среда, 30 марта 2016 г.

Սոցիալական Էկոլոգիա՝ անհատական հետազոտական աշխատանք <Համակարգիչը և մարդու առողջությունը>



Համակարգիչը և մարդու առողջությունը
Օրգանիզմի վրա համակարգիչների  ճառագայթների վնասակար ազդեցության մասին տվյալները սակավաթիվ են, այնուամենայնիվ կատարված հետազոտությունների արդյունքները վկայում են ռիսկի հնարավոր գործոնների մասին։ Օրինակ՝Էլեկտրամագնիսական ճառագայթները կարող են առաջացնել նյարդային, սիրտ-անոթային համակարգերի խանգառումներ,իմունիտետի ճնշում,իսկ հղիության ընթացքում վնասակար ազդեցություն թողնել պտղի վրա (արատների առաջացում )։ Ճառագայթները հատկապես վտանագավոր ազդեցություն են թողնում էկրանից 40 սմ հեռավորության վրա, բացասաբար է ազդում համակարգչի առջև նստողի աչքերի ու մաշկի վրա։ Չնայած ժամանակակից մոնիտորների վրա կան ֆիլտրեր, որոնք նվազեցնում են ճառագայթների ուժգնությունը,այնուամենայնիվ վտանգը դեռևս գոյություն ունի։ Հետազոտությունները ցույցեն տվել, որ Էլեկտրամագնիսական ճառագայթների ազդեցությամբ խանգառվում են օպեռատորների նյութափոխանակային գործընթացները մասնավաորապես նշում է,որ տեղի է ունենում մեզի քիմիական կազմի փոփոխություն։Մեզի մեջ շատանում է այլումինի,Կալցյումի,քրոմի քանակը,իջնում երկաթի ու ֆոսֆորի պարունակությունը, իսկ կալիումի,ծծմբի,ցինկի,ստրոնցիումի քանական աննշան է փոխում։Էլեկտարամագնիսական դաշտի ազդեցությամբ
առաջանում են նաև հոգեմարմնական խանգառումներ ու ախտաբանական ծանր ռեակցիաներ։ Համակարգիչն իր շուրջ ստեղծում է էլեկտրաստատիկական  դաշտ,որն ապաիոնացում է շրջապատող միջավայրը և նվազեցնում օդի խոնովությունը,իսկ մոնիտորի պատյանը և պլատան տաքանալիս արձակում են վնասակար նյութեր,որոնք չորացնում են օդը,դարձնում թույլ իոնոցված,որոշակի հոտով և ընդհանրապես (ծանր)
շնչառության համար։
Էլեկտրամագնիսական ճառագայթներից պաշտպանվելու համար խորհուրդ է տրվում։

  • ձեռք բերել հեղուկաբյուրեղային մոնիտոր 
  • բլոկը և մոնիտորը պետք է հնարավորինս հեռու գտնվեն օպերատորից 
  • համակարգիչը երկար ժամանակ միացված չթողնել 
  • մոնիտորը տեղադրել անկյունում,որպեսզի ճառագայթները կլանվեն պատերի կողմից 
  • հնարավորինս կրճատել համակարգչով աշխատելու ժամանակը 
  • համակարգիչը հողակցել 
  • դպրոցակաները մոնիտորի առջև պետք է նստեն 2 ժամից ոչ ավելի և յուրաքանչյուր կես ժամը մեկ կատարեն 10-15 րոպե տևողությամբ ընդմիջում:  

