среда, 30 марта 2016 г.

Sayat-Nova «Broi-broi », Ensemble.wmv

Beatbox brilliance | Tom Thum | TEDxSydney

Human Beatbox Neil Amazes Everyone | Asia’s Got Talent Episode 4

Սոցիալական Էկոլոգիա՝ անհատական հետազոտական աշխատանք <Համակարգիչը և մարդու առողջությունը>



Համակարգիչը և մարդու առողջությունը
Օրգանիզմի վրա համակարգիչների  ճառագայթների վնասակար ազդեցության մասին տվյալները սակավաթիվ են, այնուամենայնիվ կատարված հետազոտությունների արդյունքները վկայում են ռիսկի հնարավոր գործոնների մասին։ Օրինակ՝Էլեկտրամագնիսական ճառագայթները կարող են առաջացնել նյարդային, սիրտ-անոթային համակարգերի խանգառումներ,իմունիտետի ճնշում,իսկ հղիության ընթացքում վնասակար ազդեցություն թողնել պտղի վրա (արատների առաջացում )։ Ճառագայթները հատկապես վտանագավոր ազդեցություն են թողնում էկրանից 40 սմ հեռավորության վրա, բացասաբար է ազդում համակարգչի առջև նստողի աչքերի ու մաշկի վրա։ Չնայած ժամանակակից մոնիտորների վրա կան ֆիլտրեր, որոնք նվազեցնում են ճառագայթների ուժգնությունը,այնուամենայնիվ վտանգը դեռևս գոյություն ունի։ Հետազոտությունները ցույցեն տվել, որ Էլեկտրամագնիսական ճառագայթների ազդեցությամբ խանգառվում են օպեռատորների նյութափոխանակային գործընթացները մասնավաորապես նշում է,որ տեղի է ունենում մեզի քիմիական կազմի փոփոխություն։Մեզի մեջ շատանում է այլումինի,Կալցյումի,քրոմի քանակը,իջնում երկաթի ու ֆոսֆորի պարունակությունը, իսկ կալիումի,ծծմբի,ցինկի,ստրոնցիումի քանական աննշան է փոխում։Էլեկտարամագնիսական դաշտի ազդեցությամբ
առաջանում են նաև հոգեմարմնական խանգառումներ ու ախտաբանական ծանր ռեակցիաներ։ Համակարգիչն իր շուրջ ստեղծում է էլեկտրաստատիկական  դաշտ,որն ապաիոնացում է շրջապատող միջավայրը և նվազեցնում օդի խոնովությունը,իսկ մոնիտորի պատյանը և պլատան տաքանալիս արձակում են վնասակար նյութեր,որոնք չորացնում են օդը,դարձնում թույլ իոնոցված,որոշակի հոտով և ընդհանրապես (ծանր)
շնչառության համար։
Էլեկտրամագնիսական ճառագայթներից պաշտպանվելու համար խորհուրդ է տրվում։

  • ձեռք բերել հեղուկաբյուրեղային մոնիտոր 
  • բլոկը և մոնիտորը պետք է հնարավորինս հեռու գտնվեն օպերատորից 
  • համակարգիչը երկար ժամանակ միացված չթողնել 
  • մոնիտորը տեղադրել անկյունում,որպեսզի ճառագայթները կլանվեն պատերի կողմից 
  • հնարավորինս կրճատել համակարգչով աշխատելու ժամանակը 
  • համակարգիչը հողակցել 
  • դպրոցակաները մոնիտորի առջև պետք է նստեն 2 ժամից ոչ ավելի և յուրաքանչյուր կես ժամը մեկ կատարեն 10-15 րոպե տևողությամբ ընդմիջում:  

Համակարգիչը և տեսողությունը
Համակարգչով աշխատելիս աչքի ակնաբյուրեղի կորությունը կարգավորող մկանները գտնվում են մշտական լարվածության մեջ և թուլանում են։ Միաժամանակ մոնիտորը նաև լույսի լրացուցիչ աղբյուր է։Դրան ավելացնելով  նաև շողքը (այն դեպքում, երբ մոնիտորի սեփական ալիքների ճառագայթումը վարկյանում 75 կադրից փոքր է), աչքի հազվադեպ թրթռումը,ցոքը էկրանի վրա ,որոնք նախադրյալներ են ստեղծում կարճատեսության զարգացման, տեսողության, վատացման,աչքերի արագ հոգնածության և այլ խախտումների համար։
Համակարգչով աշխատելիս տեսողության հիգիենայի հիմնական կանոններն են․
  • աշխատատեղը պետք է լուսվոր լինի,
  • ցանկալի է, որ թույլ տեսողություն ունեցողներն օգտագործեն աչքի ցանցաթաղանթի անոթներն ամրացնող սննդամթերք՝ սև հաղարջ,հապալաս, մասուրի թուրմ, ձկան լյարդ,մաղադանոս,կանաչ սոխ,սամիթ,վիտամիններ 
  • աչքերի հոգնածությունը վերացնելու համար խորհուրդ է տրվում աչքերը լվանալ կանաչ կամ սև թեյով,աչքերը փակել և վրան դնել երիցուկի թուրմի տաք թրջոց
  • աչքերը պահպանել արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցություներից։

Թունելային համախտանիշ 
Համակարգչով աշխատելիս հիմնականում օգտագործվում են մկնիկը և ստեղնաշարը, որոնց մարդը կատարում է հազարավոր միատեսակ շարժումներ,որոնք նպաստում են ձեռքի մկանների կայուն և տևական լարվածության մեծացմանը, Նախադաստակային խողովակում գտնվող նյարդի սեղմմանը, Ինչն էլ ուղեկցվում է ցավերով։ Ստեղնաշարային մշտապես հարվածելիս առաջանում են մատնեիր թմրում և
թուլություն ,որոնք կարող են հանգեցնել դաստակի կապանային և հոդային ապարատի վնասմանը։ Միաժամանակ մկնիկը և ստեղնաշարը ևս արձակում են էլեկտրամագնիսական ճառագայթներ։Ըստ այդմ ՝ այդ սարքերի և ձեռքերի միջև տարածությունը շատ փոքր է, ուստի դա ևս կարող է խանգառումների պաճառ դառնալ։
Համակարգչով աշխատելիս աջ ձեռքի դաստակում առաջացնող ցավը ստացել է թունելային կամ նախադաստակի խողովակի համախտանիշ անվանումը և դարձել է համակարգչային աշխատողների մասնագիտական հիվանդություն։ Այդ հիվանդության առաջացման պաճառներից են ՝ գենետիկական նախատրամադրվածությունը,հոդերի հիվանդությունը,նյութափոխանակության խանգառումը,Հորմոնային փոփոխությունը, դաստակի ու նախաբազուկի վնասվածքները։ Սակայն գլխավոր պատճաը երկարատև միատեսակ շարժումներ են և նախադաստակային խողավակի նյարդի սեղմումը։ Սեղմման պաճառ կարող է դառնալ նաև մկնիկով և ստեղնաշարով կատարվող ստակտիկական աշխատանքի ազդեցությունը միևնույն մկանների վրա։Այս ամենը թերևս նպաստում են ձեռքերում ցավի, Անհարմարավետության առաջացմանը,ձեռքերի թուլացմանը և հատկապես ափերում արյունամատակարարաման նվազմանը։
թունելային համախտանիշի կանխարգելման համար պետք է փոքրացնել ճնշումը նախադաստակային խողովակի վրա (Ծանր դեպքերում կատարվում է վիրահատական միջամտություն հատում են ֆիբրոզային(ազդրի թեր զարգացում)
խողովակը և վերաստուգում նյարդի վիճակը)։
Որպեսզի համակարգչով երկարատև աշխատել չառաջացնի նախադաստակի խողովակի համախտանիշ,խորհուրդ է տրվում

  • Ստեղնաշարով աշխատելիս ձեռքի կորացումը լինի 90 C 
  • Մկնիկներով աշխատելիս դաստակը պահել ուղիղ և սեղանի վրա դնել,
  •  որքան հնարավոր է, եզրից հեռու  
  • Աթոռը պետք է արմնակլկալով լինի 
  • Անրաժեշտ է կատարել ձեռքի վարժություններ ՝ Թափահարել ձեռքերը, մատները սեղմել և բռունցք դարձնել <Մոտավորապես 10 անգամ >
  • Պտտել բռունցքներն իրենց առանցքի շուրջը,
  • Մի ձեռքի ափով ճնշում գործադրել մյուս ձեռքերի մատների վրա 


