենսագործունեության ընթացքում սնկամարմինն ընդունակ է ձևափոխվելով առաջացնել տարբեր գործառույթներ (փոխադրող, անբարենպաստ պայմաններում գոյատևմանը նպաստող) կատարող գոյացություններ (քլամիդոսպորներ, միցելիումային ձգաններ, ռիզոմորֆներ, սկլերոցիումներ):
Սնկերը բազմանում են վեգետատիվ, անսեռ և սեռական ճանապարհով: Վեգետատիվ բազմացումը կատարվում է սնկամարմնի կտորների կամ սնկամարմնից առաջացած գոյացությունների առանձին բջիջների՝ սպորների, և բողբոջման (օրինակ՝ խմորասնկերի) միջոցով: Անսեռ բազմացումը տեղի է ունենում սնկամարմնի առանձնացած հատուկ ճյուղերի (սպորանգիակիրների և կոնիդիակիրների) վրա՝ անսեռ ճանապարհով առաջացող սպորներով: Սեռական բազմացումն իրականանում է արական ու իգական սեռական բջիջների միաձուլման շնորհիվ առաջացող սպորների միջոցով և տարբեր կարգաբանական խմբերում տեղի է ունենում տարբեր եղանակներով: 
Սնկերն օդակյաց են, աճման լավագույն ջերմաստիճանը 20–25օC է: Սնկերը տարածված են հողում, ջրավազաններում, բուսական ու կենդանական ծագում ունեցող մնացորդների, սննդամթերքի, արդյունաբերական հումքի և արտադրանքի վրա: 
Ըստ բնական միջավայրի ու բնակեցման հիմնանյութի՝ տարբերում են սնկերի հետևյալ էկոլոգիական խմբերը՝ հողային (մասնակցում են օրգանական մնացորդների քայքայման, հումուսի առաջացման շարժընթացներին), ջրային, օդային, ֆիտոպաթոգեն, գիշատիչ, արդյունաբերական ապրանքները փչացնող, կենդանիների և մարդու զանազան հիվանդություններ (գոնջ, խուզող որքին, տարբեր սնկախտեր) հարուցողներ և այլն: 
 
Թունավոր սնկեր
Սրանք թունավոր նյութեր պարունակող և մարդու թունավորումներ առաջացնող սնկերն են: Սակայն դրանց մեջ կան պայմանական ուտելի սնկեր (օրինակ՝ մորխերը, կաթնասնկերը), որոնց թունավոր հատկությունները համապատասխան մշակումից հետո վերանում են: 
Կենցաղում սնկերի թունավորությունը որոշելու գրեթե բոլոր նշաններն ու եղանակները (կտրելիս սպիտակ կամ կաթնանման հյութի առկայությունը, երկնագույն գունավորումը, կծու կամ տհաճ համը, սնկի եփուկում արծաթի գդալի կամ գլուխ սոխի, սխտորի սևանալը) հուսալի չեն: Միակ հուսալի միջոցը ուտելի և թունավոր սնկերի հատկությունները ճիշտ իմանալն է: 
Սնկերով թունավորման ախտանշաններ (որովայնի շրջանում հանկարծակի ցավեր, սրտխառնոց, փսխում, ուժեղ լուծ, ընդհանուր թուլություն, մարմնի ջերմաստիճանի նվազում) ի հայտ գալիս տուժածին պետք է փսխեցնել (շատ հեղուկներ խմեցնել), տալ լուծողական և անմիջապես դիմել բժշկական օգնության:
 
