вторник, 15 марта 2016 г.

Սոցիալական էկոլոգիա-միջառարկայական նախագիծ Երկրի <Հրովարտակ>

երկիրը մեր տուն է 
մարդկությունը անհնդատ զարգացող ընդարձակ տիեզերքի մասն է։ Երկիրը՝ Մեր տունը, գոյատևում և իր վրայ է կրում կյանքի բացառիկ համամամիասնությունը։ Բնության ուժերն ապրելը դարձնում են վտանգավոր ու անապահով սակայն երկիրն ստեղծում է կյանքի հարատև զարգացման համար անհրաժեշտ է  բնական պայմաներ ամենայն շնչավորի համակեցությունա կայունությունը ու մարդկությանը: Կայունությունը  կախված է  ամբողջ կենսոլորտի պահպանումից՝ իր ողջ էկոհամակարգերով, բույսերի ու կենդանիների հարուստ բազմազանությամբ, բերրի բնահողով մաքուր ջրով ու օդով։ Համամոլորակային շրջակամիջավայրն իր սահմանափակ պաշարներով բոլոր մարդկանց ընդհանուր հոգածության առարկան է երկրի կենսունակության, բազմազանության, գեղեցկությունը  պահպանումը մեր սրփազան պարտքն է։

1․ հարգել երկիրը և կյանքը իր ամբողջ բազմազանությամբ         
ա․ ընդունել, որ ամենայն գոյաձևը փողշաղկապված է, և կյանքի յուրաքանչյուր դրսևվորում է ՝ մարդու համար կարևորությունից անկախ։
բ․ հաստատել հավատ յուրաքանչյուր անհատի անժխտելի արժանապատվության և մարդկության, Գեղարվեստական, Բարոյական ու հոգևոր ներուժի նկատմամբ
2․ Ընբռնումով,Կարեկցանկով և սիրով հոգալ ամենայն շնչավորի համակեցության մասին։ 
ա․Ընդհունել  որ բնական պաշարներն տիրելու,Տնօրինելու և օգտագործելու իրավունքի հետ առաջանում է շրջակա վիջավայրի հասցվելիք վնասը կանխարգելու և մարդկանց իրավունքները պաշտպանելու պարտավորությունը
բ․ Սահմանել որ ազատության ուժի և գիտելիքների աճին զուգընթաց պետք է աճի համընդհանուր բարեկեցությանն աջակցելու պարտավորություն
3․ Կառուցել Արդարացի սոցիալապես միասնացված կայուն և խաղաղ ժողովրդավարական հասրակություններ։
Ա․ Ապահովել համայնքների կողմից բոլոր մակարդակներում մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների երաշխավորումը և յուրաքանչյուրին իր ներուժը լիովին իրացնելու հնարավորության ընձեռումը։
Բ․Էկոլոգիական պատասխանատվությունը պահպանելով հանդերձ ՝ օժանդակել բոլորին գոյատևելու հուսալի և նշանակալի միջոցների հասնելու հնարավորություն ընձեռող ՝ սոցիալալական ու տնտեսական արդարությունը։
4․Ներկա և ապագա սերունդների համար պահպանել երկրի առատաբերությունն գեղեցկությունը 
Ա․ Ընդհունել որ յուրքանչյուր սերնդի գործողությունների ազատությունը որոշում է ապագա սերունդների պահանջմունքներով։
բ․ ապագա սերունդներին փոխանցել երկրի մարդկային ու էկոլոգիական համակեցությունների ծաղկումը երկարաժամկետ հեռանկարով ապահովող արժեքներ ավանդույթներ և սահմանակարգեր։ Այս չորս հիմնական պարտավորությունների իրականացման համար անրաժեշտ է։
5․Պահպանել և վերականգնել երկրի էկոլոգիական համակարգի  ամբողջականությունը ՝ հատուկ ուշադրություն դարձնելով կյանքի կայունությունն ապահովող կենսաբանական բազմազանությանն ու բանական գործընթացներին։ 