Համակարգչով Միօրինակ աշխատանքը մենահատուկ ազդեցությունն է թողնում նաև ԿՆ-Հ(Կենտրոնական Նյարդային Համակարգ ) գործառական վիճակի վրա դիտվում է
վերլուծիչների գործառույթային շարժունության նվազում,ուշադրության ցրում,Քնկոտություն,Ռեակցիայի,Դանդաղում։ Ցույց է տրվել,Որ որոշակի փոփոխությունների է ենթարկվում նաև ուղեղի էլեկտրական ակտիվությունը ։ Աշխատանքի սկզբում դիտվում է ցածր հաճախության ռիթմերի ակտիվության բարձրացում, իսկ վերջում ՝ իջեցում։Միօրինակ երկարատև աշխատանքն առաջացնում է նաև վեգետատիվ ֆունկցիաների խանգառում, Դիտվում է սիմպաթիկ նյարդային համակարգի լարումային ակտիվության իջեցում և պարասիմպաթիկ նյարդիայն համակարգի ակտիվության բարձրացում։Հատուկ վերլուծության միջոցով պարզվել է,որ այդ փոփոխությունների պաճառը ոչ թե հոգնածությունն է կամ նստած դիրք,այլ ի օրինակությունը։ Հոգեբանական առավել բնորոշ դռսևորումներ են անտարբերությունը,ձանձրույթը,աշխատանքի նկատմամբ հետաքրքրության կորուստը, քնկոտությունը և երբեմն գռգռվածությունն ու հոգնածությունը։ Համակարգչի երկարատև աշխատելիս առաջանում է նաև ճառպակալում,որը նյութափոխանակության խանգառման հետևանքն է։ Ավելորդ քաշը նպաստում է բազմաթիվ հիվանդությունների առաջացումը։ Ճարպակալման դեպքում լյարդում վնասվում են հեպոտացիտները ,խանգառում է փոխադրական ֆունկցիան։ Ճառպերի Փոխանակության խանգառման դեպքում այրան մեջ շատանում է Էնդոգեն խոլեստիրիների քանակը,որը կուտակվում է անոթների պատերում և հանգեցնում աթերսկլերոզի զարգացման։ Կրցքավանդակում ճարպի կուտակումն ազդում է արտաքին շնչառության վրա՝ առաջացնելով Շնչահեղձություն,օրգանների ու հյուսվածքների թթվածնաքաղց։
Համակարգիչը և Ալերգիան։
Ալերգիան տարբեր նյութերի նկատմամբ զգայունության բարձացումն է։ Ալերգիայի դեպքում մեծանում է հոգնածությունը,դժվարանում է շնչառությունը,Առաջանում է գիտակցության կորուստ,ուժեղանում է գռգռվածությունը,իջնում է իմունիտետը,
կարող է  ի հայտ գալ շիճուկային հիվանդություն,հեմոլիզային սակավարկություն, կրծքահեղձուկ։Իսկ համակարգիչը և տպիչը մի շարք ալերգենների աղբյուր են։ Համակարգչում և նրա շուրջը հավաքվում են փոշի ու կեղտ,բազմանում են մանրէնեը և սնկերը։Փոշին մոնիտորի էկրանից ստանում է էլեկտրական լիքց և նստում շնչուղիներին։
համակարգչային ալերգիայի հրաբուխը,հազը,արցունքահոսությունը,աչքերի կարմրությունը,կոպերի ուռածությունը,մաշկի չորությունը,ցանը,քարը։ Ալերգիայի կանխարգելման հիմնական միջոցն աշխատատեղում մաքրության և կարգ ու կանոնի պահպանումն է։ Անրաժեշտ են աշխատատեղի խոնավ մաքուր և օդափոխում։  Խոնավությունը պահպանելու համար համակարգչի մոտ պետքէ դնել ջրով լի աման, Օրինակ ՝ձկներով ակվարիում,որը մեծացնում է խոնավությունը, իսկ ձկները հանգստացնում են նյարդերը։
Համակարգիչը և Հղիությունը։
Ներկայիս վիճակագրական հավաստի տվյալներ չկան այն մասին,թե արդյոք համակարգիչը մեծացնում է վիժումների վտանգը կամ բարձրացնում է պտղի զարգացման ընթացքում արատների առաջացման հաճախությունը։ Համակարգչի մոնիտորն էլեկտրամագնիսական դաշտի աղբյուր է,որը,սակայն,չի վնասում գենետիկական ապարատը և չի առաջացնում բջիջների մուտացիա։ Բայց հղիությունը օրգանիզմի այնպսի վիճակ է,որը պահանջում է ֆիզիկական և բարոյական ուժերի մոբիլիզացիայի,ուստի այդ պայմաններում առողջության վրա համակարգչի բացասական ազդեցությունն ուժեղանում է։ Երկարատև նստած դիրքում գտնվելը փոքր կոքնի խոռոչում հանգեցնում է արյան կանգ առնելուն,վատանում է որովայնի խոռոչում գտնվող օրգանների արյան մատակարարումը, Դանդաղում նյութափոխանակության գործընթացը։ Արդյունքում նվազում է այրան հոսքը պտղին,ինչը նպաստում է թթվածնաքաղցին և պտղից փոխանակության արգասիքների հեռացման դանդաղեցմանը։ Հղիությունը և ծննդաբերության ընթացքում գործադրված ճիգերը հաճախ
առաջացնում են թութքի սրացում և զարգացում։ Պտղի զարգացմանը զոգւընթաց ՝ արգանդը մեծանում է և զբաղեցնում որովայնի մեծ մասը, շարժվող օրգանները տեղաշարժվում են վեր, իսկ ուղիղ աղիքը սեղմվում է կոնքին։ Հետևապես երակները նեղանում են, Իսկ խոռոչավոր օրգանները գերլցվում արյունով ։ Համակարգչով աշխատելիս երկարատև նստած վիճակը թութքի առաջացման ռիսկի գործոն է։ Հղիության դեպքում քաշի ավելացումը,մարմնի ծանրության կենտրոնի տեղաշարժը դեպի առաջ մեծացնում է ծանրաբեռնվածությունը ողնաշարի վրա։ Բացի դրանից ՝ հղի կնոջ օրգանիզմում մշտապես կալցիումի պակաս գոյություն ունի։ Նստած դիրքի հետ այս երկու գործոնների զուգակցումն օստեխոնդրոզի,ողնուղեղի ու հոդերի հիվանդությունների զարգացման լուրջ նախադրյալ է։ Ըստ այժմ ինչպես բխում է  շարադրվածքից,համակարգչով աշխատանքի տևողության կրճատումը և անվտանգության կանոնների պահպանումն առողջ ապրելակերպի
 կարևոր պայմաններն են։


























вторник, 29 марта 2016 г.

ՈՒսումնական նախագիծ Պատմությունից և Հասարակագիտությունից ինֆորմացիոն դասեր և տեղեկատվություն խորհրդատու պատմաբան Ա. Գալստյան Իսպանիա Նախագիծ

Ինֆորմացիոն,տեղեկատվական դաս Իսպանիա դաս
1․ որտեղ է գտնվում Իսպանիան 
2․ ովքեր են Իսպանացիները 
3․ Ինչ լեզուներով են խոսում Իսպանիայում 
4․ Հայերը երբ են հաստատվել Իսպանիայում որ քաղաքներում 
5․  ինչ դպրոցներ թերթեր վանքեր ու եկեղեցին կան Իսպանիայում իհարկե Հայկական
6․ Այս Օր Իսպանիայում ինչ Էկոլոգիական սոցիալական, Տնտեսական,Բնակլիմայական խնդիրներ ու դժվարություներ կան։
7․Ուսումնական նյութը պետք բաղկացած լինի հավաստի աղբյուրներից այսինքն թերթերից,ռադի լուրերից,Հեռուստալիքներից,Ինտեռնետ ցանցից և այլ 
անպայման պետք է նշվի ուսումնական նյութի աղբյուրը այսինքն որտեղից ես վերցրել այդ նյութը բացի այդ պետք է գրես նաև քո սեփական վերլուծականը վերջում
8.Իսպանիայի ավանդույթները 
1․Իսպանիայի Թագավորությունը, Իսպանիա  պետություն է Եվրոպայի հարավ-արևմուտքում։ Զբաղեցնում է Պիրենեյան թերակղզու հիմնական տարածքը, Միջերկրական ծովում գտնվող Բալեարյան, Պիտիուսյան և Ատլանտյան օվկիանոսում գտնվող Կանարյան կղզիները։ Արևմուտքում սահմանակցում է Պորտուգալիայի հետ, հյուսիսում՝ Ֆրանսիայի և Անդորրայի, հարավում՝ Ջիբրալթարի։ Պետական կառավարության տեսակը սահմանադրական միապետություն է։ Իսպանիայի ափերը հյուսիսում և արևմուտքում ողողվում են Ատլանտյան օվկիանոսի ջրերով, իսկ հարավում և արևելքում միջերկրածովյան ջրերով։ Պաշտոնական լեզուներն են՝ իսպաներենը (ամբողջ տարածքում), կատալոներենը, բասկերենը, գալիցիերեն և արագոներենը։ Իսպանիայի բնակչությունը 46 030109 մարդ է (2010)։ Մայրաքաղաքը Մադրիդն է։ Խոշորագույն քաղաքներն են Մադրիդը, Բարսելոնան, Վալենսիան, Սևիլյան, Սարագոսան և Մալագան։


2․ 

3․ Ինչ լեզուներով են խոսում Իսպանիայում  
Պետական լեզուն. Պաշտոնական լեզուներն են՝ իսպաներենը (ամբողջ տարածքում), կատալոներենը, բասկերենը, գալիցիերեն և արագոներենը։


http://www.travelnews.am/ispania/ 


4․ Հայերը երբ են հաստատվել Իսպանիայում,որ քաղաքներում 
Հայ-իսպանական հարաբերություններն ունեն դարերի պատմություն, սակայն դրանք էականորեն աշխուժացել են Խաչակրաց արշավանքների ժամանակ, երբ բազմաթիվ իսպանացի խաչակիրներ եկել են Կիլիկյան Հայաստան, հաղորդակցվել հայերի հետ, օգտվել նրանց աջակցությունից:
Կան տվյալներ, որ 18-րդ դարում փոքրաթիվ հայ գաղութ է եղել Կադիսում, ուր այցելել են հայ հոգևորականներ: 1920-ական թվականներից հայերը բնակություն են հաստատել նաև Վալենսիայում: Առաջին աշխարհամարտի տարիներին Մադրիդում հիմնվել է հայկական փոքրաթիվ գաղութ: Այդուհանդերձ, Իսպանիայում հավաքական հայ համայնք չի կազմակերպվել:
Ներկայումս Իսպանիայում ոչ պաշտոնական տվյալներով բնակվում է շուրջ 50 000 հայ, որոնց մեծ մասը Հայաստանից արտագաղթած և Մադրիդ, Բարսելոնա, Սևիլիա, Վալենսիա և Ալիկատե քաղաքներում բնակություն հաստատած մարդիկ են: Իսպանիայում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական է նշանակվել Գասպար Պետրոսյանը, ով մեծ ջանքեր է գործադրում համայնքային կյանքը զարգացնելու ուղղությամբ:
5․  ինչ դպրոցներ թերթեր վանքեր ու եկեղեցին կան Իսպանիայում իհարկե Հայկական