Սնկերի կիրառությունը և սունկը 
որպես սննդամթ երք
Ցածրակարգ սնկերի կիրառությունը կենցաղում վաղ ժամանակների պատմություն ունի: Խմորասնկերը, օրինակ, դեռևս վաղ անցյալում օգտագործվել են գինեգործության և հացաթխման մեջ: Պանրի տարբեր տեսակների ստացման համար կիրառվել են վրձնասնկերի առանձին տեսակներ: Վերջին ժամանակներս այդ սնկերի օգտագործման ոլորտներն անհամեմատ ընդլայնվել են. էական հաջողությունների է հասել սնկերից հակաբիոտիկների, վիտամինների, ֆերմենտների, տարբեր օրգանական թթուների և այլ նյութերի ստացումը:
Սնկերի մեծ մասն ուտելի է, կան նաև ոչ ուտելի սնկեր: Դրանցից են կեղծ անձրևասունկը և լեղասունկը, որոնք թունավոր չեն, սակայն ունեն տհաճ համ ու հոտ, որոնք պահպանվում են նույնիսկ երկարատև մշակումից հետո:
Բարձրակարգ սնկերը սննդում լայնորեն օգտագործվող բնական բարձրորակ սննդամթերք են: Բազմաթիվ վայրի  և մշակովի սնկերի պտղամարմինն օգտագործվում է սննդի մեջ:
Սնկերի սննդարար արժեքը պայմանավորված է նրանց ինքնատիպ քիմիական բաղադրությամբ. պարունակում են բուսական և կենդանական մթերքներին բնորոշ հատկություններով նյութեր: Սնկերի պտղամարմիններում շատ են սպիտակուցները (հատկապես՝ գետնասնկում և սպիտակ սնկում, ավելի քիչ՝ կեչասնկում ու կաղամախասնկում), ճարպերը և ածխաջրերը, նաև` կենսաբանորեն կարևոր այլ նյութեր (ազատ ամինաթթուներ, ֆունգին և այլն), որոնք ստամոքսահյութի արտադրման ակտիվ խթանիչներ են: 
Սննդային արժեքայնությամբ տարբերում են սնկերի 4 խումբ. 1-ին խմբում ամենաարժեքավոր տեսակներն են սպիտակ սունկը, կաթնասունկը, կոճղասունկը, շեկլիկը, 2-րդում՝ միջին որակի սնկերը՝ կեչասունկը, կաղամախասունկը, յուղասունկը, աղվեսասունկը, շամպինյոնը, ալիքասունկը, 3-րդում՝ մամռասունկը, սև կաթնասունկը, ցլասունկը, խոնավասունկը, 4-րդում՝ քիչ արժեքավոր սնկերը՝ ճռճռուկը, գոմաղբասունկը, կծվասունկը և այլն:
Սննդարարության հետ միասին, ուտելի սնկերն արագ են աճում, հաճախ՝ մեծ քանակությամբ, դրանցից պատրաստված պահածոները երկար են պահպանվում: Սակայն հարկավոր է զգույշ լինել, քանի որ սնկերում պարունակվող մեծ քանակությամբ թաղանթանյութը ոչ միայն դժվար է յուրացվում, այլև նվազեցնում է մյուս սննդանյութերի յուրացումը: 
ՀՀ-ում տարածված ուտելի սնկերից սննդում քիչ տեսակներ են օգտագործում, ինչը  բացատրվում է հիմնականում ժողովրդական սովորություններով: Ընդ որում` յուրաքանչյուր բնակավայրում հավաքում են սնկի խիստ որոշակի տեսակներ: 
Կա նաև տներում աճեցվող թեյի սունկ (ճապոնական, հնդկական և այլն), որից ստացված թթվահամ ու թույլ գազով ըմպելիքը հագեցնում է ծարավը և բարելավում մարսողությունը:














Ադոլֆ Սաքս

Փողային գործիքներ պատրաստել սկսել է հոր՝ Շառլ Ժոզեֆ Սաքսի ղեկավարությամբ։ 1840 թվականին կատարելագործել է կլառնետը և բաս-կլառնետը, 1841 թվականին արույրից պատրաստել նոր գործիք՝ կլառնետի մունդշտուկով, որը սեփական անունով կոչել է սաքսոֆոն։
1842 թվականից ապրել է Փարիզում։ Ստեղծել է սաքսոֆոնի տարատեսակներ, պղնձափողային գործիքների նոր ընտանիքներ՝ սաքսհոռններ և սաքստրոմբներ։ 1857 թվականից դասավանդել է Փարիզի կոնսերվատորիայում։ Հրատարակել է իր իսկ ստեղծած գործիքների ձեռնարկներ։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել]