Ա․ Բոլոր մակարդակներում յուրացնել կայուն զարգացման ծրագրերն ու նորմերը, որոնց համաձայն ՝ շրջակա միջավայրի պահպանումը և վերականգնումը        ամբողջականացվում է զարգացման բոլոր նախաձեռնությունների հետ։
Բ․ երկրի կենսապահովման համակարգի պաշտպանության կենսաբազմազանությանն օժանդակել և բնության ժառանգության պահպանման համար ստեղծել ու պաշտպանել կենսունակ բնական և կենսոլորտային  արգելոցներ ՝ նեռարյալ անարատ հողերն ու ջրային տարածքները։
Գ․ Աջակցել վտանգի ենթարկված տեսակների ու էկոհամակարգերի վերականգնմանը։
Դ․ Հսկել և ոչնչակցնել բնական տեսակների ու շրջակա միջավայրի համար վնասակար օտարածին կամ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմենրը, Ինչպես նաև՝  կանխել նման վտանգավոր օրգանիզմների ներմուծումը։
Ե․ Ղեկավարել վերականգնվող պաշարների ՝ ջրի,բնահողի,անտառային մթերքի,ծովային կենդանիների օգտագործումը այնպես,որ չգերազանցվեց դրանց վերականգման արագաությունները, և ապահովված լինի էկոհամակարգի պաշտպանությունը:
Զ․ ղեկավարել չվերականգնվող պաշարների ՝ օգտակար հանածոների և հեղուկ վառելանյութի հանրույթն ու օգտագործումը ՝ առանց շրջակա մջավայրին լուրջ վնաս պաճառելու և նվազագույնի հասցնելով այդ պաշարների սպառումը։
6․ Իբրև Էկոլոգիական պաշտպանության լավագույն միջոց ՝ ձեռնարկել շրջակա միջավայրին սպառնացող վնասի կանխարգելում և սահմանափակ գիտելիքների կամ անբավարար տեղեկությունների դեպքում լինել շրջահայաց։
Ա․ Միջոցներ ձեռնարկել շրջակա միջավայրին սպառնացող լուրջ կամ անդառնալի վնասը կանխելու նպատակով ՝ մինչև անգամ այն դեպքում, երբ գիտելիքները թերի ու անավարտ են։
Բ․ Որև է գործունեության առաջարկողին պարտավորեցնել ներկայացնելու ապացույցներ լուրջ վնասի բացակայության վերաբերյալ և նախաձեռնող կողմին պատասխանատու համարել շրջակա միջավայրին վնաս հասցնելու դեպքում։
Գ․ Ապահովել, որ որոշումներ կայացնելիս հաշվի առնվեն մարդկային գործունեության կուտակվող,երկարաժամկետ,միջնորդավորված,հեռահար և համամոլորակային հետևանքները։
Դ․ Կանխել  Շրջակա միջավայրի յուրաքանչյուր հատվածի աղտոտումը և թույլ չտալ ռադիոակտիվ, Թունավոր կամ վնասակար  այլ նյութերի կուտակումը։
Ե․ Խուսափել շրջակա միջավայրի վնաս հասցնող ռազմական գործողություններից:
7. Յուրացնել արտադրության, Սպառման ու վերարտադրության այպիսի կառուցվածքներ, որոնք երաշխավորում են երկրի վերականգնվող հնարավորությունների պահպանություն,մարդու իրավունքների պաշտպանություն և հասարակություն բարեկեցություն։
Ա․ Նվազագույնի հասցնել, վերամշակել և վերաօգտագործել արտադրության ու սպառման համակարգերում օգտագործված նյութերը՝ապահովել էկոհամակարգերի կողմից թափոնների յուրացման հնարավորություն։
Բ․ Խնայողաբար և արդյունավետ օգտագործել էլեկտրաէներգիան ՝ ավելի ու ավելի ընդլայնորեն էներգիայի այնպիսի վերականգնող աղբյուրների օգտագործումը,