Հայ համայնքը Իսպանիայում

Իսպանիայում ներկայումս բնակվում են մոտ 40 հազար հայեր, որոնք մեծամասամբ արտագաղթել են Հայաստանից վերջին 10-15 տարում եւ բնակություն հաստատել հիմնականում Վալենսիայում (մոտ 14.000), Բարսելոնայում (մոտ 12.000), Ալիկանտեում (2000), Լա Ռիոխայում (1500), Սան Սեբաստիանում եւ Բիլբաոյում (300) , Սեվիլիայում (300), Մալագայում (200): Մայրաքաղաք Մադրիդում բնակվող հայերի թիվը հասնում է 8 հազարի եւ նկատելի է աճի միտում: Իսպանահայությունը գտնվում է համայնքային կառույցների կազմակերպման փուլում: Իսպանահայերի համայնքային կազմակերպությունները քիչ չեն, սակայն անդամների թիվը սակավ է:
Մադրիդում ՀՀ դեսպանության բացման պահից նկատելի է համայնքային կյանքի նկատելի վերելք: Առկա կիրակնօրյա դպրոցներին գումարվում են նորերը, ստեղծվում են տարատեսակ հասարակական մշակութային կազմակերպություններ:
2010թ. սեպտեմբերն` Հայ Բարեգործական Ընդհանուր Միության հովանավորությամբ (եւ ամնիջական օժանդակությամբ) Բարսելոնայում կայացավ «Հայոց տան» բացման շնորհանդեսը:
Հայկական հասարակական կառույցները Իսպանիայում մինչ օրս գործել են ինքնուրույն, հազվադեպ` համակարգված: Սակայն առկա է տարբեր փոքր կառույցների միաձուլման մտադրություն:
Իսպանիայում գործող հայկական եկեղեցի փաստորեն բացակայում է: Հայրապետական պատվիրակի փոխանորդ տեր Սասուն վարդապետ Զմրուխտյանը եկեղեցական արարողություններն իրականացնում է ոչ հայկական եկեղեցիներում` միանվագ վարձակալման եղանակով: Իսպանիայի հայաշատ վայրերում զգացվում է Հայկական եկեղեցիների կառուցման անհրաժեշտություն եւ առաջին հերթին` մայրաքաղաք Մադրիդում, որտեղ արդեն իսկ ստեղծվել է 12-հոգանոց եկեղեցական խորհուրդ, որը համագործակցությամբ ՀՀ դեսպանության հետ, կզբաղվի նաեւ այդ խնդրանքով:
Հասարակական կազմակերպություններն Իսպանիայում աչքի են ընկնում իրենց ակտիվությամբ. Նախաձեռնում եւ կանոնավոր մասնակցում են տարատեսակ մշակութային միջոցառումների:
Ամեն տարի հոկտեմբերի 2-3 –ը անց է կացվում Ալիկանտեի ցուցահանդես-տոնավաճառը, որին մասնակցող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ցուցադրում են իրենց ազգային մշակույթը, ուտեստը: Այս տարվա տոնավաճառին իր մասնակցությունը բերեց Ալիկանտեի «Հայաստան» միությունը, կատարվեցին հայկական երգեր եւ պարեր: Միության ներկայացուցիչների հոկտեմբերի 12-ին մասնակցեցին նաեւ Ալիկանտեի քաղաքապետարանի կողմից կազմակերպված «Դիվերսալիկանտ» մշակութային փառատոնին, որից հետո քաղաքապետ Սոնյա Կաստեդեին մոտեցել է հայկական տաղավարին եւ հատուկ շնորհակալություն հայտնել «Հայաստան» միության ղեկավար Հասմիկ Քոչարյանին` բոլոր միջոցառումների ակտիվ մասնակցելու եւ Հայաստանը պատվով եւ գեղեցիկ ներկայացնելու համար:
2010թ. հունիս ամսից մինչեւ հոկտեմբերի 29-ը Գրանադա քաղաքի Արքեպիսկոպոսարանը կազմակեպել էր «Փառապանց Խաչ. Հայաստան 1915-1918» խորագրով ցուցահանդեսը, որին ցուցադրվել է Հայոց ցեղասպանությանը վերաբերող լուսանկարչական փաստագրություն, իսկ առանձին պատկերասրահում` նույն թեմատիկայով, նկարիչ Ժանսեմի կտավները: Ցուցահանդեսը այցելել են հազարավոր գրանադացիներ, զբոսաշրջիկներ, ինչպես նաեւ բազմաթիվ կրթական հաստատությունների սաներ` իենց ուսուցիչների ուղեկցությամբ:


8.Իսպանիայի ավանդույթները 
1. Իսպանացիները Նոր Տարվա օրը՝ ուղիղ կեսգիշերին, 12 հատիկ խաղող են ուտում: Այս ավանդույթի խորհուրդն այն է, որ նոր տարվա 12 ամիսները անցնեն երջանիկ մթնոլորտում:
Հյուր ընկալության ավանդույթ 
2․Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը եվրոպական երկրներին կոչ է արել «հավատարիմ լինել իրենց սկզբունքներին և պահպանել հյուրընկալության ավանդույթները» փախստականների խնդրի լուծման գործում: 
«Անմիջապես մեր մայրցամաքի դարպասների առաջ տեղի ունեցող այդ ողբերգությունը պատասխան է պահանջում: Այն եվրոպացիներից պահանջում է հավատարիմ լինել հյուրասիրության մեր լավագույն սկզբունքներին ու ավանդույթներին»,- հայտարարել է Ֆիլիպ VI-ը հինգշաբթի ՄԱԿ-ին Իսպանիայի անդամակցության 60-ամյակի կապակցությամբ Թագավորական պալատում միջոցառման ժամանակ, որին ներկա է եղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
Թագավորի խոսքով՝ «այնտեղ, որտեղ ներկա է ՄԱԿ-ը, տարածություն կա կանխելու, օգնության, վերականգնման, խաղաղ գոյակցության, վերջին հաշվով՝ կարեկցանքի և արժանապատվության համար»
Հայկական Հանրագիտարան

1․Իսպանիան պետություն է Եվրոպայի Հարաֆ-Արևմտյան ծայրամասում։
Գրավում է Պիրենեյան Թերակղզու 5/6 մասը, Բալեարյան,Պիտիուսյան (Միջերկրական ծովում) և կանարյան Կղզիները (Ատլանտյան Օվկիանոսում)։ Տարածությունը 504,74 Հազար կմ 2 է Բնակչությունը 36,1 մլն (1976) Մայրաքաղաքը ՝ Մադրիդ։ Վարչականորեն բաժանվում է 50 նահանգի։ Տիրում է Մարոկոյի Ծովափին Գտնող Սութա և Մելիլիա քաղաքների Շրջաններին։ 
2․ Իսպանիայի Տերիտորիայում մարդը հայտնվել է 400-1000 հազար Տարի առաջ։ Ավանդության համաձայն,Իսպանիայի Տերիտորիայում հնագույն պետությունը
 եղել է Տարտես (Գոյություն է ունեցել ) Մեր Թվարկությունից Առաջ (Մ․Թ․Ա․) 1 հազարակամյակին սկզբին։ vIIդ․ Սկսվեց Իսպանիայի Հարավում և Արևելքում ափերի գաղութացում փյունիկեցիների  և հույների կողմից։ Մ․Թ․Ա․ vIII Իսպանիայի տերիտորիայում բնակություն հաստատեցին կելետերը, Որոնք,Խառնվելով տեղացի Իբերների հետ, Կազմեցին Կելետիբերների ցեղային Խումբը։
3․ Պետական լեզուն. Պաշտոնական լեզուներն են՝ իսպաներենը (ամբողջ տարածքում), կատալոներենը, բասկերենը, գալիցիերեն և արագոներենը։
4․ 

