четверг, 24 декабря 2015 г.

Ադոլֆ Սաքս

Փողային գործիքներ պատրաստել սկսել է հոր՝ Շառլ Ժոզեֆ Սաքսի ղեկավարությամբ։ 1840 թվականին կատարելագործել է կլառնետը և բաս-կլառնետը, 1841 թվականին արույրից պատրաստել նոր գործիք՝ կլառնետի մունդշտուկով, որը սեփական անունով կոչել է սաքսոֆոն։
1842 թվականից ապրել է Փարիզում։ Ստեղծել է սաքսոֆոնի տարատեսակներ, պղնձափողային գործիքների նոր ընտանիքներ՝ սաքսհոռններ և սաքստրոմբներ։ 1857 թվականից դասավանդել է Փարիզի կոնսերվատորիայում։ Հրատարակել է իր իսկ ստեղծած գործիքների ձեռնարկներ։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել]

Թողնելով դպրոցը Սաքսը սկսում է զբաղվել նոր երաժշտական գործիքների դիզայնով։ Ադոլֆի առաջին խոշոր հայտնագործությունը բաս կլարնետի նոր տարբերակն էր, որը արտոնագրեց 24 տարեկանում։ 1841 թվականին Սաքսը տեղափոխվեց Փարիզ և սկսեց աշխատել նոր գործիքների հետ։ Մեծ հաջողության ստացան Սաքսի փողերը կամսաքսահորները  որոնք 7 տարբեր չափերի էին և բերեցին ֆլյուգելհորնի ստեղծմանը։ Այսօր սաքսհորները հազվադեպ օգտագործվում են կոնցերտային խմբերում և նվագախմբերում։
Adolphe Sax.jpg1845 թվականին Սաքսը նաև զարգացրեց սաքսատրոմբոնների ընտանիքը, որոնք ավելի նեղ փող ունեին քան սաքսահորները, որոնք սակայն կարճատև կյանք ունեցան[5]։
Սաքսհորները լայնորեն տարածվեցին ամբողջ աշխարհով։ 1840-ականներին Սաքսը ստեղծեց կլարնետ֊բուրդոնը, որը կոնտրաբաս կլարնետի անհաջող տարբերակն էր։ Այս շրջանում էլ նա հենց ստեղծեց այն գործիքը, որի համար ներկայումս հայտնի է՝ սաքսաֆոնը, որը արտոնագրել է 1846 թվականի հունիսի 28֊ին։ Սաքսաֆոնը ստեղծվել է նվագախմբերում և կոնցերտային խմբերում նվագելու համար։ Կոմպոզիտոր Հեկտոր Բերլիոզը 1842 թվականին դրական է արձագանքել այս նոր գործիքի մասին։ 1846 թվականին Սաքսը պատրաստեց սաքսաֆոնների մի ամբողջական շարք՝ սոպրանոյից մինչև ենթակոնտրաբաս[6]։
Սաքսը ավելի ուշ նույնպես շարունակեց նոր երաժշտական գործիքներ նախագծելը։ 1853-1858 թվականին Սաքսը տառապել է շրթունքների քաղցկեղով, բայց ամբողջությամբ բուժվել է։ Նա մահացել է 1894 թվականին Փարիզում։

Комментариев нет:

Отправить комментарий

Դիպլոմային աշխատանք «Քաղաքային տեսարաններ» Բանգլադեշ

Դիպլոմային աշխատանք.  Քոլեջի «Լուսանկարչական գործ» մասնագիտության ուսանող Գոռ Խլոյան.  Որակավորումը` լուսանկարիչ. Դիպլոմայինի ղեկավար` Մ...