ինչպիսիք են արևը և քամին։
Գ․ Օժանդակել էկոլոգիապես ընդհունելի տեխնոլոգիաների զարգացման և ներդրմանը։
Դ․ Ապրանքների ու ծառայությունների էկոլոգիական և սոցիալական ամբողջական արժեքն արտահայտել վաճառքի գների մեջ և սպառողի համար հնարավորություն ստեղծել ՝ արտադրանքը սոցիալական ու էկոլոգիական բարձրագույն չափանիշների հետ։
Ե․ Երաշխավորել վերարտադրողական առողջություն և կարգավորող վերարտադրություն ապահովող առողջապահության ծռայություններից օգտվելու համընդհանուր հնարավորություն։
Զ․ Յուրացնել սահմանափակում ներ ունեցող աշխարհում կյանքի որակին ու նյութական բարեկեցության առանձնահատկություն, նշանակություն տվող ապրելակերպ։
8․ Զարգացնել էկոլոգիական կայունություն ուսումնասիրությունը և օժանդակել ձեռք  բերված գիտելիքների անվերապահ փոխանակմանն ու լայն կիռարմանը։
Ա․ Կայունության ոլորտում աջակցել միջազգային գիտական և տիխնիկական համագործակցությունը ՝ հատուկ նշանակություն տալով զարգացող երկրների կարիքներին։
Բ․Ընդհունել և պահպանել բոլոր մշակույթների մեջ շրջակա միջավայրի պաշտպանության ու մարդկության բարեկեցության համար օգտակար ավանդական գիտելիքները և հոգևոր իմաստնությունը։
Գ․ Մարդու առողջության և շրջակա միջավայրի պաշտպանության։ 
համար կենսական կարևորություն ունեցող, այդ թվում և՝ժառանգականության հարցերին վերաբերող տեղեկությունը դարձնել համընդհանուր սեփականութուն։
9․Արմատախիլ անել աղքատությունը ՝ դա բարոյական, սոցիալական և էկոլոգիական հրամայական պահանջ համարելով 
Ա․ Երաշխավորել խմելու ջուր, մաքուր օդ անվտանգ սնունդ չաղտոտված բնահող, բնակարան և անվտանգ սանիտարական պայմաններ ունենալու ՝ մարդու իրավունքները այդ նպատակով առանձնացնելով անրաժեշտ ազգային ու միջազագային միջոցներ ։
Բ․ Երաշխավորել բոլոր Մարդկանց ՝ կրթահամակարգից ու պաշարներից օգվելու հնարավորություն,որն անրաժեշտ է գոյատևման կայուն միջոցներ ապահովելու համար, իսկ նրանց համար, ովքեր ի վիճակի չեն ինքնաապահովման, Նախատեսել սոցիալական պաշտպանության և անվտանգության համակարգեր։
Գ․ Ընդհունել թշվառներին,պաշտպանել խոցելիներին, օգնել տառապյալներին, նրանց համար ստեղծել իրենց ունակությունները զարգացնելու և ձգտումներին հետևելու հնարավորություններ։
10․ Երաշխավորել տնտեսական գործունեության և սհամանակարգերի կողմից աջակցություն մարդկային զարգացմանը ՝ բոլոր մակարդակներում արդարացի ու կայուն կերպով։
Ա․ Օժանդակել բարիքների ներազգային ու միջազգային արդարացի բաշխմանը։
Բ․ Զորեղացնել Զարգացող ժողովուրդների ՝ մտավոր, ֆինանսական,տեխնիկական ու սոցիալական պաշարները և այդ ժողովուրդներին ազատել միջազգային ծանր պարտքերից։

Գ․ Երաշխավորել  Առևտրի օժանդակությունը պաշարների կայուն օգտագործմանը, շրջակա միջավայրի պաշտպանությանն ու առաջավոր աշխատանքային չափանիշներին։