Թողնելով դպրոցը Սաքսը սկսում է զբաղվել նոր երաժշտական գործիքների դիզայնով։ Ադոլֆի առաջին խոշոր հայտնագործությունը բաս կլարնետի նոր տարբերակն էր, որը արտոնագրեց 24 տարեկանում։ 1841 թվականին Սաքսը տեղափոխվեց Փարիզ և սկսեց աշխատել նոր գործիքների հետ։ Մեծ հաջողության ստացան Սաքսի փողերը կամսաքսահորները  որոնք 7 տարբեր չափերի էին և բերեցին ֆլյուգելհորնի ստեղծմանը։ Այսօր սաքսհորները հազվադեպ օգտագործվում են կոնցերտային խմբերում և նվագախմբերում։
Adolphe Sax.jpg1845 թվականին Սաքսը նաև զարգացրեց սաքսատրոմբոնների ընտանիքը, որոնք ավելի նեղ փող ունեին քան սաքսահորները, որոնք սակայն կարճատև կյանք ունեցան[5]։
Սաքսհորները լայնորեն տարածվեցին ամբողջ աշխարհով։ 1840-ականներին Սաքսը ստեղծեց կլարնետ֊բուրդոնը, որը կոնտրաբաս կլարնետի անհաջող տարբերակն էր։ Այս շրջանում էլ նա հենց ստեղծեց այն գործիքը, որի համար ներկայումս հայտնի է՝ սաքսաֆոնը, որը արտոնագրել է 1846 թվականի հունիսի 28֊ին։ Սաքսաֆոնը ստեղծվել է նվագախմբերում և կոնցերտային խմբերում նվագելու համար։ Կոմպոզիտոր Հեկտոր Բերլիոզը 1842 թվականին դրական է արձագանքել այս նոր գործիքի մասին։ 1846 թվականին Սաքսը պատրաստեց սաքսաֆոնների մի ամբողջական շարք՝ սոպրանոյից մինչև ենթակոնտրաբաս[6]։
Սաքսը ավելի ուշ նույնպես շարունակեց նոր երաժշտական գործիքներ նախագծելը։ 1853-1858 թվականին Սաքսը տառապել է շրթունքների քաղցկեղով, բայց ամբողջությամբ բուժվել է։ Նա մահացել է 1894 թվականին Փարիզում։

