вторник, 29 марта 2016 г.

ՈՒսումնական նախագիծ Պատմությունից և Հասարակագիտությունից ինֆորմացիոն դասեր և տեղեկատվություն խորհրդատու պատմաբան Ա. Գալստյան Իսպանիա Նախագիծ

Ինֆորմացիոն,տեղեկատվական դաս Իսպանիա դաս
1․ որտեղ է գտնվում Իսպանիան 
2․ ովքեր են Իսպանացիները 
3․ Ինչ լեզուներով են խոսում Իսպանիայում 
4․ Հայերը երբ են հաստատվել Իսպանիայում որ քաղաքներում 
5․  ինչ դպրոցներ թերթեր վանքեր ու եկեղեցին կան Իսպանիայում իհարկե Հայկական
6․ Այս Օր Իսպանիայում ինչ Էկոլոգիական սոցիալական, Տնտեսական,Բնակլիմայական խնդիրներ ու դժվարություներ կան։
7․Ուսումնական նյութը պետք բաղկացած լինի հավաստի աղբյուրներից այսինքն թերթերից,ռադի լուրերից,Հեռուստալիքներից,Ինտեռնետ ցանցից և այլ 
անպայման պետք է նշվի ուսումնական նյութի աղբյուրը այսինքն որտեղից ես վերցրել այդ նյութը բացի այդ պետք է գրես նաև քո սեփական վերլուծականը վերջում
8.Իսպանիայի ավանդույթները 
1․Իսպանիայի Թագավորությունը, Իսպանիա  պետություն է Եվրոպայի հարավ-արևմուտքում։ Զբաղեցնում է Պիրենեյան թերակղզու հիմնական տարածքը, Միջերկրական ծովում գտնվող Բալեարյան, Պիտիուսյան և Ատլանտյան օվկիանոսում գտնվող Կանարյան կղզիները։ Արևմուտքում սահմանակցում է Պորտուգալիայի հետ, հյուսիսում՝ Ֆրանսիայի և Անդորրայի, հարավում՝ Ջիբրալթարի։ Պետական կառավարության տեսակը սահմանադրական միապետություն է։ Իսպանիայի ափերը հյուսիսում և արևմուտքում ողողվում են Ատլանտյան օվկիանոսի ջրերով, իսկ հարավում և արևելքում միջերկրածովյան ջրերով։ Պաշտոնական լեզուներն են՝ իսպաներենը (ամբողջ տարածքում), կատալոներենը, բասկերենը, գալիցիերեն և արագոներենը։ Իսպանիայի բնակչությունը 46 030109 մարդ է (2010)։ Մայրաքաղաքը Մադրիդն է։ Խոշորագույն քաղաքներն են Մադրիդը, Բարսելոնան, Վալենսիան, Սևիլյան, Սարագոսան և Մալագան։


2․ 

3․ Ինչ լեզուներով են խոսում Իսպանիայում  
Պետական լեզուն. Պաշտոնական լեզուներն են՝ իսպաներենը (ամբողջ տարածքում), կատալոներենը, բասկերենը, գալիցիերեն և արագոներենը։


http://www.travelnews.am/ispania/ 


4․ Հայերը երբ են հաստատվել Իսպանիայում,որ քաղաքներում 
Հայ-իսպանական հարաբերություններն ունեն դարերի պատմություն, սակայն դրանք էականորեն աշխուժացել են Խաչակրաց արշավանքների ժամանակ, երբ բազմաթիվ իսպանացի խաչակիրներ եկել են Կիլիկյան Հայաստան, հաղորդակցվել հայերի հետ, օգտվել նրանց աջակցությունից:
Կան տվյալներ, որ 18-րդ դարում փոքրաթիվ հայ գաղութ է եղել Կադիսում, ուր այցելել են հայ հոգևորականներ: 1920-ական թվականներից հայերը բնակություն են հաստատել նաև Վալենսիայում: Առաջին աշխարհամարտի տարիներին Մադրիդում հիմնվել է հայկական փոքրաթիվ գաղութ: Այդուհանդերձ, Իսպանիայում հավաքական հայ համայնք չի կազմակերպվել:
Ներկայումս Իսպանիայում ոչ պաշտոնական տվյալներով բնակվում է շուրջ 50 000 հայ, որոնց մեծ մասը Հայաստանից արտագաղթած և Մադրիդ, Բարսելոնա, Սևիլիա, Վալենսիա և Ալիկատե քաղաքներում բնակություն հաստատած մարդիկ են: Իսպանիայում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական է նշանակվել Գասպար Պետրոսյանը, ով մեծ ջանքեր է գործադրում համայնքային կյանքը զարգացնելու ուղղությամբ:
5․  ինչ դպրոցներ թերթեր վանքեր ու եկեղեցին կան Իսպանիայում իհարկե Հայկական