Ով է ինչ է հանրագիտարան 
Իսպանիա 
Իսպանիան Եվրոպական Խոշոր Երկիր է և Գտնվում է Պիրենեյան թերակղզում։ Նրա գրեթե ողջ տարածքը Հարաֆային բարկ արևից խանձված համատարած 
սարահարթեր են ու լեռներ, կան բազմաթիվ փոքր,ծանծաղ գետեր,որոնց  մեծ մասը ամռանը ցամաքում է։ Հարթավայրերով,որոնք քիչ են և տեղավորված են,Գլխավորապես Ծովափին,Հոսում են ջրառատ գետեր։Կլիման տաք է,Մեղմ։ Ափերը ողողվում են միջերկրական ծովի և Ատլանտյան Օվկիանոսի Ջրերով։Դարեր Շարունակ Իսպանական թագավորներն ու ազնվակաները (Գրանդները) անգթորեն շահագործում էին աշխատավոր ժողովուրդներին։ Չքավորներին շատ անգամ ապստաբում էին բայց ապստամբությունները դաժանորեն ճնշում էին։ 1930 թ․ Իսպանական ժողովուրդը հաղթանակի հասավ և տապալեց թագավորին։ Իսպանիան Հռչակվեց Հանրապետություն, Բայց իշխանության գլուխ անցավ խոշոր բուրժուազիան։ Նրա դեմ պայքարելու համար Իսպանիայի Կոմունիստական կուսակցություններ ստեղծեցին ժողովրդական  ճակատ, որը 1936 թ․ փետրվարի պառլամենտական ընտրություններու հաղթանակ տարավ։ Սակայն Իսպանիայի Ֆաշիստները խոշոր բուրժուայիայի աջակցությամբ հակահեղափոխական խռովություն բարձացրին։ Սկսվեց քաղաքացիական պատերազմ Իսպանիայի Աշխատավորների հետ կողք կողքի  կռվում  էին  նաև աշխարհի շատ երկրներից այդ թվում և սովետական միություներից եկած կամավորներ։ Իսպանիայի Ֆաշիստներին Օգնում էին ոչ միայն ֆաշիստական Գերմանիան ու Իտալիան,Այլև կապիտլիստական ուրշերկրներ։ 1939թ․ մարտին ֆաշիստները զաֆթեցին իշխանությունը,իսկ նրանց պարագլուխը ՝ Գենեռալ Ֆռանկոն Դարձավ դիկտատոր,Այսինքն անսահմանափակ իշխանություն ունեցող տիրակալ։Ադ Վարչակարգը պահպանվեց մինչև 1975թ․ Նոյեմբեր,երբ,մահացավ Ֆրանկոն։ Այժմ Պետության գլուխ կանգնած է թագավորը։ 
Երկրի Դեմոկրատացման Օգտին հանդես են գալիս Իսպանիայի  կոմունիստական և առաջադիմական  մյուս ուժերը։Իսպանիայի քաղաքական կյանքի վրա մեծ ազդեցություն ունեն Ամերիկայի  Միացալ Նահնագի ռազմաարդունաբերական 
շրջանները։Միացյալ Նահանգները Իսպանիայում հիմնել են իրենց ռազմական բազաները։ Իսպանիան արձյունաբերական,Գյուղատնտեսական Երկիր է։ Նրա ընդերքում հայտնաբերել են քարացախ,ԵրկաթիՀանքաքար, Սնդիկ,Ուարան,  Վոլֆրամ, կապար, արդյունահանվող Հումքը Վերամշակվում է երկրի Գործարաններում և Ֆաբրիկատներում,որոնց մեծ մասը պատկանում է օտարերկրյա,հիմնականում,Ամերիկյան կապիտալիստներին։Նարաք զավթել են  արդյունաբերության գլխավոր ճյուղերը տնօրինում են Իսպանիայի Տնտեսությունը և շահագործում երկրի բանավոր դասակարգին։ Իսպանիայի գյուղատնտեսության մեջ տիրում է նույն կարգը,ինչ որ դարեր առաջ։ Կալվածքատերեը  տիրում են ընդարձակ հողերի,իսկ շատ գյուղացիներ առհասարակ հող չունեն և քաղաքում էլ աշխատանք չեն գտնում։ Երկրոմ մշտական գործազրկություն է։ Իսպանիայի աշխատավորների կյանքը շատ ծանր է Բանվորները ցածր Աշխատավարձ են ստանում։Նրանց գործադուլները դաժանորեն ճնշում են,իսկ շատ Ղեկավարներ էլ Բանտեն Ընկնում։ Բայց չնայած դրան,Աշխատավորները շարունակում են իրենց պայքարը։ Իսպանիայի քաղաքները Շատ ինքնատիպ են։ Խստաշունչ գեղեցկությամբ Աչկի է ընկնում Տոլեդո Միջնադարյան քաղաքը երկրի հնագույն մայրաքաղաքը։Գեղատեսիլ քաղաքներ են Գրանադան, Կորդովան,Սևիլա Բարսելոնա։ Արտասահմանյան բազմաթիվ տուրիստների է գրավում Իսպանիայի ներկայիս մայրաքաղաք Մադրիդը, նրա Փողոցներն ու հրապարակները,Թանգարաները ողջ Աշխարհին հայտնի պատկերասրահը,ՈՒր ժողոված են Իսպանացի մեծ նկարիչներ Վելակեսի,Գյոյայի,Մուրիլոյի,լավագույն աշխատանքները։Իսպանիան գրող միգել  Սերվանտեսին նար մասին կարողեք կարդալ Դոնկեյ Խոդի զրույցում Դրամատուրգներ ժոզեպ դե վեգայի և պեդրո կալեդրոնի հայրենիքն է մադրիդում։















среда, 23 марта 2016 г.

Բույսեր

Բույսերի կառուցվածքը

հարաբերական չափ (մինչև մի քանի սմ), թաղանթանյութից կազմված կոշտ բջջաթաղանթի առկայություն, քլորոպլաստի և մեծ կենտրոնական վակուոլի առկայություն, որը հնարավորություն է տալիս կարգավորել տուրգորը։ Բաժանման ժամանակ միջնորմը ձևվորվում է բազմաթիվ սրվակների միացման հաշվին (ֆրագմոպլաստ)։ Բույսերի սպերմատոզոիդները երկ-(մամուռների և գետնամամուռների մոտ) կամ բազմամտրակավորները (մնացած պտերանմանների, սագոյանմանների մոտ)։
Բույսերի բջիջները միավորվում են հյուսվածքների մեջ։ Բույսերի հյուսվածքները բնորոշվում են միջբջջային տարածությունների գրեթե լիովին բացակայությամբ, մեծ քանակությամբ մահացած բջիջներով (որոշ հյուսվածքներ, ինչպես օրինակ, պարենքիմը և խցանը, կազմված են գրեթե մահացած բջիջներից), ինչպես նաև նրանով, որ ի տարբերություն կենդանիների՝ բույսերի հյուսվածքը կարող է կազմված լինեն տարբեր տիպի բջիջներից (օրինակ՝ քսիլեման կազմված է ջրաթափանց տարրերից, բնափայտային թելիկներից և բնափայտային պարենքիմից)։
Բույսերի մեծ մասը բնորոշվում է մարմնի զգալի մասնատվածությամբ։ Գոյութնուն ունեն բույսերի մարմնի կազմվածքի մի քանի տիպեր, որի դեպքում առանձին օրգանները չեն առանձնանում և մարմինն իրենից ներկայացնում է կանաչ շերտ (որոշ մամուռներ, պտերանմանների նախածիլեր), տերևացողունային, որի դեպքում մարմինն իրենից ներկայացնում է ընձյուղը տերևներով (արմատները բացակայում են, օրինակ՝ մամուռների մեծ մասը) և արմատաընձյուղային, որի դեպքում մարմինը բաժանվում է արմատային և ընձյուղային համակարգերի։ Բույսերի մեծամասնության ընձյուղը կազմված է առնցքային մասերից (ցողունից) և կողմնային ֆոտոսինթեզող օրգաններից (տերևներից), որոնք կարող են առաջանալ կամ որպես ցողունի հյուսվածքների արտաքին մակաճ (մամուռների մոտ ), կամ էլ որպես կողմնային կարճացած ճյուղերի միացման հետևանք (պտերանմանների մոտ)։ Ընձյուղի սաղմը ընդունված է համարել յուրահատուկ օրգան՝ բողբոջ։
Զարգացման փուլերի հաջորդականությունը որով անցնում են տվյալ տեսակին պատկանող առանձնյակները, մի սերնդի զիգոտից մինչև հաջորդ սերնդի զիգոտը կոչվում է կենսական ցիկլ։

Բույսերի կենսական ցիկլերը

Բազմացում

Նկարագրված է բույսերի բազմացման երկու ձև՝ սեռական և անսեռ։ Անսեռ բազմացման ձևերից տարածված է վեգետատիվ բազմացումը։ Վեգետատիվ օրգաններից բացի բույսերն ունեն նաև մասնագիտացված գեներատիվ օրգաններ, որոնց կառուցումը կախված է կենսացիկլի հետ։ Բույսերի կենսացիկլում հերթափոխվում են սեռական, հապլոիդ սերունդը (համետոֆիտ) և անսեռ, դիպլոիդ սերունդը (սպորոֆիտ)։ Համետոֆիտի մոտ ձևավորվում են սեռական օրգանները՝ արական անտերիդիումներ և իգական արխեգոնիումներ (բացակայում են որոշ գնետանմանների և ծածկասերմերի մոտ)։ Սպերմատոզոիդները (բացակայում են փշատերևների, գնետանմանների և ծածկասերմերի մոտ) բեղմնավորում են արխեգոնիայում գտնվող ձվաբջջին, որի արդյունքում ձևավորվում է դիպլոիդ զիգոտ։ Զիգոտից ձևավորվում է սաղմը, որն աստիճանաբար հասունանում է և վերածվում սպորոֆիտի։ Սպորոֆիտներում զարգանում են սպորանգիները (հաճախ մասնագիտացված սպորակիր տերևների վրա կամ սպրոֆիլների վրա)։ Սպորանգիներում տեղի է ունենում մեյոզ և ձևավորվում են հապլոիդ սպորներ։ Տարասպորավոր բույսերի մոտ այդ սպորները երկու տիպի են՝ արական (նրանցից զարգանում են գամետոֆիտները, միայն անտերիդիաների հետ) և իգական (նրանցից զարգանում են համետոֆիտները, որոնք կրում են միայն արխեգոնիաներ), համասպորների մոտ սպորները միանման են։ Սպորից զարգանում է համետոֆիտը և ամեն ինչ սկսում է նորից։ Այդպիսի կենսացիկլ ունեն մամռանմանները և ընդ որում, առաջին խմբի մոտ կենսացիկլում գերիշխում է համետոֆիտը, իսկ երկրորդի մոտ՝ սպորոֆիտը։ Սերմնավոր բույսերի մոտ պատկերը բարդանում է այն բանի հաշվին, որ իգական համետոֆիտը զարգանում է ուղիղ մայրական սպորոֆիտի վրա, իսկ արական համետոֆիտը (ծաղկափոշու հատիկ) պետք է հասցվի այնտեղ փոշոտման ընթացքում։ Սերմնավոր բույսերի մոտ սպորոֆիլներրը հաճախ բարդ են կառուցված և միավորվում են այսպես կոչված ստրոբիլներում, իսկ ծածկասերմ բույսերի մոտ՝ ծաղիկների մեջ, որոնք կարող են իրենց հերթին միավորվել ծաղկաբույլերի մեջ։ Բացի դրանից սերմնավոր բույսերի մոտ ծագում է մասնագիտացված մի քանի գենոտիպներից կազմված կառուցվածք՝ սերմ, որը կարող է պայմանականորեն դասվել գեներատիվ օրգանների շարքին։ Ծածկասերմ բույսերի մոտ ծաղիկը փոշոտումից հետո հասունանում է և ձևավորում պտուղը։

Նշանակությունը

Կենդանի էակների, այդ թվում և մարդու գոյությունը անհնարին կլիներ առանց բույսերի, որով և որշվում է նրանց առանձնահատուկ դերը երկրագնդի վրա կյանքի համար։ Բոլոր օրգանիզմներից միայն բույսերը և ֆոտոսինթեզող բակտերիաներն են ընդունակ կլանել արևի էներգիան, որի արդյունքում անօրգանական նյութերից սինթեզել օրգանական նյութեր, դրա հետ մեկտեղ բույսերը մթնոլորտը մաքրում են ածխաթթու գազից և հարստացնում թթվածնով։ Հենց բույսերի գործունեության շնորհիվ է առաջացել մթնոլորտը, որը պարունակում է թթվածին և նրանց գոյության շնորհիվ այն պահպանվում է շնչառության համար բարենպաստ վիճակում։ Բույսերը հիմնական և որոշիչ օղակ են բոլոր հետերոտրոֆ օրգանիզմների, այդ թվում և մարդու բարդ սնման շղթայում։ Վերգետնյա բույսերը ձևավորում են տափաստաններ, մարգագետիններ, անտառներ և այլ բուսական խմբավորումներ՝ ստեղծելով երկրի վրա լանդշաֆտային բազմազանություն և էկոլոգիական խորշի անընդհատ բազմազանություն բոլոր թագավորությունների օրգանիզմների կյանքի համար։ Վերջապես բույսերի անմիջական մասնակցությամբ առաջացել և ձևավորվում է բնահող։