«Էկոլոգիա» դասախոս` Խառատյան Վեներա Հայկի

 ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ  ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ  և  ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
                Ծրագիր`  միջին  մասնագիտական  կրթության
ԹԵՄԱՆԵՐ -   Էկոլոգիա  գիտությունը  և  նրա  հիմնախնդիրները: Անկենդան  և 
                       կենդանի  օրգանիզմների  առանձնահատկությունները:Մատերիայի 
                       գոյության   ձևերը:  Մարմիններ  և  նյութեր:   Կենսական  տարրեր:   
                       Ռադիոիակտիվ   իզոտոպներ: Պարզ  և  բարդ նյութեր:  
                       Նյութերի  ֆիզիկական,  քիմիական  և  ֆիզիոլոգիական  
                        հատկությունները: Կենսոլորտի  բաղադրիչները`կենդանի  և 
                        անկենդան:
1.  Ի՞նչ  է  ուսուՄնասիրում  էկոլոգիա   գիտությունը:
2.  Ինչու՞  է  անհրաժեշտ  ուսումնասիրել էկոլոգիան:
3.  Սահմանեք  էկոլոգիա   գիտությունը:
4.  Ո՞րն  է էկոլոգիա   գիտության  հիմնական  բաժինները  և  ուղղությունները:
5.  Ինչպիսի՞  Էկոլոգիական  հիմՆախնդիրներ  գիտեք:
6.  Մատերիայի  գոյության  ինչպիսի՞  ձևեր  գիտեք:  Ո՞րն  է  կոչվում  նյութ:
7.  Մոտավորապես  քանի՞  նյութ  է  հայտնի  մարդկությանը:Նյութի  ինչպիսի՞ 
     հատկություններ  գիտեք:  Պատասխանը  հիմնավորեք:
8. Ո՞րն  է  կոչվում   պարզ  նյութ (օրինակներ),   բարդ  նյութ (օրինակներ):
      Գրեք  նաև   անօրգանական  և  օրգանական նյութերի  օրինակներ:
9.  Ինչպիսի՞  օրգանական  նյութեր  կան  կենդանի  օրգանիզմում, որոնք  չկան
       անկենդան  բնության  մեջ:
10.  Ինչպիսի՞  բնական  և  տեխնածին   աղետներ   գիտեք:
11.  Ի՞նչ  է  կենսոլորտը:  Որո՞նք  են  կենսոլորտի  բաղադրիչները: 
12.  Կենդանի  աշխարհը  քանի՞ ‹‹թագավորության›› է բաժանվում : Ի՞նչ  գիտեք 
     այդ  ‹‹ թագավորությունների ›› մասին:
13.  Կենսոլորտի  անկենդան  բաղադրիչները`ջրոլորտ, մթնոլորտ, քարոլորտ:
14.  Ո՞րն  է  համարվում  մաքուր  խմելու  ջուր: Ինչպիսի՞  ջուր  ենք  մենք  խմում:
 15.  Որո՞նք  են   մթնոլորտի  շերտերը:  Ինչպիսի՞ն  է   օդի  բաղադրությունը:    
       Մթնոլորտի  աղտոտման պատճառները որո՞նք  են և  ինչպիսի՞ կանխարգելման 
       հնարավոր  ուղիներ  կառաջարկեք  դուք:
16.   Ի՞նչ  է  օզոնը, օզոնային  ճեղքերի պատճառները որո՞նք  են:
17.   Ինչպիսի՞ն  է   Երկրագնդի  կառուցվածքը: Ի՞նչ  է  հողը:  Հողի էրոզիայի 
        պատճառները  որո՞նք  են:

Անհատական  և  խմբային   հետազոտական  աշխատանքներ
1. Աղմուկի ազդեցությունը մարդու առողջության վրա։
2. Թունավոր նյութերը օդում, հողում, ջրում։
3. Համակարգչի ազդեցությունը մարդու առողջության վրա։
4. Բարձրագույն տեխնոլոգիաների ազդեցությունը մարդու առողջության վրա։


ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ  ՆԱԽԱԳԻԾ`   «Սոցիոլոգիա» առարկայի հետ
 Սոցիալական   էկոլոգիա.  ԹԵՄԱՆԵՐԸ
v  « Մարդ – բնություն  փոխազդեցությունը»
v  «Հայաստանի էկոլոգիական  իրավիճակը»
v  «Հայոց  բնապահպանական  կուլտուրայի  արմատները»
v  «Միջազգային  բնապահպանական  բազմակողմ  համաձայնագրերին Հայաստանի  Հանրապետության  մասնակցությունը»


Գրականություն
Դասագիրք`Լ.Ս. Մելքումյան «Էկոլոգիական դաստիարակության  հիմունքներ», Երևան,2009, էջ 7-20 :
Դասախոսությունների  հանառոտագիր «Էկոլոգիա», Ս.Շահինյան, Ն.Թամազյան, Երևան,2003:

ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԵՐԸ.