Հայ համայնքը Իսպանիայում

Իսպանիայում ներկայումս բնակվում են մոտ 40 հազար հայեր, որոնք մեծամասամբ արտագաղթել են Հայաստանից վերջին 10-15 տարում եւ բնակություն հաստատել հիմնականում Վալենսիայում (մոտ 14.000), Բարսելոնայում (մոտ 12.000), Ալիկանտեում (2000), Լա Ռիոխայում (1500), Սան Սեբաստիանում եւ Բիլբաոյում (300) , Սեվիլիայում (300), Մալագայում (200): Մայրաքաղաք Մադրիդում բնակվող հայերի թիվը հասնում է 8 հազարի եւ նկատելի է աճի միտում: Իսպանահայությունը գտնվում է համայնքային կառույցների կազմակերպման փուլում: Իսպանահայերի համայնքային կազմակերպությունները քիչ չեն, սակայն անդամների թիվը սակավ է:
Մադրիդում ՀՀ դեսպանության բացման պահից նկատելի է համայնքային կյանքի նկատելի վերելք: Առկա կիրակնօրյա դպրոցներին գումարվում են նորերը, ստեղծվում են տարատեսակ հասարակական մշակութային կազմակերպություններ:
2010թ. սեպտեմբերն` Հայ Բարեգործական Ընդհանուր Միության հովանավորությամբ (եւ ամնիջական օժանդակությամբ) Բարսելոնայում կայացավ «Հայոց տան» բացման շնորհանդեսը:
Հայկական հասարակական կառույցները Իսպանիայում մինչ օրս գործել են ինքնուրույն, հազվադեպ` համակարգված: Սակայն առկա է տարբեր փոքր կառույցների միաձուլման մտադրություն:
Իսպանիայում գործող հայկական եկեղեցի փաստորեն բացակայում է: Հայրապետական պատվիրակի փոխանորդ տեր Սասուն վարդապետ Զմրուխտյանը եկեղեցական արարողություններն իրականացնում է ոչ հայկական եկեղեցիներում` միանվագ վարձակալման եղանակով: Իսպանիայի հայաշատ վայրերում զգացվում է Հայկական եկեղեցիների կառուցման անհրաժեշտություն եւ առաջին հերթին` մայրաքաղաք Մադրիդում, որտեղ արդեն իսկ ստեղծվել է 12-հոգանոց եկեղեցական խորհուրդ, որը համագործակցությամբ ՀՀ դեսպանության հետ, կզբաղվի նաեւ այդ խնդրանքով:
Հասարակական կազմակերպություններն Իսպանիայում աչքի են ընկնում իրենց ակտիվությամբ. Նախաձեռնում եւ կանոնավոր մասնակցում են տարատեսակ մշակութային միջոցառումների:
Ամեն տարի հոկտեմբերի 2-3 –ը անց է կացվում Ալիկանտեի ցուցահանդես-տոնավաճառը, որին մասնակցող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ցուցադրում են իրենց ազգային մշակույթը, ուտեստը: Այս տարվա տոնավաճառին իր մասնակցությունը բերեց Ալիկանտեի «Հայաստան» միությունը, կատարվեցին հայկական երգեր եւ պարեր: Միության ներկայացուցիչների հոկտեմբերի 12-ին մասնակցեցին նաեւ Ալիկանտեի քաղաքապետարանի կողմից կազմակերպված «Դիվերսալիկանտ» մշակութային փառատոնին, որից հետո քաղաքապետ Սոնյա Կաստեդեին մոտեցել է հայկական տաղավարին եւ հատուկ շնորհակալություն հայտնել «Հայաստան» միության ղեկավար Հասմիկ Քոչարյանին` բոլոր միջոցառումների ակտիվ մասնակցելու եւ Հայաստանը պատվով եւ գեղեցիկ ներկայացնելու համար:
2010թ. հունիս ամսից մինչեւ հոկտեմբերի 29-ը Գրանադա քաղաքի Արքեպիսկոպոսարանը կազմակեպել էր «Փառապանց Խաչ. Հայաստան 1915-1918» խորագրով ցուցահանդեսը, որին ցուցադրվել է Հայոց ցեղասպանությանը վերաբերող լուսանկարչական փաստագրություն, իսկ առանձին պատկերասրահում` նույն թեմատիկայով, նկարիչ Ժանսեմի կտավները: Ցուցահանդեսը այցելել են հազարավոր գրանադացիներ, զբոսաշրջիկներ, ինչպես նաեւ բազմաթիվ կրթական հաստատությունների սաներ` իենց ուսուցիչների ուղեկցությամբ:


8.Իսպանիայի ավանդույթները 
1. Իսպանացիները Նոր Տարվա օրը՝ ուղիղ կեսգիշերին, 12 հատիկ խաղող են ուտում: Այս ավանդույթի խորհուրդն այն է, որ նոր տարվա 12 ամիսները անցնեն երջանիկ մթնոլորտում:
Հյուր ընկալության ավանդույթ 
2․Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը եվրոպական երկրներին կոչ է արել «հավատարիմ լինել իրենց սկզբունքներին և պահպանել հյուրընկալության ավանդույթները» փախստականների խնդրի լուծման գործում: 
«Անմիջապես մեր մայրցամաքի դարպասների առաջ տեղի ունեցող այդ ողբերգությունը պատասխան է պահանջում: Այն եվրոպացիներից պահանջում է հավատարիմ լինել հյուրասիրության մեր լավագույն սկզբունքներին ու ավանդույթներին»,- հայտարարել է Ֆիլիպ VI-ը հինգշաբթի ՄԱԿ-ին Իսպանիայի անդամակցության 60-ամյակի կապակցությամբ Թագավորական պալատում միջոցառման ժամանակ, որին ներկա է եղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
Թագավորի խոսքով՝ «այնտեղ, որտեղ ներկա է ՄԱԿ-ը, տարածություն կա կանխելու, օգնության, վերականգնման, խաղաղ գոյակցության, վերջին հաշվով՝ կարեկցանքի և արժանապատվության համար»
Հայկական Հանրագիտարան

1․Իսպանիան պետություն է Եվրոպայի Հարաֆ-Արևմտյան ծայրամասում։
Գրավում է Պիրենեյան Թերակղզու 5/6 մասը, Բալեարյան,Պիտիուսյան (Միջերկրական ծովում) և կանարյան Կղզիները (Ատլանտյան Օվկիանոսում)։ Տարածությունը 504,74 Հազար կմ 2 է Բնակչությունը 36,1 մլն (1976) Մայրաքաղաքը ՝ Մադրիդ։ Վարչականորեն բաժանվում է 50 նահանգի։ Տիրում է Մարոկոյի Ծովափին Գտնող Սութա և Մելիլիա քաղաքների Շրջաններին։ 
2․ Իսպանիայի Տերիտորիայում մարդը հայտնվել է 400-1000 հազար Տարի առաջ։ Ավանդության համաձայն,Իսպանիայի Տերիտորիայում հնագույն պետությունը
 եղել է Տարտես (Գոյություն է ունեցել ) Մեր Թվարկությունից Առաջ (Մ․Թ․Ա․) 1 հազարակամյակին սկզբին։ vIIդ․ Սկսվեց Իսպանիայի Հարավում և Արևելքում ափերի գաղութացում փյունիկեցիների  և հույների կողմից։ Մ․Թ․Ա․ vIII Իսպանիայի տերիտորիայում բնակություն հաստատեցին կելետերը, Որոնք,Խառնվելով տեղացի Իբերների հետ, Կազմեցին Կելետիբերների ցեղային Խումբը։
3․ Պետական լեզուն. Պաշտոնական լեզուներն են՝ իսպաներենը (ամբողջ տարածքում), կատալոներենը, բասկերենը, գալիցիերեն և արագոներենը։
4․ 