Սննդի արդյունաբերություն

Բույսերի ընտելացում

Մարդու կողմից ընտելացված են 200-ից ավելի բույսեր, որոնք պատկանում են ավելի քան 100 բուսական տեսակների։ Նրանց լայն տաքսոնոմիական ասպեկտը արտահայտում է տարածքների բազմազանությունը, որտեղ նրանք ընտելացվել են։ Հիմնական պարենային բույսերը, որոնք ներկայումս օգտագոծվում են կուլտուրաներում, ընտելացվել են հարավարևմտյան այսպիսի երկրներում։ Ներկայումս դրանք ԻրաքիԻրանիՀորդանանիԻսրայելի և Պաղեստինի տարածքներն են։ Հնարավոր է, որ հին հողամշակներին հայտի էին վեգետատիվ բազմացման (կլոնավորման) և մոտ ազգակցական խաչասերման (ինբրիդինգ) առավելությունները։ Կլոնավորման միջոցով բազմացող բույսերի օրինակներ են կարտոֆիլը, մրգատու ծառերը, գրեթե բոլոր օգտակար սննդանյութերը, որոնք սննդի միջոցով ստանում էին մարդիկ այդ երկրներում, ստանում էին ածխաջրային հացահատիկավորներից, որոնք մեծ քանակությամբ սպիտակուց են պարունակում (ցորենգարի)։ Այնուամենայնիվ հացահատիկավորների սպիտակուցները, ըստ ամինաթթվային բաղադրության, ամբողջությամբ հաշվեկշռված չեն (քիչ են պարունակում լիզին և մեթիոնին)։ Այս հացահատիկավորները հին հողամշակները լրացնում էին լոբազգի բույսերով՝ սիսեռ, վիկ, ոսպ։ Միակ մշակովի հացահատիկը՝ աշորան, առաջացել է շատ ավելի ուշ, քան ցորենը և մշակովի բույսերը։ Ինքնափոշոտվող վուշը ունի յուղով հարուստ սերմեր, ինչը լրացնում էր հին հողամշակների սննդային եռյակը (ճարպերսպիտակուցներածխաջրեր)։ Հին հողամշակները կազմել են ընտելացված բույսերի մի հավաքակազմ, որոնք բավարարում են մարդու սննդային պահանջները և այսօր։ Հետագայում տեղի էր ունենում մշակովի բույսերի աստիճանական տարածում իրենց օջախից դեպի նոր շրջաններ։ Արդյունքում միևնույն բույսերը դարձան սննդային աշխարհի ամբողջ բնակչության համար։ Կուլտուրային բույսերի մի մասը առաջին անգամ ընտելացվել են հարավարևելյան Ասիայի երկրներում։ Դրանց թվին են պատկանում այնպիսի ինքնափոշոտվող բույսեր, ինչպիսիք են բամբակըբրինձըսորգոնգետնանուշը։

Բույսերի ժամանակակից կուլտուրաներ

Բույսերի թագավորոււթյան հսկա բազմազանությանից առօրյա կյանքում առանձնահատուկ նշանակություն ունեն սերմնավոր և գլխավորապես ծաղկավոր բույսերը (ծածկասերմերը)։ Հենց նրանց խմբին են դասվում գրեթե բոլոր բույսերը, որոնք ներմուծվել են մտցվել մարդու կողմից։ Մարդու կյանքում առաջին տեղը զբաղեցնում են հացահատիկային բույսերը (ցորեն, բրինձ, եգիպտացորեն, սորգո, գարի, աշորա, կորեկ, վարսակ) և զանազան ձավարատու կուլտուրաներ։ Մարդու սննդային օրաբաժնի մեջ կարևոր տեղ է զբաղեցնում բարեխառն կլիմա ունեցող երկրներում աճող կարտոֆիլը, իսկ ավելի հարավային մասերում՝ բաթաթը (քաղցր կարտոֆիլ)։ Լայնորեն օգտագործում են բուսական սպիտակուցներով հարուստ լոբահատիկավորների ( լոբի, սիսեռ, ոսպ և այլն), շաքարաբերների (շաքարի ճակնդեղ և շաքարեղեգ), բազմաթիվ յուղատուների (արևածաղիկ, գետնանուշ և այլն), պտղատուների, հատապտուղների, բանջարեղենային և այլ բուսական կուլտուրաներ։ Ժամանակակից հասարակությունը դժվար է պատկերացնել առանց տոնուսը բարձրացնող բույսերի՝ թեյ, սուրճ, կակաո, առանց խաղողի՝ (գինեգործության հիմքի) կամ առանց ծխախոտի։ Կենդանաբուծությունը հիմնվում է վայրի և մշակովի կերաբույսերի օգտագործման վրա։

Թեթև արդյունաբերություն

Բամբակենին, վուշը, կանեփը, ճենականեփը, ջուտը, կենաֆը, սիզալը և բազմաթիվ այլ թելատու բույսեր մարդուն ապահովում են հագուստով և տեխնիկական կտորներով։

Փայտամշակման արդյունաբերություն

Ամեն տարի օգտագործվում են մեծ քանակությամբ անտառներ որպես շինանյութ, ցելյուլոզի ստացման աղբյուր և այլն։

Էներգետիկա

Մարդու համար կարևոր նշանակություն ունի էներգիայի գլխավոր աղբյուներից մեկը՝ քարածուխը, ինչպես նաև տորֆը, որոնց մասին կարելի է ասել, որ նրանք իրենցից ներկայացնում են հին բուսական մնացորդների մեջ կուտակված արևի էներգիան։


Մինչ այժմ իր տնտեսական նշանակությունը չի կորցրել բույսերից ստացվող բնական կաուչուկը։ Արժեքավոր խեժերը, եթերայուղերը, բուսախեժերը, ներկերը և այլ նյութեր, որոնք ստացվում են բույսերի վերամշակման արդյունքում, կարևոր տեղ են զբաղեցնում մարդու տնտեսական գործունեության մեջ։ Բույսերի մեծ մասը ծառայում են որպես վիտամինների հիմնական մատակակարարներ, իսկ մյուսները (ալոէ, բելադոննա, կատվախոտ, մատնեծաղիկ, պիլոկարպուս, ռաուվոլֆիան) հանդիսանում են անհրաժեշտ դեղանյութերի, նյութերի և դեղահաբերի աղբյուր։

Էկոլոգիա

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Բույսերի էկոլոգիա
Բուսական թաղանթը հարստացնում է մթնոլորտը թթվածնով և գրեթե բոլոր էկոհամակարգերի համար հանդիսանում է էներգիայի և օրգանական նյութերի հիմնական աղբյուր։ Ֆոտոսինթեզը լիովին փոխեց սկզբնական երկրային մթնոլորտի բաղադրությունը, որը ներկայումս պարունակում է մոտ 21% թթվածին։ Կենդանիները և բազմաթիվ այլ օդակյացները թթվածնի կարիք ունեն։ Անօդակյացների ձևերը համեմատաբար քիչ են։ Շատ էկոհամակարգերում բույսերը հանդիսանում են սնման շղթայի հիմք։ Վերգետնյա բույսերը հանդիսանում են կարևոր բաղադրիչներ ջրային և մյուս բիոքիմիական ցիկլերի համար։ Որոշ բույսեր էվոլյուցիայի ենթարկվեցին ազոտ ֆիքսող բակտերիաների հետ միաժամանակ և ներգրավվեցին ազոտի շրջանառության մեջ։ Բույսերի արմատները գլխավոր դեր են խաղում բնահողի զարգացման և այն էրոզիայից պաշտպանելու գործում։

Բաշխում

Էկոլոգիական փոխհարաբերություններ

Շատ կենդանիների էվոլյուցիան ընթացել է բույսերի հետ համատեղ։ Բազմաթիվ միջատներ փոշոտում են ծաղիկները՝ իրենց համար որպես սնունդ վերցնելով ծաղկափոշի և նեկտար։ Կենդանիներն ուտում են մրգեր և տարածում են սերմերը կղանքի միջոցով։ Բույսերի տեսակների մեծ մասը սիմբիոզի մեջ են մտել տարբեր տեսակի սնկերի հետ (միկորիզա)։ Սնկերն օգնում են բույսին հողից վերցնել ջուր և հանքային նյութեր, իսկ բույսերը հարստացնում են սնկերին ածխաջրերով, որն առաջացել է ֆոտոսինթեզի արդյունքում։ Գոյություն ունեն նաև սիմբիոտիկ սնկեր՝ էնդոֆիտներ, որոնք ապրում են բույսերի ներսում և նպաստում են տեր-օրգանիզմի աճին։

Մակաբուծություն

Մակաբույծ բույսերը գոյություն ունեն ինչպես ստորակարգ, այնպես էլ բարձրակարգ բույսերի շրջանում։ Այդպիսի բույսերը մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։

Գիշատիչ բույսեր

Գոյություն ունի գիշատիչ բույսերի ավելի քան 500 տեսակ։ Դրանք աճում են սովորաբար այն հողերում, որոնք աղքատ են սնուցող նյութերով և հանքային աղերով։ Բույսերի «գիշատչությունը» պայմանավորված է հողում ազոտի անբավարարությամբ, դրա պատճառով էլ գիշատիչ բույսերը հարմարվել են ազոտ ստանալ միջատներից, որոնք նրանք որսում են ամենատարբեր թակարդների միջոցով։ Ռուսաստանի անտառներում ամենահայտնի գիշատիչ բույսը հանդիսանում է ցողաբույսը (Dosera rotundifolia)։ Այս բույսը տերևների եզրերից արտաթորում է կպչուն հեղուկ (որը նման է ցողի)՝ թթու մարսողական հյութ։ Միջատը նստում է «ցողի» կաթիլի վրա, ամրանում է և դառնում բույսի զոհը։ Այլ գիշատիչ բույսեր՝ վեներայի ճանճորս, սափորատունկ, պինգուիկուլա, դրոզոֆիլա, խորշաբույս, ալդրովանդա։

