пятница, 18 декабря 2015 г.

Հարություն (Գևորգ) Մանուկի Ալամդարյան



ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ՄԱՆԿԱՎԱՐԺ_ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱԼԱՄԴԱՐՅԱՆ


Harutyun Alamdaryan.jpgՀարություն (Գևորգ) Մանուկի Ալամդարյան (1795,հունվարի 25 — 1834հունիսի 6), հայ բանաստեղծ, մանկավարժ, հասարակական-քաղաքական և եկեղեցական գործիչ:

Ծնվել է Աստրախանում: 14 տարեկան հասակից սովորել է Աստրախանի Աղաբաբյան դպրոցում, աշակերտելով ժամանակի հայտնի դեմքերից Սերովբե Պատկանյանցին: 1813-ին հրավիրվել է Մոսկվա, եղել է Լազարյան ճեմարանիառաջին տեսուչը և ուսուցիչ: Այդ տարիները դպրոցի պատմության մեջ հայտնի են «Դար Ալամդարյան» անունով։ 1824-30-ին Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տեսուչն էր: Թիֆլիսում 1829 թվականին հանդիպել է Դորպատի համալսարանի պրոֆեսոր Յոհան — Յակոբ — Ֆրիդրիխ — Վիլհելմ Պարրորտին (1791-1841), որը Անդրկովկաս էր եկել հիմնականում Արարատի գագաթը բարձրանալու համար։ Շատ կարճ ժամանակում Պարրոտը բարեկամացել է Ալամդարյանի հետ, ստացել չափազանց արժեքավոր խորհուրդներ ու տեղեկություններ հայության կյանքի և բնավորության ազգագրական տարաբնույթ խնդիրների շուրջ։ Ալամդարյանը խորհուրդ է տվել Պարրոտին՝ Արարատյան վերելքի օրերին գիտարշավի կայան կամ ճամբար դարձնել Մասսի լանջերին թառած Սուրբ Հակոբի վանքը։ Հենց Թիֆլիսում էլ Ալամդարյանը Պարրոտին է հանձնել հանձնարարական նամակ, որը Պարրոտը 1829 թվականի սեպտեմբերի 8-ին Էջմիածնում ներկայացրել է վանքի կառավարիչ Հովսեփ վարդապետ Տեր-Մարուքյանին։ 1826-28-ի ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Ալամդարյանը օգնել է հայ կամավորական գնդի կազմավորումը: Ուներ ռուսական կողմնորոշում, պաշտպանում էր հայ եկեղեցական և ազգային-լուսավորական հաստատությունների ինքնուրույնությունը: Դրանով նա իրականում դիմադրել է ցարիզմի վարած ձուլման քաղաքականությանը։ Մեղադրվել է որպես Ներսես Ա Աշտարակեցու գաղափարակից, և գեներալ Պասկևիչի թելադրանքով Էջմիածնի սինոդը նրան աքսորել է Հաղպատ (1830): 1832-34-ին ապրել է Նոր Նախիջևանի Սուրբ Խաչ վանքում, որտեղ և դավադրաբար սպանվել է:

Գործը

Գրել է քնարական-սիրային բանաստեղծություններձոներառակներ, պատմական ողբերգություն («Հռադամիզդ և Զենոբիա», 1824-28, անավարտ): Օգտագործել է «վարդի ու սոխակի» ավանդական մոտիվը, պատկերել թշվառ մարդու տառապանքը («Թշուառութիւն սոխակի», «Վարդակորոյս», «Սոխակ ի յոգևարս» և այլն):  Ալամդարյանը հայկական կլասիցիզմից դեպի սենտիմենտալիզմ և ռոմանտիզմ անցման շրջանի բանաստեղծ է։ Հ. Ալամդարյանը թողել է բազմաթիվ նամակներ,ճառերհոդվածներ, զբաղվել բառարանագրությամբ, կարևորել ռուսերենի ուսուցումը: Մշակել է Ներսիսյան դպրոցի վարչական, ուսումնական, բարոյակրթական աշխատանքների կանոններ: Թարգմանել է իտալացի հռչակավոր բանաստեղծ Տորկվատո Տասսոյի (1544– 1595) «Ազատագրված Երուսաղեմ» պոեմից մի հատված։ Ալամդարյանին աշակերտել են Խաչատուր Աբովյանը, Ս. Նազարյանցը, Ս. Ներսիսյանը, Մ. Մսերյանը և այլոք:

Комментариев нет:

Отправить комментарий

Դիպլոմային աշխատանք «Քաղաքային տեսարաններ» Բանգլադեշ

Դիպլոմային աշխատանք.  Քոլեջի «Լուսանկարչական գործ» մասնագիտության ուսանող Գոռ Խլոյան.  Որակավորումը` լուսանկարիչ. Դիպլոմայինի ղեկավար` Մ...