Հարց 1. Ի՞նչ  է  ուսումնասիրում  էկոլոգիա   գիտությունը:
Բնություն  ասելով  մենք  հասկանում  ենք  մեզ  շրջապատող  ամեն  ինչ`  ողջ  տիեզերքը, Երկիր  մոլորակը`  բոլոր  կենդանի  օրգանիզմների  հետ  անօրգանական  և  օրգանական  աշխարհում  ընթացող երևույթների  ու  հարաբերությունների  ամբողջությունը:

հարց 2.Ինչու՞  է  անհրաժեշտ  ուսումնասիրել էկոլոգիան:
Էկոլոգիական դաստիրակության նպատակը և խնդիրնրն են.
  • բնության և մարդկանց նկատմամբ  գիտակցված վերաբերունքի մշակում 
  • բնության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևաորում 
  • բնության պահպանման, բարելավման, զարգացման, անրաժեշտության դաստիարակում
  • կենդանի և անկենդան բնության տարբերություների վերաբերյալ գետելիքների ձևավորում
  • մտավոր և ֆիզիկական աշխատանքի դերի դաստիարակում 
  • վայրի բնության հետ  մարդու խելամիտ փոխհարաբերության դաստիրակություն 
  • մարդու, բնության և հասարակության միջև փոխադարձ կապի իմացություն՝ սոցիալական էկոլոգիա
  • էոլոգիական հիմնախնդիրների լուծման գործնական ունակություների ձևավորում 
  • էոլոգիական իրավիճակի վերլուծության ընդունակություն 
  • բույսերի և կենդնիների խնամքի կարողության ձևաորում 
  • միմիանց նկատմամբ հանդուրժողականության, հարգանքի ունակություների ձևավորում 
հարց 3․Սահմանեք  էկոլոգիա   գիտությունը:
Կենդանի օրգանիզմների և շրջակա միջավայրի, ինչպես նաև տարբեր օրգանիզմների փոխհարաբերություների մասին գիտությունը կոչվում է Էկոլոգիա <օյկոս տուն, լոգոս- գիտություն > տան մասին գիտություն։

Հարց 4  Ո՞րն  է էկոլոգիա   գիտության  հիմնական  բաժինները  և  ուղղությունները:
բաժիները 
1․անորգանական  համակարգի գիտություններ 
տիեզերագիտություն,մոլորակագիտություն,երկրաբանություն,ֆիզիկա,քիմիա
2․ օրգանական համակարգի գիտություններ 
կենսաբանություն,բուսաբանություն,միկրոկենսաբանություն,մարդաբանություն, հոգեբանություն, բժշկություն,գենետիկա և 
3․հասարակական գիտություներ 
Պատմություն,օրինագիտություն,իրավունքի տեսություն,Փիլիսոփայություն 


Հարց 5 
Ինչպիս էկոլոգիական համակարգեր գիտեք որոնք են նրանց բաղադրություները 
ՊԱՏ
էոլոգիան ուսումնասիրում է համակարգեր և ցանկացած երևույթ,գործոն կամ կենդանի օրգանիզմի վրա մարդկային քաղաքակրթության բոլոր նվաճումների ազդեցությունը ընդհանուր էոլոգիան ուսումնասիրում է կենդանի օրգանիզմներ և ամբողջական համակարգեր ՝ գեն,Բջջիջ,օրգանիզմ,պոպուլացիա,համակեցություն,որոնք կյանքի տարբեր շերտերն են։

03․23․2016թ․

հարց 1

կենսոլորտի բաղադրիչները որոնք են 
ինչ է կենսոլորտը 
Սահմանումը
կենսոլորտը համամոլորակային և  էկո համակարգ է երկրագնդի վրա այն ոլորտը որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով կոչվում է կենսոլորտ։ 

հարց 2
որոնք են կենսոլորտի անկենդան և կենդանի բաղադրիչները 
կենսոլորգտի բաղադրիչներ 
կենդանական աշխարհը 
կենդանիներ՝ սնկեր,բակտերյաներ,մանրէներ,բույսեր 