Հետաքրքիր փաստեր

 Հյուսիսային Ամերիկայի ատլանտյան ափի հատվածում, ասիմիլացնում է ջրիմուռների քլորոպլաստները, որոնք ֆոտոսինթեզում են մարսողական համակարգի բջիջները։ Այդ ծովային կենդանու գենը կարգավորում է մի սպիտակուց, որն անհրաժեշտ է քլորոպլաստին ֆոտոսինթեզի համար. համապատասխան գենը հայտնվել է կենդանու գենոմում, հորիզոնական փոխադրման միջոցով։

Պատմություն

Այն հարցը, թե ինչպես անվանել բույսերը, այնքան միանշանակ չէ, որքան թվում է առաջին հայացքից։ Այդ հարցին առաջինը փորձել է պատասխանել հին հույն փիլիսոփա և գիտնականԱրիստոտելը, ով դասեց բույսերը որպես միջանկյալ գործոն անշունչ առարկաների և կենդանիների միջև։ Նա սահմանեց բույսերը որպես կենդանի օրգանիզմներ, որոնք ընդունակ չեն տեղաշարժվելու։ Ավելի ուշ բացահայտվել են բակտերիաներ և արխեաներ, որոնք ոչ մի կերպ չէին դասվում բույսերի ընդհանուր հասկացության մեջ։ Արդեն 20-րդ դարի երկրորդ կեսին սնկերը և ջրիմուռների որոշ տեսակներ դասվեցին առանձին կատեգորիաների մեջ, քանի որ չունեին անոթային և արմատային համակարգեր, որը գոյություն ունեն մյուս բուսերի մոտ։

Արդիականություն

    
  • Խիտ, կոշտ մասնիկների համար անթափանց բջջաթաղանթի առկայություն (որպես կանոն կազմված է ցելյուլոզից)։
  • Պրոդուցենտ բույսեր։ Նրանք օրգանական նյութեր ստանում են ածխաթթու գազի և արևիէներգիայի հաշվին ֆոտոսիթեզի ընթացքում։ Սնկերը և բակտերիաների մեծ մասը հետերոտրոֆ են, այդ պատճառով վերջին ժամանակներս նրանց դասում են առանձին թագավորության մեջ։ Նախկինում սնկերն ու բակտերիաները դասվում էին բույսերի շարքին։
  • Ցիանաբակտերաներ կամ կապտականաչ ջրիմուռներ, որոնց համար, ինչպես բույսերի մեծամասնության համար հատկանշական է ֆոտոսինթեզը, ժամանակակից դասակարգման համաձայն դասվում է բույսերի շարքին։
  • Բույսերի մյուս հատկանիշները (անշարժությունը, անընդհատ աճը, սերունդներիհերթափոխությունը և այլն) եզակի չեն հանդիսանում, բայց ընդհանուր առմամբ հնարավորություն են տալիս տարբերել բույսերը օրգանիզմների մյուս խմբերից։

Ծագումը և էվոլյուցիան

Արքեյան դարաշրջան (2500—3800 մլն. տարի առաջ)

Diversity of plants image version 3.pngՀնէաբանական գործոնների ուսումնասիրություններից պարզվեց, որ կենդանի էակների բաժանումը թագավորությունների տեղի է ունեցել ավելի քան 3 մլրդ. տարի առաջ։ Առաջին ավտոտրոֆ օրգանիզմները եղել են ֆոտոսինթեզող բակտերիաները (ներկայումս՝ կանաչ բակտերիաները, ցիանաբակտերիաները)։ Մասնավորապես մեզոարխեան դարաշրջանում (2800-3200 մլն. տարի առաջ) արդեն գոյություն են ունեցել ցիանաբակտերիալ մատերը։

Պրոտերոզոյան դարաշրջան (570—2500 մլն. տարի առաջ)

Էուկարիոտ ֆոտոավտոտրոֆ օրգանիզմների ծագման վերաբերյալ մեկ միասնական և ամբողջական տեսակետ դեռևս չկա։ Դրանցից մեկը (սիմբիոզի տեսությունը) էուկարիոտ ֆոտոտրոֆների առաջացումը ներկայացնում է ինչպես էուկարիոտ հետերոտրոֆ ամեոբանման բջիջների անցում ավտոտրոֆ սնման ձևի ֆոտոսինթեզող բակտերիաների հետ սիմբիոզի միջոցով, որը արդյունքում վերածվել է քլորոպլաստի։ Համաձայն այդ տեսության՝ այդ ձևով են առաջացել նաև միտոքոնդրյումները օդակյացների բակտերիաներից։ Այդպես են առաջանում ջրիմուռները՝ առաջին իսկական բույսերը։ Պրոտերոզոյան դարաշրջանում լայն տարածում են գտնում միաբջբիջ և գաղությանի կապտականաչ ջրիմուռները, առաջանում են կարմիր և կանաչ ջրիմուռները։

Պալեոզոյան դարաշրջան (230—570 մլն. տարի առաջ)

Սիլուրի վերջում (405 - 440 մլն. տարի առաջ) երկրի վրա տեղի են ունենում ինտենսիվ լեռնագոյացման գործընթացներ, որոնք հանգեցնում են Սկանդինավյան լեռների, Տյան-Շան, Սայան լեռների առաջացմանը, ինչպես նաև բազմաթիվ ծովերի փոքրացմանն ու վերացմանը։ Արդյունքում որոշ ջրիմուռներ (նման ժամանակակից խմբակային ջրիմուռներին) դուրս են գալիս ցամաք և բնակեցնում են առափնյաները և վերաառափնյաները, ինչը հնարավոր դարձավ բակտերիաների և ցիանաբակտերիաների գործունեության շնորհիվ, որոնք ցամաքի մակերևույթին ձևավորում են հողային սուբստրատ։ Այդպես առաջանում են առաջին բարձրակարգ բույսերը՝ ռինիոֆիտները։ Նրանց առանձնահատկությունը այն է, որ թաղանթների առաջացման հետ տեղի է ունենում նաև նրանց տարբերակումը ծածկույթային, մեխանիկական, փոխադրական և ֆոտոսինթեզող ձևերի։ Դա պայմանավորված էր օդային և ջրայինին միջավայրերի տարբերությամբ։ Մասնավորապես՝
  • Ռադիոակտիվության բարձրացում, որից պաշտպանվելու համար առաջին հողային բույսերի մակերևույթի վրա պետք է անջատվեր և կուտակվեր կուտինը, ինչը և եղել է ծածկույթային հյուսվածքների առաջացման առաջին փուլը։
  • կուտինի կուտակումը անհնարին է դարձնում խոնավության ներծծումը ամբողջ մակերեսով (ինչպես ջրիմուռների մոտ), ինչը հանգեցնում է ռիզոիդների ֆունկցիայի փոփոխմանը, որոնք արդեն ոչ միայն ամրացնում են օրգանիզմը սուբստրատին, այլև ներծծում են նրանից ջուրը։
  • Ստորգետնյա և վերգետնյա մասերի բաժանումը առաջացրել է հանքնային նյութերի, ջրի և ֆոտոսինթեզի արտադրանքի ամբողջ օրգանիզմի հասցնելու անհրաժեշտություն, որը իրականացվում է առաջացած թափանցող(փոխադրող) հյուսվածքների՝ քսիլեմայի և ֆլեոմայի միջոցով։ Ջրի դուրս մղող ուժի բացակայություն և համապատասխան լողալու անհնարինություն, արևի լույսի համար տեսակների միջև մրցակցության ընթացքում, որը հանգեցրեց մեխանիկական թաղանթների առաջացմանը, հարևան բույսերի նկատմամբ բարձրանալու նպատակով։ Եվս մեկ գործոն է հանդիսանում բարելավված լուսավորությունը, որը ակտիվացնում էր ֆոտոսինթեզի գործընթացը և ավելացնում ածխաթթու գազի քանակը, որը և պատճառ դարձավ մեխանիկական թաղանթների առաջացմանը։ Վերը քննարկված բոլոր արոմորֆոզների ընթացքում ֆոտոսինթեզող բջիջները տարբերակվում են առանձին թաղանթների միջև։
Հնագույն հայտնի վերգետնյա բույս է կուկսոնյան, որը հայտնաբերվել է 1937 թ. Շոտլանդիայի սիլուրիական ավազաքարերում (մոտ 415 մլն. տ.)։ Հետագայում բարձրակարգ բույսերի էվոլուցիան բաժանվում է երկու ճյուղի. համետոֆիտական (մամռանամններ) և սպորոֆիտական(անոթային) բույսեր։ Առաջին մերկասերմ բույսերը հայտնվել են մեզոզոյան դարաշրջանի սկզբին (մոտ 220 մլն. տարի առաջ)։ Առաջին ծածկասերմերը (ծաղկավորներ) առաջացել են յուրայի շրջանում











вторник, 22 марта 2016 г.

