четверг, 11 февраля 2016 г.

Միջառակայական նախագիծ «Սոցիալական էկոլոգիա» Ռիո դե Ժանեյրոյի Հռչակագիր



09.03.2016









Ռիոյի հռչակագիրը


Հռչակագիրն ընդունվել է Ռիո դե Ժանեյռոյում 1992թ. հունիսին կայացած միջազգային համաժողովում։ 27 սկզբունքներից բաղացած Ռիոյի Հռչակագիրը ինչպես և 1972թ. Ստոկհոլմում մարդուն շրջապատող միջավայրի և զարգացման հիմնախնդիրներին նվիրված Միացյալ Ազգերի Կազմակերպության համաժողովում ընդունված հռչակագիրը ամփոփիչ փաստաթուղթ է և իր էությամբ մոտ է <Երկրի հրովարտակի> սկզբնական նախագծին։
Սկզբունք 1 
Կայուն զարգացման հայեցակարգի կենտրոնում մարդը իրավունք ունի բնության հետ ներդաշնակ, առողջ ու բեղնավոր կյանքի։
Սկզբունք 2 
Պետություններն ինքնիշխան իրավունք ունեն մշակելու իրենց պաշարները շրջակա միջավայրի և զարգացման ոլորտում իրենց քաղաքականության համաձայն և պարտավոր են ապահովել, որ իրենց իրավասության կամ հսկողության սահմաններում իրականացող գործունեությանը վնաս չհասցնի, այդ սահմաններից դուրս գտնվող պետությունների կամ շրջանների շրջակա միջավայրին։
Սկզբունք 3 
Զարգացման իրավունքը պետք է իրականացվի այնպես, որ ապահովի ներկա և ապագա սերունդների պահանջների բավարարումը զարգացման ու շրջակա միջավայրի ոլորտում։
Սկզբունք 4
 Կայուն զարգացման հասնելու նպատակով շրջակա միջավայրի պահպանությունը պետք է զարգացման գործընթացի անքակտելի մասը լինի և չի կարող դիտարկվել այդ գործընթացից դուրս։
Սկզբունք 5 
Բոլոր պետություններն ու ժողովուրդները պետք է մասնակցեն կայուն զարգացման հիմնական պայմանի՝ չքավորությունը վերացնելու կարևորագույն խնդրի լուծմանը նպատակ ունենալով փոքրացնելու կյանքի մակարդակների տարբերությունն ու առավել արդյունավետ բավարարելու աշխարհի բնակչության մեծամասնության պահանջները։
Սկզբունք 6
 Զարգացող հատկապես ամենթույլ զարգացած ու էկոլոգիական տեսանկյունից առավել խոցելի երկրների վիճակին և պահանջներն պետք է հատուկ նշանակություն տրվի։ Շրջակա միջավայրի և զարգացման ոլորտում միջազգային ջանքերը պետք է ծառայեն բոլոր երկրների հետաքրքրությունների ու պահանջների բավարարմանը։
Սկզբունք 7
 Երկրները պետք է համագործակցեն երկրագնդի էկոհամակարգերի պահպանության և առողջ վիճակի ու ամբողջության վերականգնման նպատակով։ Զարգացած երկրներն ընդունում են իրենց պատասխանատվության կայուն զարգացումը, ապահովելու հարցում հաշվի առնելով իրենց ունեցած ֆինանսական պաշարներն ու տեխնոլոգիաները և շրջակա միջավայրի վրա կատարած իրենց ապակայունացնող ազդեցությունը։
Սկզբունք 8 
Կայուն զարգացման և բոլոր մարդկանց կյանքից առավել բարձր որակի հասնելու նպատակով պետությունները պետք է սահմանափակեն կամ վերացնեն արտադրության ու սպառման ոչ կայուն մոդելները և խրախուսեն համապատասխան ժողովրդագրական քաղաքականությունը։
Սկզբունք 9 
Կայուն զարգացում ապահովելու նպատակով պետությունները պետք է համագործակցեն ազգային ներուժը բազմապատկելու հարցում, խորացնելով գիտական ընբռնումը գիտատեխնիկական գիտելիքների փոխանակաման նոր և նորարական տեխնալոգիաների մշակման, հարմարեցման, տարածման ու փոխանցման միջոցով։
Սկզբունք 10 