անկենդան բաղադրիչներն են 
մտնոլորտ,ջրոլորտ,քարոլորտ 
բաղադրիչներ 
արտադրողներ-
սպոռողներ-
քայքայողներ- 

03․30․2016
Էկոլոգիա անհատական հետազոտական աշխատանք թեման 


Անկենդան աշխարհ 
Կենսոլորտի անկենդան բաղադրիչներն են մտնոլորտ,քարոլորտ,ջրոլորտ 

ինչ է մտնոլորտը Սահմանումը 
երկիրը շրջապատող և նրա հետ պտտող օդային թաղանթը կոչվում է մտնոլորտ։

Մտնոլորտի Զանգվածը կազմում է երկրագնդի զանգվածի 1 միլարդերորդ մասը եթե մարդը առանձ ջրի կարող է ապրել 3-4 օր ապա առանձ օդի միայն 3-4 րոպե 
Մտնոլորտի ներքին սահմանը երկրի մակերևույթն է իսկ վերին սահմաները 300 կմ բարձրության վրայ է մտնոլորտը պայմանականորեն բաժանվում է մի քանի շերտերի 

ներքինոլորտը կենտրոնացնում է մտնոլորտի զանգավծի 80 տոկոսը 
և օդում առաջանում են ջրային գոլորշիներ որից առաջանում են ամպերը
ներքնոլորտում է առաջանում եղանակի բոլոր փոփոխություները 
Ներքնոլորտին Լատիներեն ասում են նոոստվելա նշանակում է բանական կյանքի ոլորտ    





06․04․2016թ․

<Սոցիալական էկոլոգիա ՝ Մարդու առողջությունը >


Համակարգչի ազդեցությունը մարդու առողջության վրա 
Չնայած օրգանիզմի վրա համակարգիչներ արձակած  ճառագայթների վնասակար ազդեցության մասի տվյալները սակավաթիվ են <քիչեն> այնուամենայնիվ Գիտնականեր  կատարած հետազոտություների արձյունքները վկայում է ռիսկի հնարավոր գործոների մասին։ Օրինակ Էլեկտրամագնիսական ճառագայթները կարող են առաջացնել Նյարդիան,Սիրտ-Անոթային համակարգերի խանգառումներ, Իմունիտետի ճնշում,Հատկապես վտանգավոր ազդեցություն են տողնում էկրանից 40 սմ հեռավորության վրա,Որը բացասաբար է ազդում համակարգչի առջև նստողի աչկերի ու մաշկի վրա չնայած ժամանակակից համակարգիչների վրա կա ֆիլտրեր որոնք նվազեցնում են ճառագայթների ուժգնությսունը սակայն վտանգը գոյություն ունի հետազոտություները ցույցեն տվել որ էլեկտրամագնիսական ճառագայթների ազդեցությամբ խանգառվում են օպեռատրների նյուանափոխանակային գործ ընթացները <Մարսողությունը> նաև, Հոգեմարմնական խանագառումներ ու աղտաբանական ծանրռեակցիաներ Համակարգիչ իր շուրջը ստեղծում է Էլեկրամագնիսական դաշտ որը նվազեցնում է օդի խոնավեցումը իսկ մոնիտորի պատյանը և պլատան տաքանալիս արցակում են վնասակար նյութեր որոնք իոնացնում են օդը ունենեն որոշակի հոտ և ընդհարապես <ծանրացնում են շնչառությունը> Ինչպես պաշտպանվել Էլեկտրամագիսկան ճառագայթներից խորհուրդ է տրվում 