Մեր օրգանիզմի մանրէները


Մեր մարմնում բնակվում են տրիլիոն թվով մանրէներ, որոնցից ոմանք կարող են առաջ բերել տարբեր հիվանդություններ, իսկ որոշ մասն էլ շատ կարևոր են օրգանիզմի միկրոֆլորան ապահովելու համար: Մեր օրգանիզմի մանրէները ամբողջությամբ կազմում եմ օրգանիզմի օրգանիզմների մի համախումբ, որոնք բնակվում են մեր մեջ և փոխազդում են իրար և մեր հետ: Նրանց մեջ կան մանրէներ, սնկեր և պարզագույն մարմիններ, սրանք բոլորը բնակվում են մեր մաշկի վրա և օրգաններում: Ահա մի քանի հետաքրքիր փաստեր մանէների մասին. Մանրէները մեր օրգանիզմում ավելի շատ են քան բջիջները: Չնայած գիտնականները չեն կարողանում հստակ ասել մարդու օրգանիզմում բնակվող մանրէների թիվը, սակայն մոտավոր հաշվարկներով, մանրէների թիվը 10 անգամ ավել է քան բջիջների թիվը: Մարդու զարգացման հետ զուգընթաց, զարգացել են նաև այդ մանրէները: Ավելի քան 1 միլիարդ մանրէ կա մեր մաշկի 1 սմ2-ում: Մանրէները մարդու մեջ առաջանում են ծնունդից հետո: Այդքան մեծ թվով մանրէների դեպքում թվում է ճիշտ է այն ենթադրությունը, որ մենք ծնվում ենք մանրէների հետ հանդերձ: Սակայն դա այդպես չէ: Մարդիկ ծնվում են առանց մանրէների և ստանում են դրանք կյանքի սկզբնական տարիներին: Երեխան առաջին մանրէները ստանում է ծննդաբերական ուղղով անցնելուց: Այն երեխաները, որոնք ծնվել են կեսարյան հատման մեթոդով, նրանց միկրոբիոմը տարբերվում է բնական ճանապարհով ծնված երեխաների միկրոբիոմից և նրանց մոտ ալերգիաների և ճարպակալման վտանգը ավելի մեծ է: 3 տարեկանից, երբ նյութափոխանակման, իմունային, կոգնիտիվ և վերարտադրման համակարգը ակտիվ զարգանում է, երեխաների մեծ մասը ստանում է մանրէների ամենաշատ չափաբաժինը: Օգտակար և վնասակար մանրէներ: Որոշ մանրէներ կարող են առաջ բերել տարբեր տեսակի հիվանդություններ, որոշ մանրէներ էլ նպաստում են մեր առողջ լինելուն, պահպանում են մեզ տարբեր տեսակի ինֆեկցիաներից: Բայց երբեմն նույն մանրէն կարող է լինել և օգտակար և վնասակար: Այդ իսկ պատճառով սկսեցին լայնորեն օգտագործել հակաբիոտիկներ: Սակայն հակաբիոտիկների չափից ավելի օգտագործումը բերում է մահացու մանրէների առաջացման, որոնք կայուն են հակաբիոտիների դեմ

Բակտերիաներ

Բակտերիաներ
Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճում են, զարգանում, նյութափոխանակություն են կատարում, բազմանում և այլն։ Ներկայումս բնութագրված են մոտ տասը հազար բակտերիա, սակայն իրականում գոյություն ունի միլիոնից ավելի տարբեր տեսակի բակտերիաներ։ Բակտերիաները կյանքի նախնական ձևերն են։ Դրանք շատ փոքր են և տեսանելի են միայն մանրադիտակով։ Մի կաթիլ ջրում հանգիստ կարող են ապրել 40 միլիոն բակտերաններ։ 1 գրամ հողում կարող է լինել 300 հազարից մինչև 90 միլիոն բակտերիա։
Սովորաբար բակտերիաների երկարությունը չի անցնում մի քանի միկրոմետրից և լինում են տարբեր ձևերի։ Բակտերիաները տարածված են ամենուր՝ հողում, ջրում, օդում, բույսերի, կենդանիների և մարդկանց օրգանիզմներում։ Դրանց կարելի է հանդիպել այնտեղ, որտեղ թվում է, թե կյանքի գոյության համար անհրաժեշտ պայմաններ չկան։ Ըստ տարբեր հաշվարկների աշխարհում կա հինգ նոնիլլիոն (5×1030) բակտերիա[1]։
Բակտերիաները լինում են ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև։ Դրանք բավական ակտիվ կյանքով են ապրում։ Օրվա ընթացքում կարող են ուտել իրենց զանգվածից 30 անգամ ավելի սնունդ։ Երբ խոնավությունը, սնունդը, ջերմաստիճանը և այլ պայմաններ բարենպաստ են, բակտերիաները շատ արագ աճում և բազմանում են։
Բակտերիաների մեծամասնությունը չունի քլորոֆիլ և նյութափոխանակության համար օգտագործում է ոչ թե Արեգակի էներգիան, այլ իրենց միջավայրում գտնվող անօրգանական և օրգանական միացությունների քիմիական փոխարկումների հետևանքով առաջացած էներգիան։ Բակտերիաները տարածված են հողում, ջրում, բույսերում, մարդու և կենդանիների օրգանիզմներում, կարող են գոյություն ունենալ ամենաբազմազան պայմաններում, որոնք հաճախ անբարենպաստ են այլ օրգանիզմների համար։ Մասնակցելով բնության մեջ էներգիայի և նյութերի շրջապտույտին՝ բակտերիաներ մեծ նշանակություն ունեն կենսոլորտի ձևավորման և Երկրի վրա կյանքի պահպանման գործընթացներում։ Վարակիչ հիվանդություններ առաջացնելու բակտերիաների ունակությունը կոչվում է հիվանդածնություն կամ ախտածնություն։ Որոշ բակտերիաներ պայմանական ախտածին են, քանի որ դրանց հիվանդածնությունը կախված է մի շարք պայմաններից և 1-ին հերթին՝ օրգանիզմի (որում գտնվում են) դիմադրողականությունից։

ջրոլորտ

Ջրոլորտը   Օվկիանոսի միջին խորությունը 3,8 կմ է, առավելագույնը՝ 11034կմ ( Խաղաղ օվկիանոսի Մարիանյան անդունդը )։ Ջրոլորտի զանգվածի մոտ 97%-ը կազմում են օվկիանոսի աղի ջրերը, 2,2%-ը՝ սառցե ջրերը, մնացած մասը՝ ստորերկրյա, լճերի և գետերի քաղցրահամ ջրերն են։ Բիոսֆերայի մակերեսը ջրոլորտում ներկայացված է իր ամբողջ շերտով, սակայն կենդանի նյութի առավելագույն խտությունը ընկնում է արևի ճառագայթներով տաքացվող և լուսավորվող մակերեսային շերտին, ինչպես նաև ափամերձ գոտիներին։

Ջրպորտի առաջացումը և զարգացումը

Երկրաքիմիական ուսումնասիրությանները պարզել են, որ Երկրի մակերևույթի վրա ջուրն առաջացել է նրա զագացման որոշակի էտապում՝ մոտ 3,0-3,5 միլիարդ տարի առաջ։ Մոլորակի ձևավորման և զարգացման ընթացքում քիմիական թեթև տարրերը դանդաղ բարձրացել են Երկրի մակերևույթ, ծանրերը՝ իջել դեպի միջուկ։ Երբ ձգողական ուժի ներգործությամբ և ռադիոակտիվ նյութերի տրոեմամբ միջուկն սկսել է տաքանալ ու շիկանալ, ջրածին ու թթվածինը բարձրացել են վեր՝ կուտակվելով միջնա-պատյանում և երկրակեղևում։ Այստեղ ջերմային նպաստավոր պայմանները հնարավորություն են տվել դրանց միանալու և կազմելու ջրի մոլեկուլներ։ Դա է պատճառը, որ միջուկում և միջնապատյանի ստորին շերտերում բարձր ջերմաստիճանների պատճառով ջուր չկա։ Միջին և վերին միջնապատյանում ջուրը լուծված է մագմայի մեջ, իսկ Երկրի մակերևույթին գտնվում է հեղուկ, պինդ և գազային վիճակներում։

Ջրոլորտի զարգացումը

Ջրոլորտի զարգացումը, փաստորեն, սկսվել է այն պահից, երբ երկիր կարծր կեղևի վրա առաջացել է ջրի հեղուկ  վիճակ։ Դա, մասնագետների կարծիքով, տեղի է ունեցել մոտ 3 միլիարդ տարի առաջ՝ արխեյան դարաշրջանի կեսերին։ Ջրոլորտի զարգացման առավելագույն տեմպերը նկատվել են պրոտերոզոյան դարաշրջանի կեսերին՝ մոտ 1,5 միլիարդ տարի առաջ։ Ջրոլորտի առաջացումն ընթանում էր մթնոլորտի, քարոլորտի, իսկ հետո նաև կենսոլորտի հետ փոխադարձ կապի պայմաններում։ Երկրի ընդերքից ջրի դուրս մղումը կատարվում է հրաբխի գործունեության ընթացքում։ Բազալտային լավայի բաղադրության ուսումնասիրությունները պարզել են, որ նրա կազմում 5-10%-ը ջուրն է։ Հետևաբար, Երկրի երկրաբանական զարգացման ողջ ընթացքում մագմայի ջրերը, դուրս գալով Երկրի մակերևոըյթային, կուտակվել են՝ առաջացնելով Համաշխարհային օվկիանոսը և ցամաքային ջրերը։ Շատ գիտնականների կարծիքով՝ վերին և միջին միջնապատյանում գտնվող ջուրն ու ջրային գոլորշներն իրենց ծավալով մի քանի անգամ գերազանցում են ջրոլորտի ջրին։ Երկրի ընդերքից ջրի դուրս մղումը կատարվում է նաև մեր օրերում։

Ընդհանրապես ընդունված է ջրոլորտը առանձնացնել Համաշխարհային օվկիանոսի, մայրցամաքային ջրերի և ստորգետնյա ջրերում։ Ջրի մեծ մասը կենտրոնացված է օվկիանոսում և համեմատաբար քիչ մասը՝ գետերում և ստորգետնյա ջրերում։ Ջրի մեծ զանգված էլ մթնոլորտում է ` ամպերի և գոլորշու տեսքով։ Ջրոլորտի ծավալի 96%-ից ավելին կազմում են օվկիանոսներն ու ծովերը, մոտ 2%-ը ` ստորգետնյա ջրերը, մոտ 2%-ը՝ սառույցները և ձյունը, մոտ 0,02%-ն էլ ցամաքի մակերեսային ջրերը։ Ջրի մի մասը գտնվում է պինդ վիճակում ՝ սառցե, ձնային ծածկի և հավերժական սառեցվածության տեսքով, որն իրենից ներկայացնում է կրիսոֆերան։ Մակերեսային ջրերը, որոնք համեմատաբար փոքր չափաբաժին են զբաղեցնում ջրոլորտի ընդհանուր ծավալում, որոշիչ են երկրային կյանքի համար և ջրամատակարարման ու ոռոգման հիմնական աղբյուրն են։ Ջրոլորտի այս հատվածը մշտական փոխազդեցության մեջ է գտնվում մթնոլորտի և երկրակեղևի հետ։ Ջրերի փոխազդեցությունը և փոխադարձ անցումները մի վիճակից մյուսը իրենցից ներկայացնում են ջրի բարդ ցիկլ երկիր մոլորակի վրա։ Ջրոլորտում կյանքն առաջին անգամ ծագել է Երկրի վրա։ Միայն պալեոզոյան դարաշրջանի սկզբներին սկսվեց կենդանիների և բույսերի վերաբնակեցումը ցամաքի վրա։