Դ․ Վերազգային միավորումներից  և միջազգային ֆինանսական կազմակերպություններից գործունեության <խթալով իր թափանցիկության> ՝ ի շահ հասարակության, նրանց պատասխանատու համարեց իր  կողմից կատարվող գործողություններից  հետևանքների համար։
11․ Իբրև կայուն զարգացման նախադրյալ ՝ սահմանել սեռերի իրավահավասարության և փոխհարաբերությունների արդարություն ու ապահովել կրթահամակարգից, առողջապահությունից և տնտեսական միջոցեներից օգտվելու համընդհանուր հնարավորություն։ 
Ա․ Ապահովել կանանց ու աղջիկների իրավունքները և վերջ տալ նրանց նկատմամբ ունեցած ամեն տեսական,քաղաքական,քաղաքացիական,սոցիալական ու մշակույթային կյանքի բոլոր ոլորտնեակի բռնություն։
Բ․ Աջակցել տնտեսներում կանանց ակտիվ մասնակցությանը ՝ իբրև լիրավ գործընկերների,որոշում կայացնելու ունակ անձանց,առաջնորդների և շահառուների։
Գ․ Ամրապնդել ընտանիքները և ընտանիքի բոլոր անդամների համար ապահովել անվտանգության ու դաստիրակության ՝ սիրո մթնոլորտում։
12․ Առանց խտրականության պաշտպանել բոլոր մարդկանց արժանապատվությունը, Մարմնական առողջությունն ու հոգևոր բարօրությունն ապահովող բնական և սոցիալական միջավայր ունենալու իրավունքները ՝ :
Ա․ Բացառել  խտրականությունն իր բոլոր դրսևորումներով,ինչպիսիք են խտրականությունն ըստ մաշկի գույնի, Ռասայական, Սեռական, Կրոնական, Լեզվային, Ազգային,էթնիկական,կամ սոցիալական հատկանիշներ:
Բ․հաստատել հիմնաբնական ժողովուրդների  ՝ սեփական հոգևոր ակունքներ, գիտելիքներ,հողեր,պաշարներ ու կենասգործունեության ավանդապես կայուն մոդելներ ունենալու  իրավունքները։
Գ․ Հարգել ու աջակցել մեր համակեցությունների երիտասարդ մարդկանց՝ նրանց հնարավորություն ընձեռնելով էական դեր խաղաղ կայուն հասարակությունների ձևավորման գործում։
Դ․ Պահպանել և վերականգնել մշակույթային ու հոգևոր առումով հատուկ նշանակություն ունեցող վայրերը։
13 բոլոր մակարդակներում ամրապնեդել ժողովրդական սահմանակարգերը, ապահովել կառավարման հաշվետվություն ու <թափանցելիություն>,ինչպես նաև ՝ մասնակցություն որոշումների կայացմանը և արդարադատության մատչելիություն։ 
Ա․ Պաշտպանել յուրաքանչյուր մարդու իրավունքը ՝ ժամանակին ու հստակ տեղեկություն ստանալու շրջակա միջավայրի հարցերի և բոլոր ծրագրերի տարածաշրջանային և համամոլորակային գործունեության վերաբերյալ,որոնք կարող են առնչվել նրան կամ շոշափել նրա շահերը։
Բ․ Աջակցել  տեղական, տարածաշրջանային և համամոլորակային քաղաքացիական հասարակությանը, օժանդակել բոլոր շահագռգռված անձնական ու կազմակերպությունների լիարժեք մասնակցությունը որոշումներ կայացնելու գործընթացին։
Գ․ Պաշտպանել  կարծիքների ազատության,արտահայտությունների,խաղաղ հավաքների, միությունների այլ անկախության իրավունքները։
Դ Սահմանել վարչական և անկախ դատական ընթացակարգերի հետ առնչության արդյունավետ ու գործուն հնարավորություն՝ նեռարյալ շրջակա միջավայրին հասցված վնասի և այդպիսի վտանգի դիմաց հատուցումն ու բավարարումը։
