четверг, 24 декабря 2015 г.

Համակարգչի վնասակար հատկություները

ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ ՊԵՏՔ Է ՃԻՇՏ ԸՆՏՐԵԼ
Վերջին տարիներին ավելի ու ավելի շատ մարդիկ են սկսել օգտագործել համակարգիչ: Դրա համար պետք է մտածել, թե ինչպես ճիշտ ընտրենք համակարգիչը եւ աշխատանքային ծրագրերը, որպեսզի չվնասենք առողջությունը: Հաճախ ենք լսում, որ պետք է գնել մեծ հիշողությամբ ու հզորությամբ անգերազանցելի պրոցեսոր: Բայց դա այնքան էլ այդպես չէ: Պետք է այն համապատասխանի լուծելիք խնդրին: Իսկ ահա մոնիտորի ու համակարգչային սեղանի վրա չարժե խնայել: Հենց դրանք են ավելի շատ ազդում առողջության վրա: Պետք է գնել ամենալավ մոնիտորը, եթե նույնիսկ պատրաստվում եք աշխատել միայն տեքստերի վրա: Շատ կարևոր է կարգավորել համակարգչով աշխատելու տեղը` սեղանը, աթոռն ու լուսավորությունը:
Մեզ բոլորիս հայտնի է , որ համակարգիչը կարող է վնասներ հասցնել մարդու օրգանիզմին:Այդ վնասը կարող է լինել ինչպես ֆիզիկական այնպես էլ հոգեբանական:
ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎՆԱՍ
•     Էլեկտրամագնիսական ճառագայթում
•     Աչքի տեսողության վատթարացում
•     Պարանոցի, մեջքի և դաստակների ցավ
•     Մաշկային ցան, մազաթափություն, թթվածնային քաղց
•     Ալլերգիա, ստամոքսային ինֆեկցիաներ
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎՆԱՍ
•     Սթրես` ինֆորմացիան կորցնելու դեպքում
•     Կախվածություն համակարգչից /հոգեկանի վրա ազդող երևույթ/
Անհրաժեշտ է նաև հետևել հետևյալ սանիտարա-հիգիենիկ կանոններին.
ՍԱՆԻՏԱՐԱ- ՀԻԳԻԵՆԻԿ ԿԱՆՈՆՆԵՐ
•     Համակարգիչը պետք է դնել սենյակի անկյունում` հետևի մասը դեպի պատը:
•     Համակարգչային սենյակը պետք է ամեն օր մաքրվի, իսկ հատակին գորգ կամ նմանատիպ այլ բաներ չլինեն:
•     Համակարգչով աշխատելուց առաջ և հետո անհրաժեշտ է չոր, մաքուր կտորով  սրբել մոնիտորը:
•     Սենյակը պետք է հաճախակի օդափոխել:

ՀԱՄԱԿԱՐԳՉԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՄԻ ՔԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Ինչպե՞ս պաշտպանել աչքերն էկրանից – Աչքերի և մենիտորի միջև հեռավորությունը պետք է լինի ամենա քիչը 70 սմ: Մոնիտորը պետք է լինի մոտավորապես 10 աստիճանով ներքև պայմանական հորիզոնից, որը գտնվում է աչքերի մակարդակի վրա, այսինքն` էկրանին պետք է նայել վերևից ներքև: Լուսավորվածությունը պետք է կազմակերպվի այնպես, որ էկրանը չփայլի, այսինքն` չանդրադարձնի արտաքին լույսը: Լավ կլինի, եթե մոնիտորի էկրանը ուղղահայաց լինի լույսի աղբյուրի նկատմամբ: Աշխատանքային վայրի կիսախավար լինելու դեպքում անհրաժեշտ է, որ լինի լրացուցիչ թեթև լույս: Ամեն կես ժամը մեկ խորհուրդ է տրվում կտրվել մոնիտորից և նայել հեռուն: Այս վարժությունը օգնում է պահպանել տեսողությունը: Մեկ – մեկ պետք է փակել աչքերը երկու երեք րոպեով: Դրա շնորհիվ աչքի մկանները հանգստանում են, վերականգնվում է տեսողական ռեցեպտորների զգայունությունը, որոնց շնորհիվ ապահովվում է պարզությունն ու պայծառությունը:
ՊԱՐԱՆՈՑԻ, ՄԵՋՔԻ ԵՎ ԴԱՍՏԱԿՆԵՐԻ ՑԱՎ – Միևնույն դիրքում երկար ժամանակ նստելիս մեջքի մկանները լարվում են, տեղի է ունենում արյան հոսքի կանգ և, որպես հետևանք, առաջանում է այտուցվածություն ու ցավ։ Ի՞նչ անել նման դեպքերում։ Նախ և առաջ անհրաժեշտ է ճիշտ կազմակերպել աշխատանքային պայմանները։ Գրասեղանի բարձրությունը պետք է լինի 75-85 սմ։ Ավելի լավ է նստել պտտվող բազկաթոռին, որը կունենա ճկվող հենակ և բազրիքներ։ Ստեղնաշարը դրե՛ք այնպես, որ ստիպված չլինեք շատ ձգվել, իսկ մկնիկը պետք է լինի հնարավորինս մեծ` թեթև կմախքով և մեծ գնդով։ Մի՛ վարանեք ժամանակ առ ժամանակ վեր կենալ և ձգվել։
ԵՎ ՎԵՐՋՈՒՄ – Երեխաներին թույլատրվում է համակարգչի դիմաց անցկացնել օրական ոչ ավելի, քանի 2-3 ժամ: Ըստ հիգիենիկ նորմերի, մեծահասակների առանց ընդհատման աշխատելու առավելագույն ժամանակը մինչև 2 ժամն է, իսկ փոքրերինը 10-20 րոպեն: Հանգստի մինիմալ ժամանկը 15 րոպե է:

Комментариев нет:

Отправить комментарий

Դիպլոմային աշխատանք «Քաղաքային տեսարաններ» Բանգլադեշ

Դիպլոմային աշխատանք.  Քոլեջի «Լուսանկարչական գործ» մասնագիտության ուսանող Գոռ Խլոյան.  Որակավորումը` լուսանկարիչ. Դիպլոմայինի ղեկավար` Մ...