Համակարգիչը և տեսողությունը
Համակարգչով աշխատելիս աչքի ակնաբյուրեղի կորությունը կարգավորող մկանները գտնվում են մշտական լարվածության մեջ և թուլանում են։ Միաժամանակ մոնիտորը նաև լույսի լրացուցիչ աղբյուր է։Դրան ավելացնելով  նաև շողքը (այն դեպքում, երբ մոնիտորի սեփական ալիքների ճառագայթումը վարկյանում 75 կադրից փոքր է), աչքի հազվադեպ թրթռումը,ցոքը էկրանի վրա ,որոնք նախադրյալներ են ստեղծում կարճատեսության զարգացման, տեսողության, վատացման,աչքերի արագ հոգնածության և այլ խախտումների համար։
Համակարգչով աշխատելիս տեսողության հիգիենայի հիմնական կանոններն են․
  • աշխատատեղը պետք է լուսվոր լինի,
  • ցանկալի է, որ թույլ տեսողություն ունեցողներն օգտագործեն աչքի ցանցաթաղանթի անոթներն ամրացնող սննդամթերք՝ սև հաղարջ,հապալաս, մասուրի թուրմ, ձկան լյարդ,մաղադանոս,կանաչ սոխ,սամիթ,վիտամիններ 
  • աչքերի հոգնածությունը վերացնելու համար խորհուրդ է տրվում աչքերը լվանալ կանաչ կամ սև թեյով,աչքերը փակել և վրան դնել երիցուկի թուրմի տաք թրջոց
  • աչքերը պահպանել արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցություներից։

Թունելային համախտանիշ 
Համակարգչով աշխատելիս հիմնականում օգտագործվում են մկնիկը և ստեղնաշարը, որոնց մարդը կատարում է հազարավոր միատեսակ շարժումներ,որոնք նպաստում են ձեռքի մկանների կայուն և տևական լարվածության մեծացմանը, Նախադաստակային խողովակում գտնվող նյարդի սեղմմանը, Ինչն էլ ուղեկցվում է ցավերով։ Ստեղնաշարային մշտապես հարվածելիս առաջանում են մատնեիր թմրում և
թուլություն ,որոնք կարող են հանգեցնել դաստակի կապանային և հոդային ապարատի վնասմանը։ Միաժամանակ մկնիկը և ստեղնաշարը ևս արձակում են էլեկտրամագնիսական ճառագայթներ։Ըստ այդմ ՝ այդ սարքերի և ձեռքերի միջև տարածությունը շատ փոքր է, ուստի դա ևս կարող է խանգառումների պաճառ դառնալ։
Համակարգչով աշխատելիս աջ ձեռքի դաստակում առաջացնող ցավը ստացել է թունելային կամ նախադաստակի խողովակի համախտանիշ անվանումը և դարձել է համակարգչային աշխատողների մասնագիտական հիվանդություն։ Այդ հիվանդության առաջացման պաճառներից են ՝ գենետիկական նախատրամադրվածությունը,հոդերի հիվանդությունը,նյութափոխանակության խանգառումը,Հորմոնային փոփոխությունը, դաստակի ու նախաբազուկի վնասվածքները։ Սակայն գլխավոր պատճաը երկարատև միատեսակ շարժումներ են և նախադաստակային խողավակի նյարդի սեղմումը։ Սեղմման պաճառ կարող է դառնալ նաև մկնիկով և ստեղնաշարով կատարվող ստակտիկական աշխատանքի ազդեցությունը միևնույն մկանների վրա։Այս ամենը թերևս նպաստում են ձեռքերում ցավի, Անհարմարավետության առաջացմանը,ձեռքերի թուլացմանը և հատկապես ափերում արյունամատակարարաման նվազմանը։
թունելային համախտանիշի կանխարգելման համար պետք է փոքրացնել ճնշումը նախադաստակային խողովակի վրա (Ծանր դեպքերում կատարվում է վիրահատական միջամտություն հատում են ֆիբրոզային(ազդրի թեր զարգացում)
խողովակը և վերաստուգում նյարդի վիճակը)։
Որպեսզի համակարգչով երկարատև աշխատել չառաջացնի նախադաստակի խողովակի համախտանիշ,խորհուրդ է տրվում