Ե Պետական և մասնավոր բոլոր կառույցներում արմատախիլ անել կաշառակերությունը։
Զ․ Ամրապնդել տեղական համակեցությունները՝ նրանց հնարավորություն ընձեռնելով հոգալու շրջակա միջավայրի մասին, և սահմանել շրջակա միջավայրի պահպանության պարտականություններ ՝ դրանց առավել արդյունավետ իրագործումն ապահովող ղեկավարման մակարդակներում։
14 Պաշտոնական կրթահամակարգի և անհընդատ ուսուցման  մեջ ներգրավել կայուն ապրելակերպի համար անրաժեշտ գիտելիքներ,արժեքներ ու փորձ։ 
Ա․ Բոլորին Հատկապես ՝ երեխաներին և երիտասարդությանը, Ապահովել կրթություն ստանալու հնարավորությամբ, ինչը նրանց թույլ կտա գործուն կերպով աջակցել կայուն զարգացմանը։  
Բ․ Խթանել  կայունության ոլորտում կրթության մեջ արվեստի,գրականության,ինչպես նաև ՝ գիտության ներդրումը։
Գ․ Ուժեղացնել  զանգվածային տեղեկատվական միջոցների դերն Էկոլոգիական և սոցիալական հիմնախնդրիների մասին իրազեկությունն ընդլայնելու հարցում։
Դ․ Գիտակցել    կայուն ապրելակերպի համար բարոյական և հոգևոր կրթության կարևորությունը
15 Ամենայն շնչավորի վերաբերվել հարգանքով և կարեկցանքով։
Ա․ Բացառել դաժանությունը մարդկային հասարակության մեջ պավող կենդանիների նկատմամբ և դրանց պաշտպանել տառապանքներից:
Բ․ Պահպանել  վայրի կենդնանիներին որսի թակարդով բռնելու կամ ձկնորսության՝ ուժեղ, երկարատև  տառապանք պաճառող եղանակներից
Գ․ Առավելագույնս խուսափել կամ բացառել  այն տեսակների առանձնյակների որսը կամ կորուստը,որոնք կատարող գործունեության նպատակը չեն։
16 Ձևավորել հանդուրժողականության, բռնությունը բացառող և խաղաղության մշակույթ։
Ա․Աջակցել ու խրախուսել բոլոր մարդկանց միջև ներազգային և ազգամիջյան փոխընբռնումը, Համերաշխությունն ու համագործակցությունը
Բ․ Կիռառել անողորմ ընդհարումները կանխող համապարփակ ռազմավարություններ,իսկ էկոլոգիական տարաձայնությունների ու այլ վեճերի կարգավորման և լուծման համար ՝ համագործակցության եղանակները:
Գ․ Ազգային  անվտանգության համակարգերն ապառազմականացնել մինչև սադրանքի հնարավորությունը բացառող մակարդակը և ռազմական միջոցները վերակողմնորոշվել դեպի խաղաղ նպատակները այդ թվում նաև՝ դեպի էկոլոգիական վերականգնում։
Դ․ Վերացնել  միջուկային,կենասբանական,քիմիական և զանգվածային ոչնչացման զենքի այլ տեսակները:
Ե․ Ուղեծիրային ու տիեզերական  տարածությունն օգտագործելիս ապահովել շրջակա միջավայրի պաշտպանությունն ու խաղաղությունը։
Զ Գիտակցել,  որ խաղաղությունն ամբողջականություն է, որն  ստեղծված է արդարացի վերաբերմունքով ինքդ քո, այլ մարդկանց, այլ մշակույթների ու կյանքի,երկրի և մի հսկայական միսանության  նկատմամբ, որի մասնիկն ենք մենք։


































Комментариев нет:

Отправить комментарий

Դիպլոմային աշխատանք «Քաղաքային տեսարաններ» Բանգլադեշ

Դիպլոմային աշխատանք.  Քոլեջի «Լուսանկարչական գործ» մասնագիտության ուսանող Գոռ Խլոյան.  Որակավորումը` լուսանկարիչ. Դիպլոմայինի ղեկավար` Մ...