  • Ձեռք բերել հեղուկաբյուրեղային մոնիտոր 
  • Բլոկը և մոնիտորը պետք է հնարավորինս հեռու գտնվել Օպերատորից
  • Հմակարգիչը երկար ժամանակ միացրած մի թողեք մոնիտորը տեղադրելանկյում որպեսզի կլանեն ճառագայթները պատերի կողմից 
  • Հնարավորինս կրճատել համակարգչով աշխատելու ժամանակը համակարգիչը հողակցել դպրոցակաները մոնիտորի արջեվ պետք նստեն 2 ժամից ոչ ավել և յուրաքանչյուր 30 րոպեն մեկ կատարեն 10-15 րոպե տևողությամբ ընդմիջում 
համակարգիչը և տեսողությունը 
Համակարգչով աչկի ակնաբյուրեղի կորությունը կարգվորող մկաները գտնվում են մշտական լարվածության մեջ և թուլանում են քանի որ մոնիտորը նաև լույսի լրացուցիչ աղբյուր է ուստի աչկի հազվադեպ թռթռումը,Ցոլքը էկրանի վրա ստեղծում է նախադրյալներ կարճատեսության զարգացման,Տեսողության վատացման,Աչկերի արագ հոգնածության 

համակարգչով աշխատելիս տեսողության Հիգենիայի կանոներ են 

  • Աշխատատեղը պետք լուսավոր  ցանկալի է լինի թույլ տեսողություն ունեցողները պետք օգտագործ են աչկի ցանցաթաղանթի անոտները ամրացնող սննդամթերքներ՝   սև հաղարջ,Հապալաս,Մասուրի թուրմ,ձուկ,մաղադանոս <Պտեռուշկա>,Կանաչ սոխ,սամիթ և անկասկած վիտամներ մրգեր 
  • Աչկեր հոգնածությունը վերացնելու համար  խորհուրդ է տրվում աչկերը լվանալ կանաչ կամ սև թեյով աչքերը փակել և վրա դել երուցիկի թուրմի տաք թրչոց 
  • Աչքերը պահապանել արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթներից համապատասխան ակնոցներ օգտագործել 
Համակարգչով երկար աշխատելը առաջացնում է նախադաստակի խողովոակի աղտանիշ խորհուրդ է տրվում

  • ստեղնաշարով աշծատելիս ձեռքի կորացումը լինի 90 աստիճան 
  • մկնիկով աշխատելիս դաստակը պահել ուղիղ և դնել սեղանի վրա եզրից հեռու 
  • ատողը պետք է լինի արմնակալող անրաժեշտ է կատարել ձեռքերի վարժություներ թափահարել ձեռքերը,մատնելը սեղմել բռունցք անել 10 անգամ,պտտել բռունքցները իրենց առանցքի շուրջը 
  • մի ձեռքի ափով ճնշում ես գործադրում մյուս ձեռքի մատների վրա 
  • համակարգչով մի օրինակ աշխատանքը  միապաղաղա ազդեցություն է թողնում կենտրոնական ներվայն համակարգի վրա դիտվում է վերլուծիչներ գործառույթային շարժունաության գործառույ ուշադրության ցրում քնկոտություն ռեակցիայի դանդաղում։ Խանգառվում է նաև ակիվության իջեցում վեկետատիվ խուկնցիաները պարզվել որ այդ հոգնածության պաճառը միօրինակություննա իսկ հոգեբաները ասում են որ առավել բնորոշեն անտարբերությունը,ձանձրույթը աշխատանքի նկատմամբ,հետքրքրության կորուստը,կնկոտությունը,գռգռվածությունը և հոգնածությունը 
Համակարգչով երկարատև աշխատելիս առաջանում է ճարպակալում 
որով հետև խախտվում է նյութափոխանակություն և ավելոր քաշը 
նպաստում է բազմաթիվ հիվանդություների նպաստումը 


  • Ճառպերի փոխանակության խանգառման դեպքում արյան մեջ շատանում է խոլեստերին քանակը որը կուտակվում անոդների պատերում և հանգեցնում է աթերոսկլերոզի կրծցքավադակը ճարպի կուտակումը ազդում է արտաքաին շնչառության վրա առաջացնելով շնչահեղձություն օրգանների և հյուսվածքների թթվածնային քաղց 