Բնապահպանական խնդիրներն առավել արդյունավետ լուծվում են բոլոր շահագրգռված քաղաքացիների համապատասխան մակարդակում մասնակցության դեպքում։ Ազգային մակարդակում յուրաքանչյուր ոք պետք է հնարավորություն ունենա հաղորդակից լինելու շրջակա միջավայրին վերաբերող այն տեղեկություններին, որոնք տնօրինում են պետական մարմինները, ներառյալ իրենց համայնքներում վտանգավոր գործունեության կամ նյութերի մասին տեղեկությունները, ինչպես նաև մասնակից լինելու, որոշումներ կայացնելու գործընթացին։ Պետությունները պետք է զարգացնեն ու խրախուսեն բնակչության քաջատեղիյակությունն ու մասնակցությունը, լայնորեն հրամցնելով անրաժեշտ տեղեկությունները: Պետք է ապահովի իրավաբանական և վարչական արարողություններին մասնակցելու արդյունավետ հնարավորության ներառյալ դատական պաշտպանության հատուցումն ու միջոցները: 
Սկզբունք 11 
Շրջակա միջավայրի վիճակի բարելավման հիմնախնդիներից առավել արդյունավետ լուծման համար պետությունները պետք է համագործակցեն բաց և բարենպաստ միջազգային տնտեսական համակարգ ստեղծելու գործում, ինչը բոլոր երկրներում կհանգեցնի տնտեսական աճի ու կայուն զարգացման։ Առևտրական քաղաքականության բնագավառում կիրառող միջոցառումները, որոնք ուղղված են շրջակա միջավայրի պահպանությանը, չպետք է միջազգային առևտրի ոլորտում սահմանափակման կամ չարդարացված ու կամայական խտրականության միջոցներ դառան։ Ներմուծող երկրի իրավասության սահմաններից դուրս էկոլոգիական խնդիրներ լուծելիս անրաժեշտ է խուսափել միակողմանի գործողություններից։ Անդրսահմանային կամ համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիների լուծմանն ուղղված շրջակա միջավայրի պահպանման միջոցառումները պետք է հնարավորինս հիմնված լինեն միջազգային փոխհարաբերությունների վրա։
Սկզբունք 12 
Պետությունները պետք է ընդունեն բնապահպանական արդյունավետ օրենքներ: Բնապահպական չափորոշիչները, կանոնագրման նպատակներն ու առաջնայնությունները պետք է արտահայտեն էկոլոգիական և զարգացման այն պայմանները, որտեղ դրանք իրագործվում են։ Մի շարք երկրներում կիրառվող չափորոշիչները կարող են այլ երկրների, մասնավորապես զարգացող երկրների համար կապված լինել տնտեսական ու սոցիալական անհիմն ծախսերի հետ,ուստիև պիտանի չլինել։ 
Սկզբունք 13 
Պետությունները պետք է ազգային օրենքներ մշակեն աղտոտվածության և էկոլոգիական այլ վնասների զոհերի հատուցման ու նրանց հանդեպ պատասխանատվության վերաբերյալ: Պետությունները պետք է ավելի գործնական ու վճռականորեն համագործակցեն միջազգային իրավունքի հետագա մշակման հարցում, որը նախատեսում է հատուցում և պատասխանատվություն էկոլոգիական այն վնասի բացասական հետևանքների համար, որ հասցվել է տվյալ պետության իրավասության կամ հսկողության ներքո իրականացված գործունեությունից, այդ պետության իրավասությունից դուրս գտնվող շրջաններին: 
Սկզբունք14
 Պետությունները պետք է արդյունավետ համագործակցեն արգելակելու կամ կանխելու համար գործունեության և նյութերի բոլոր այն տեսակնների տարածումն ու փոխադրումն այլ պետություններ, որոնք լուրջ էկոլոգիական վնաս են հասցնում կամ վնասակար են համարվում մարդու առողջության վրա: 
Սկզբունք15 
Պետությունները պետք է լայնորեն կիրառեն նախազգուշական միջոցների սկզբունքը շրջակա միջավայրի պահպանության նպատակով: Այն դեպքերում, երբ լուրջ կամ անվերադարձ վնասի վտանգն է սպառնում լիարժեք գիտական համոզվածության, բանակցությունը չպետք է շրջակա միջավայրի վիճակի վատացումը կանխող տնտեսական արդյունավետ միջոցների կիրառումը հետաձգելու պաճառ դառնա:
 Սկզբունք 16
 Ազգային իշխանությունները պետք է ձգտեն օժանդակելու էկոլոգիական ծախսերի միջազգայնացմանն ու տնտեսական միջոցների օգտագործմանը հիմք ունենալով այն մոտեցումը, որի համաձայն աղտոտողը սկզբունքորեն պետք է հատուցի աղտոտման հետ կապված ծախսերը ըստ արժանվույն հաշվի առնելով հասարակաության շահերն ու վնաս չհատուցելով միջազգային առևտրին ու կապիտալ ներդրումներին։