  • Ստեղնաշարով աշխատելիս ձեռքի կորացումը լինի 90 C 
  • Մկնիկներով աշխատելիս դաստակը պահել ուղիղ և սեղանի վրա դնել,
  •  որքան հնարավոր է, եզրից հեռու  
  • Աթոռը պետք է արմնակլկալով լինի 
  • Անրաժեշտ է կատարել ձեռքի վարժություններ ՝ Թափահարել ձեռքերը, մատները սեղմել և բռունցք դարձնել <Մոտավորապես 10 անգամ >
  • Պտտել բռունցքներն իրենց առանցքի շուրջը,
  • Մի ձեռքի ափով ճնշում գործադրել մյուս ձեռքերի մատների վրա 


Համակարգչով Միօրինակ աշխատանքը մենահատուկ ազդեցությունն է թողնում նաև ԿՆ-Հ(Կենտրոնական Նյարդային Համակարգ ) գործառական վիճակի վրա դիտվում է
վերլուծիչների գործառույթային շարժունության նվազում,ուշադրության ցրում,Քնկոտություն,Ռեակցիայի,Դանդաղում։ Ցույց է տրվել,Որ որոշակի փոփոխությունների է ենթարկվում նաև ուղեղի էլեկտրական ակտիվությունը ։ Աշխատանքի սկզբում դիտվում է ցածր հաճախության ռիթմերի ակտիվության բարձրացում, իսկ վերջում ՝ իջեցում։Միօրինակ երկարատև աշխատանքն առաջացնում է նաև վեգետատիվ ֆունկցիաների խանգառում, Դիտվում է սիմպաթիկ նյարդային համակարգի լարումային ակտիվության իջեցում և պարասիմպաթիկ նյարդիայն համակարգի ակտիվության բարձրացում։Հատուկ վերլուծության միջոցով պարզվել է,որ այդ փոփոխությունների պաճառը ոչ թե հոգնածությունն է կամ նստած դիրք,այլ ի օրինակությունը։ Հոգեբանական առավել բնորոշ դռսևորումներ են անտարբերությունը,ձանձրույթը,աշխատանքի նկատմամբ հետաքրքրության կորուստը, քնկոտությունը և երբեմն գռգռվածությունն ու հոգնածությունը։ Համակարգչի երկարատև աշխատելիս առաջանում է նաև ճառպակալում,որը նյութափոխանակության խանգառման հետևանքն է։ Ավելորդ քաշը նպաստում է բազմաթիվ հիվանդությունների առաջացումը։ Ճարպակալման դեպքում լյարդում վնասվում են հեպոտացիտները ,խանգառում է փոխադրական ֆունկցիան։ Ճառպերի Փոխանակության խանգառման դեպքում այրան մեջ շատանում է Էնդոգեն խոլեստիրիների քանակը,որը կուտակվում է անոթների պատերում և հանգեցնում աթերսկլերոզի զարգացման։ Կրցքավանդակում ճարպի կուտակումն ազդում է արտաքին շնչառության վրա՝ առաջացնելով Շնչահեղձություն,օրգանների ու հյուսվածքների թթվածնաքաղց։
Համակարգիչը և Ալերգիան։
Ալերգիան տարբեր նյութերի նկատմամբ զգայունության բարձացումն է։ Ալերգիայի դեպքում մեծանում է հոգնածությունը,դժվարանում է շնչառությունը,Առաջանում է գիտակցության կորուստ,ուժեղանում է գռգռվածությունը,իջնում է իմունիտետը,
կարող է  ի հայտ գալ շիճուկային հիվանդություն,հեմոլիզային սակավարկություն, կրծքահեղձուկ։Իսկ համակարգիչը և տպիչը մի շարք ալերգենների աղբյուր են։ Համակարգչում և նրա շուրջը հավաքվում են փոշի ու կեղտ,բազմանում են մանրէնեը և սնկերը։Փոշին մոնիտորի էկրանից ստանում է էլեկտրական լիքց և նստում շնչուղիներին։