04.05.2016

Քարոլորտ Երկրակեղեվը եվ միջնապատյանի վերին կարծր շերտը միասին անվանում ենք քարոլորտ՝ լիտոսֆերա։ Քարոլորտից դեպի երկրի կենտրոն ջերմաստիճանը բարձրանում է։ Երկրակեղեվն ունի երկու տեսակ՝ մայրցամաքային եվ օվկիանոսային։ Ցամաքային կեղեվը կազմված է երեք շերտից՝ վերեվի շերտը նստվածքային, հաջորդը՝ գրանիտային, երորրդը՝ բազալտային, այնուհետեւ միջնապատն է ու միջուկը։ Մայրցամաքային երկրակեղեվի հաստությունը 60-80 կմ է։ Օվկիանոսային շերտը կազմված է երկու շերտից՝ նստվածքային եվ բազալտային։ Հաստությունը՝ 5-10 կմ է։ Երկրագնդի շառավիղը 6370 կմ է։ Քարոլորտից դեպի երկրի կենտրոն ջերմաստիճանը բարձրանում է, այդ պատճառով նյութերը գտնվում են հալված վիճակում։ Երկրակեղեվը միջուկային ջերմաստիճանը մոտավորապես 6000 աստիճան է։ Քարոլորտը բաղկացած է հսկայական բեկորներից՝ սալերից, որոնք 7 հատ են։ Քարոլորտի սալերը շարժվելով որոշ տեղերում մոտենում են իրար եվ որոշ տեղերում առաջացնում են լեռներ։ Իսկ երբ հեռանում են իրարից առաջացնում են իջվածքներ, ճեղքեր, խոռոչներ եվ կիրճեր։ Երկրակեղեվը կազմված է տարբեր նյութերից՝ ավազից, կավից, քարածխից, կրաքարի, բազալտից եվ տուֆից։ Հողի մասին Քարոլորտի կարեվոր բաղադրամաս է։ Հողը հատուկ բնական համակարգ է, որն ունի կենդանի եվ անկենդան բնությանը բնորոշ բազմաթիվ հատկություններ։ Հողում փոխազդում են կենսոլորտի հիմնական տարրերը՝ ջուրը, օդը եվ կենդանի օրգանիզմները։ Հողը կազմված է լեռնային ապարների, կլիմայի, բուսական եվ կենդանական օրգանիզմների բարդ փոխազդեցությունների հետեվանքով առաջացած մի քանի շերտերից։ Վերին շերտը կազմված է կենդանիների մնացորդներից, որոնք էլ առաջացնում են ՀՈՒՄՈՒՍ։ Հողի կենդանի մասը կազմված է մանրէներից, անողնաշարավորներից եվ փորող ողնաշարավորներից։ Հողի մեկ հեկտարի վրա՝ բերրի շերտում, բակտերիաների և սնկերի ընդհանուր զանգվածը մոտավորապես կազմում է 5 տոննա։ Մարդիկ օգտագործում են ցամաքի 10% որպես վարելահող, իսկ 20%՝ արոտավայր։ Հողի էրոզիա Հողի էրոզիան կատարվում է քամու և ջրի միջոցով։ Վերջին տարիներին տեղի է ունենում հողի քայքայում հետևյալ պատճառներով՝ Քաղաքների, գործարանների և ճանապարհների շինարարություն Արտադրական և կենցաղային թափոններով աղտոտում Թթվային անձրևներով աղտոտում Անգրագետ պարարտացնելով Ատոմակայանների վթարների։














Դիպլոմային աշխատանք «Քաղաքային տեսարաններ» Բանգլադեշ

Երևանի  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ Խլոյան Գոռ Գարիկի մասնագիտությունը՝ «Լուսանկարչական գործ»   Որակավորումը` լուսանկարիչ. ...