Սկզբունք 17 
Շրջակա միջավայրի ազդեցության գնահատումը իբրև ազգային ներգործության միջոց իրականացվում է գործունեության այն ենթադրող տեսակների նկատմամբ, որոնք շրջակա միջավայրի վրա կարող են բացասական ազդեցություն ունենալ ու ենթակա են հաստատման ազգային իրավասու մարմնի կողմից։
Սկզբունք 18 
Պետությունները պետք է անհապաղ տեղեկացնեն այլ պետություններին ցանկացած տարերային աղետի կամ արտակարգ այլ իրավիճակների մասին, որոնք այդ պետությունների շրջակա միջավայրի համար կարող են անսպասելի վնասակար հետևանքներ ունենալ։ Միջազգային հանրույթը
 պետք է ձեռնարկի ամենայն հնարավորը աղետից տուժած պետություններին օգնություն ցույց տալու համար։
Սկզբունք 19 
Պետությունները հարևան պետություններին, որոնց շահերը կարող են շոշափվել նախապես և ժամանակին ուղարկում են ծանուցագրեր ու համապատասխան տեղեկություններ այն գործունեության մասին, որը
 կարող է զգալի բացասական անդրսահմանային հետևանքներ ունենալ և այդ պետությունների հետ նախնական փուլում անցկացնում են խորհրդակցություններ բարի կամքի ոգով։ 
Սկզբունք 20 
Կանայք կենսականորեն կարևոր դեր են խաղում զարգացման և շրջակա միջավայրի նպատակամետ օգտագործման հարցում։ Ուստի կայուն զարգացման հասնելու համար նրանց համակողմանի մասնակցությունն անրաժեշտ է։
Սկզբունք 21 
Անրաժեշտ է ի մի բերել աշխարհի երիտասրդության ստեղծագործական իդեալներն ու արիությունը համաշխարհային համագործակցություն ձևավորելու նպատակով, որ հնարավոր լինի հասնել կայուն զարգացման և բոլորի համար լավագույն ապագա ապահովելու։
Սկզբունք 22 
Բնիկ բնակչությունն ու նրա համայնքները ինչպես նաև այլ տեղական համայնքները կոչվում են կենսականորեն կարևոր դեր խաղալու շրջակա միջավայրի նպատակահարմար օգտագործման և բարելավման հարցում իրենց գիտելիքների և ավանդական գործելակերպի շնորիվ։ Պետությունները պետք է ճանաչեն իրենց յուրօրինակությունն ու ըստ հարկի սատարեն սեփական մշակույթին ու շահերին և ապահովեն իրենց արդյունավետ մասնակացությունը դրանց կայուն զարգացմանը:
Սկզբունք 23 
Կեղեքման գերիշխանության ու զավթման պայմաններում գտնվող ժողովուրդների շրջակա միջավայրն ու բնական պաշարները պետք է պաշտպանված լինեն։
Սկզբունք 24 
Պատերազմն անխուսափելիորեն կործանարար ազդեցություն է թողնում կայուն զարգացման գործընթացի վրա։ Այդ պաճառով պետությունները պետք է հարգեն ու հարկ եղած դեպքում համագործակցեն այն միջազգային օրենքի հետագա զարգացման հարցում, որն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը զինված ընդհարումների ընթացքում։
Սկզբունք 25 
Խաղաղությունը, զարգացումն ու շրջակա միջավայրի պահպանությունը փոխպայմանավորված են և անհաղթելի։
Սկզբունք 26 
Պետությունները բոլոր էկոլոգիական վեճերը լուծում են խաղաղ ճանապարհով և պատշաճ միջոցներով: Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրության համապատասխան։
Սկզբունք 27 
Պետություններն ու Ժողովուրդները բարի կամքի և գործունեության ոգով համագործակցում են սույն հռչակագրում հավաստագրված սկզբունքների իրագործման ու կայուն զարգացման ոլորտում հանուն միջազգային իրավունքի հետագա զարգացման։



Комментариев нет:

Отправить комментарий

Դիպլոմային աշխատանք «Քաղաքային տեսարաններ» Բանգլադեշ

Դիպլոմային աշխատանք.  Քոլեջի «Լուսանկարչական գործ» մասնագիտության ուսանող Գոռ Խլոյան.  Որակավորումը` լուսանկարիչ. Դիպլոմայինի ղեկավար` Մ...