Ով է ինչ է հանրագիտարան 
Իսպանիա 
Իսպանիան Եվրոպական Խոշոր Երկիր է և Գտնվում է Պիրենեյան թերակղզում։ Նրա գրեթե ողջ տարածքը Հարաֆային բարկ արևից խանձված համատարած 
սարահարթեր են ու լեռներ, կան բազմաթիվ փոքր,ծանծաղ գետեր,որոնց  մեծ մասը ամռանը ցամաքում է։ Հարթավայրերով,որոնք քիչ են և տեղավորված են,Գլխավորապես Ծովափին,Հոսում են ջրառատ գետեր։Կլիման տաք է,Մեղմ։ Ափերը ողողվում են միջերկրական ծովի և Ատլանտյան Օվկիանոսի Ջրերով։Դարեր Շարունակ Իսպանական թագավորներն ու ազնվակաները (Գրանդները) անգթորեն շահագործում էին աշխատավոր ժողովուրդներին։ Չքավորներին շատ անգամ ապստաբում էին բայց ապստամբությունները դաժանորեն ճնշում էին։ 1930 թ․ Իսպանական ժողովուրդը հաղթանակի հասավ և տապալեց թագավորին։ Իսպանիան Հռչակվեց Հանրապետություն, Բայց իշխանության գլուխ անցավ խոշոր բուրժուազիան։ Նրա դեմ պայքարելու համար Իսպանիայի Կոմունիստական կուսակցություններ ստեղծեցին ժողովրդական  ճակատ, որը 1936 թ․ փետրվարի պառլամենտական ընտրություններու հաղթանակ տարավ։ Սակայն Իսպանիայի Ֆաշիստները խոշոր բուրժուայիայի աջակցությամբ հակահեղափոխական խռովություն բարձացրին։ Սկսվեց քաղաքացիական պատերազմ Իսպանիայի Աշխատավորների հետ կողք կողքի  կռվում  էին  նաև աշխարհի շատ երկրներից այդ թվում և սովետական միություներից եկած կամավորներ։ Իսպանիայի Ֆաշիստներին Օգնում էին ոչ միայն ֆաշիստական Գերմանիան ու Իտալիան,Այլև կապիտլիստական ուրշերկրներ։ 1939թ․ մարտին ֆաշիստները զաֆթեցին իշխանությունը,իսկ նրանց պարագլուխը ՝ Գենեռալ Ֆռանկոն Դարձավ դիկտատոր,Այսինքն անսահմանափակ իշխանություն ունեցող տիրակալ։Ադ Վարչակարգը պահպանվեց մինչև 1975թ․ Նոյեմբեր,երբ,մահացավ Ֆրանկոն։ Այժմ Պետության գլուխ կանգնած է թագավորը։ 
Երկրի Դեմոկրատացման Օգտին հանդես են գալիս Իսպանիայի  կոմունիստական և առաջադիմական  մյուս ուժերը։Իսպանիայի քաղաքական կյանքի վրա մեծ ազդեցություն ունեն Ամերիկայի  Միացալ Նահնագի ռազմաարդունաբերական 
շրջանները։Միացյալ Նահանգները Իսպանիայում հիմնել են իրենց ռազմական բազաները։ Իսպանիան արձյունաբերական,Գյուղատնտեսական Երկիր է։ Նրա ընդերքում հայտնաբերել են քարացախ,ԵրկաթիՀանքաքար, Սնդիկ,Ուարան,  Վոլֆրամ, կապար, արդյունահանվող Հումքը Վերամշակվում է երկրի Գործարաններում և Ֆաբրիկատներում,որոնց մեծ մասը պատկանում է օտարերկրյա,հիմնականում,Ամերիկյան կապիտալիստներին։Նարաք զավթել են  արդյունաբերության գլխավոր ճյուղերը տնօրինում են Իսպանիայի Տնտեսությունը և շահագործում երկրի բանավոր դասակարգին։ Իսպանիայի գյուղատնտեսության մեջ տիրում է նույն կարգը,ինչ որ դարեր առաջ։ Կալվածքատերեը  տիրում են ընդարձակ հողերի,իսկ շատ գյուղացիներ առհասարակ հող չունեն և քաղաքում էլ աշխատանք չեն գտնում։ Երկրոմ մշտական գործազրկություն է։ Իսպանիայի աշխատավորների կյանքը շատ ծանր է Բանվորները ցածր Աշխատավարձ են ստանում։Նրանց գործադուլները դաժանորեն ճնշում են,իսկ շատ Ղեկավարներ էլ Բանտեն Ընկնում։ Բայց չնայած դրան,Աշխատավորները շարունակում են իրենց պայքարը։ Իսպանիայի քաղաքները Շատ ինքնատիպ են։ Խստաշունչ գեղեցկությամբ Աչկի է ընկնում Տոլեդո Միջնադարյան քաղաքը երկրի հնագույն մայրաքաղաքը։Գեղատեսիլ քաղաքներ են Գրանադան, Կորդովան,Սևիլա Բարսելոնա։ Արտասահմանյան բազմաթիվ տուրիստների է գրավում Իսպանիայի ներկայիս մայրաքաղաք Մադրիդը, նրա Փողոցներն ու հրապարակները,Թանգարաները ողջ Աշխարհին հայտնի պատկերասրահը,ՈՒր ժողոված են Իսպանացի մեծ նկարիչներ Վելակեսի,Գյոյայի,Մուրիլոյի,լավագույն աշխատանքները։Իսպանիան գրող միգել  Սերվանտեսին նար մասին կարողեք կարդալ Դոնկեյ Խոդի զրույցում Դրամատուրգներ ժոզեպ դե վեգայի և պեդրո կալեդրոնի հայրենիքն է մադրիդում։















Комментариев нет:

Отправить комментарий

Դիպլոմային աշխատանք «Քաղաքային տեսարաններ» Բանգլադեշ

Դիպլոմային աշխատանք.  Քոլեջի «Լուսանկարչական գործ» մասնագիտության ուսանող Գոռ Խլոյան.  Որակավորումը` լուսանկարիչ. Դիպլոմայինի ղեկավար` Մ...