համակարգչային ալերգիայի հրաբուխը,հազը,արցունքահոսությունը,աչքերի կարմրությունը,կոպերի ուռածությունը,մաշկի չորությունը,ցանը,քարը։ Ալերգիայի կանխարգելման հիմնական միջոցն աշխատատեղում մաքրության և կարգ ու կանոնի պահպանումն է։ Անրաժեշտ են աշխատատեղի խոնավ մաքուր և օդափոխում։  Խոնավությունը պահպանելու համար համակարգչի մոտ պետքէ դնել ջրով լի աման, Օրինակ ՝ձկներով ակվարիում,որը մեծացնում է խոնավությունը, իսկ ձկները հանգստացնում են նյարդերը։
Համակարգիչը և Հղիությունը։
Ներկայիս վիճակագրական հավաստի տվյալներ չկան այն մասին,թե արդյոք համակարգիչը մեծացնում է վիժումների վտանգը կամ բարձրացնում է պտղի զարգացման ընթացքում արատների առաջացման հաճախությունը։ Համակարգչի մոնիտորն էլեկտրամագնիսական դաշտի աղբյուր է,որը,սակայն,չի վնասում գենետիկական ապարատը և չի առաջացնում բջիջների մուտացիա։ Բայց հղիությունը օրգանիզմի այնպսի վիճակ է,որը պահանջում է ֆիզիկական և բարոյական ուժերի մոբիլիզացիայի,ուստի այդ պայմաններում առողջության վրա համակարգչի բացասական ազդեցությունն ուժեղանում է։ Երկարատև նստած դիրքում գտնվելը փոքր կոքնի խոռոչում հանգեցնում է արյան կանգ առնելուն,վատանում է որովայնի խոռոչում գտնվող օրգանների արյան մատակարարումը, Դանդաղում նյութափոխանակության գործընթացը։ Արդյունքում նվազում է այրան հոսքը պտղին,ինչը նպաստում է թթվածնաքաղցին և պտղից փոխանակության արգասիքների հեռացման դանդաղեցմանը։ Հղիությունը և ծննդաբերության ընթացքում գործադրված ճիգերը հաճախ
առաջացնում են թութքի սրացում և զարգացում։ Պտղի զարգացմանը զոգւընթաց ՝ արգանդը մեծանում է և զբաղեցնում որովայնի մեծ մասը, շարժվող օրգանները տեղաշարժվում են վեր, իսկ ուղիղ աղիքը սեղմվում է կոնքին։ Հետևապես երակները նեղանում են, Իսկ խոռոչավոր օրգանները գերլցվում արյունով ։ Համակարգչով աշխատելիս երկարատև նստած վիճակը թութքի առաջացման ռիսկի գործոն է։ Հղիության դեպքում քաշի ավելացումը,մարմնի ծանրության կենտրոնի տեղաշարժը դեպի առաջ մեծացնում է ծանրաբեռնվածությունը ողնաշարի վրա։ Բացի դրանից ՝ հղի կնոջ օրգանիզմում մշտապես կալցիումի պակաս գոյություն ունի։ Նստած դիրքի հետ այս երկու գործոնների զուգակցումն օստեխոնդրոզի,ողնուղեղի ու հոդերի հիվանդությունների զարգացման լուրջ նախադրյալ է։ Ըստ այժմ ինչպես բխում է  շարադրվածքից,համակարգչով աշխատանքի տևողության կրճատումը և անվտանգության կանոնների պահպանումն առողջ ապրելակերպի
 կարևոր պայմաններն են։


























Комментариев нет:

Отправить комментарий

Դիպլոմային աշխատանք «Քաղաքային տեսարաններ» Բանգլադեշ

Երևանի  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ Խլոյան Գոռ Գարիկի մասնագիտությունը՝ «Լուսանկարչական գործ»   Որակավորումը` լուսանկարիչ. ...