Մթնոլորտ

Մթնոլորտ



Երկրի մթնոլորտային գազերը կապույտ ալիքի երկարությունը ավելի լավ են ցրում ի տարբերություն մյուս մոլորակների, այդ իսկ պատճառով էլ եթե նայենք տիեզերքից, ապա մեր մոլորակի շուրջ կտեսնենք կապույտ լուսապսակ, իսկ եթե նայենք Երկրից ՝ կապույտ երկինք։
Մթնոլորտը 
 երկրագնդի մարմին գազային ծածկ է, որը նրա շուրջը պահպանվում է ձգողականության շնորհիվ։ Քանի որ մթնոլորտի և միջմոլորակային տարածությունների միջև չկա հստակ սահման, ապա ընդունված է մթնոլորտ համարել գազային այն միջավայրը, որը պտտվում է մոլորակի հետ զուգընթաց որպես մեկ ամբողջություն։ Մի շարք մոլորակների մթնոլորտային շերտը, որը հիմնականում բաղկացած է գազերից (գազային մոլորակներ ), կարող է չափազանց հաստ լինել։ Աստղերի արտաքին միջավայրը բնութագրելու համար, որը սկսվում է ֆոտոսֆերայից, օգտագործվում է աստեղային մթնոլորտ հասկացությունը։ Երկիր մոլորակի մթնոլորտը ներառում էթթվածին, որն օգտագործվում է կենդանի օրգանիզմների շնչառության համար, և ածխածնի երկօքսիդ, որն օգտագործում ենբույսերը, ջրիմուռները, բակտերիաները ֆոտոսինթեզի համար։ Մթնոլորտը հանդես է գալիս նաև որպես մոլորակը արևիուլտրամանուշակագույն ճառագայթներ ից պաշտպանող շերտ։ Մթնոլորտը առկա է մեծ զանգված ունեցող բոլոր մարմինների մոտ, ինչպիսիք են օրինակ երկրանման մոլորակները կամ գազային հսկաները։ Աստղերը նույնպես զուրկ չեն մթնոլորտից, օրինակ Արևը։ Այժմ պարզենք թե ինչից գազերից է բաղկացած մթնոլորտը։ Առաջինն ազոտի ատոմն է ( նշանակվում է N տառով), որի միջուկում կա 7 պրոտոն և 7 նեյտրոն։ Երկրորդը թթվածին ատոմն է (նշանակվում է O տառով)։ Թթվածնի և ջրածնի մոլեկուլներն իրար հետ փոխազդելիս առաջացնում են ջուր մոլեկուլներ: Երրորդն ածխածին ատոմն է (նշանակում են C տառով)։ Ածխածինը թթվածնի հետ փոխազդելով առաջացնում է ածխաթթու գազ։ Այժմ պատկերացնենք գազերի մի խառնուրդ, որի 78%-ը ազոտ է, 21%-ը՝ թթվածին, իսկ մնացած 1%-ում ջրային գոլորշիներ, ածխաթթու գազ, արգոն, նեոն,հելիում, մեթան, կրիպտոն և այլն։ Այժմ ուսումնասիրենք մթնոլորտի նոլոր շերտերն առանձին-առանձին։

Կառուցվածքը


Ջերմաստիճանի նվազման տիրույթը՝ 0-ից մինչև 8-10կմ բարձրությամբ ընկած շերտը անվանում են տրոպոսֆերա, իսկ 12-18կմ՝ անվանում են տրոպոպաուզա։ Այստեղից սկսած ջերմաստիճանը սկսում է աճել։ Բանն այն է, որ 18կմ-ից բարձր՝ Երկրի մակերևույթի ազդեցությունը, որպես ջերմության աղբյուր, արդեն աննշան է։ Ավելի զգալի է դառնում այն, որ ճդն անմիջականորեն կլանում է Արեգակի ճառագայթները։։ Այս նոր շերտի՝ ստրատոսֆերայի ստորին սահմանին ավելի քիչ է հասնում Արեգակի ճառագայթումից կլանվողջերմացնող էներգիան, քանի որ մինչ այդ կլանվում է վերին շերտերի կողմից։ Ստացվում է, որ ջերմության աղբյուն այս անգամ վերևում է։ Չնայած օդի ծայրահեղ չորությանը՝ ստրատոսֆերայում երբեմն հանդիպում են, ալսպես կոչված սադափե ամպեր, որոնք գունեղ են, մանր սառցաբյուրեղների միջով անցնող ու ցրվող լույսի շնորհիվ։ Հասնելով 18կմ-ին՝ աստիճանաբար զգալի է դառնում որկրային կյանքի համար ամենակարևոր, պաշտպանիչ շերտերից մեկը՝ օզոնային շերտը։ Ավելի վեր՝ 25կմ-ի վրա օզոնի խտությունը հասնում է իր առավելագույն արժեքին։ Իսկ 10կմ-ի վրա օդն այնքան նոսր է, որ թթվածնի ասոմներն ու մոլեկուլկները շատ հազվադեպ են հանդիպում միմյանց։ Մյուս կողմից այստեղ հասնող ուժեղ ուլտրամանուշակագույն ճառագայթումը քայքայում է թթվածնի մոլեկուլների մեշ մասը, արդյունքում օզոնի նշոիյլներն անհետանում են։ 55կմ-ի վրա ջերմաստիճանը հասնում է 0°C։ Այստեղ ավարտվում է ստրատոսֆերան և սկսվում է մեզոսֆերան՝ միջնոլորտը։ Ջերմաստիճանը կրկին սկսկում է ընկնել, քանի որ նվազում էօդի խտությունը, ուստի և արգեկնային ճառագայթումից կլանվող և օդը տաքացնող էնէրգիան։   80կմ-ի վրա ջերմաստիճանը դառնում է –80°C, սա արդեն մեզոպաուզան է։ Այստեղ հանդիպում են նոսր, թելիկավոր ամպեր։ Ենթադրվում են, որ ի տարբերություն ջրի մանրագույն կաթիլներից կազմված սովորական ամպերի՝ սրանք բաղկացած են ջրի սառցաբյուրեղներով պատված փոշու յուրահատուկ մասնիկներից, որոնց ծագուը, գուցե կապված է հրաբխային կամ աարտադրական արտանետումների, ինչպես նաև տիեզերքից եկող փոքր մասնիկների՝ երկնաքարերի հետ։ Այստեղից ջերմաստիճանը նորից սկսկում է աճել։ Նշանակում է մընում ենք հաջորդ շերտը, որն անվանում են թորմոսֆերա(ջրոլորտ) կամ իոնոսֆերա(իոնոորտ)։ 150կմ-ից սկսած հանդիպում ենք արբանյակների։ Իոնոլորտը ձգցում է մինչև 800կմ։ Դրանից վեր էկզոսֆերան է։ Միջավայրի ծայրահեղ նոսրության պայմաններում առավել արագ ու վեր թռչեղ մասնիկներ, առանց այլ մասնիկների բախվելու, կարող են ավելի մեծ բարձրությունների հասնել, քան դանֆդաղ մասնիկները։ Այդ պատճառով էկզոսֆերա են թափանցում միայն մթնոլորտի ամենաարագ ու ամենաթեթև մասնիկներ՝ հիմնականում ջրածնի ատոմները։ 1000կմ-ի վրա էկզոսֆերայի և միջմոլորակային տարածության տարբերությունը դառնում է աննշմարելի։ Երկրային պայմանների համեմատ այնտեղ գրեթե դատարկություն է։


Մթնոլորտը աղտոտող աղբյուրը։ Մթնոլորտային օդի աղտոտման աղբյուրը երկրի վրա
1․Արդյունաբերության բուռն զարգացումը
2․ Վառելանյութերի օգտագործման պաճառով մեծ քանակությամբ թթվածին վեր է ածում CO 2 շմոլ գազի, մերի,Փոշու,մոխրի կուտակաման հիմնականում տեղի է ունենում տրասպորտի և արդյունաբերական ձեռնարկություների կողմից կատարող արտանետումներ հետևանքով որոնք բացի ածխածնի օքսիդներից պարունակում են նաև ծծմբի,քլորի և ազոտ թունավոր միացությունններ  իսկ ինքթթիռի տրիչքի ժամանակ արդանետվում են ազոտի թունավոր օքսիդները eno,eno 2 քամու միջոցավ արդյունաբերական  փոշին քամու միջոցով տարածվում երկրով շատ վտանգավոր է ռադիո ակտիվ աղտոտումը հանդկապես երևանում վիճակը ավել վարդար է նրանով որ քաղաքը գտնվում է Գոքաորության մեջ և վատ է կատարվում օդային զանգվածներ տեղաշարժը հետևանքը այդ կուտակումները երկարեն մնում քաղաքի մթնոլորտում աղտոտման հետևանքները անցանկալի են մարդու և բույսերի կենդանիների համար և վտանգավոր նյուտեր պարունակությունը զգալի բարցր է այդպիսի քաղաքներում առաջանում են թունամշուշներ






Դիպլոմային աշխատանք «Քաղաքային տեսարաններ» Բանգլադեշ

Երևանի  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ Խլոյան Գոռ Գարիկի մասնագիտությունը՝ «Լուսանկարչական գործ»   Որակավորումը` լուսանկարիչ. ...