вторник, 22 марта 2016 г.

Մեր օրգանիզմի մանրէները


Մեր մարմնում բնակվում են տրիլիոն թվով մանրէներ, որոնցից ոմանք կարող են առաջ բերել տարբեր հիվանդություններ, իսկ որոշ մասն էլ շատ կարևոր են օրգանիզմի միկրոֆլորան ապահովելու համար: Մեր օրգանիզմի մանրէները ամբողջությամբ կազմում եմ օրգանիզմի օրգանիզմների մի համախումբ, որոնք բնակվում են մեր մեջ և փոխազդում են իրար և մեր հետ: Նրանց մեջ կան մանրէներ, սնկեր և պարզագույն մարմիններ, սրանք բոլորը բնակվում են մեր մաշկի վրա և օրգաններում: Ահա մի քանի հետաքրքիր փաստեր մանէների մասին. Մանրէները մեր օրգանիզմում ավելի շատ են քան բջիջները: Չնայած գիտնականները չեն կարողանում հստակ ասել մարդու օրգանիզմում բնակվող մանրէների թիվը, սակայն մոտավոր հաշվարկներով, մանրէների թիվը 10 անգամ ավել է քան բջիջների թիվը: Մարդու զարգացման հետ զուգընթաց, զարգացել են նաև այդ մանրէները: Ավելի քան 1 միլիարդ մանրէ կա մեր մաշկի 1 սմ2-ում: Մանրէները մարդու մեջ առաջանում են ծնունդից հետո: Այդքան մեծ թվով մանրէների դեպքում թվում է ճիշտ է այն ենթադրությունը, որ մենք ծնվում ենք մանրէների հետ հանդերձ: Սակայն դա այդպես չէ: Մարդիկ ծնվում են առանց մանրէների և ստանում են դրանք կյանքի սկզբնական տարիներին: Երեխան առաջին մանրէները ստանում է ծննդաբերական ուղղով անցնելուց: Այն երեխաները, որոնք ծնվել են կեսարյան հատման մեթոդով, նրանց միկրոբիոմը տարբերվում է բնական ճանապարհով ծնված երեխաների միկրոբիոմից և նրանց մոտ ալերգիաների և ճարպակալման վտանգը ավելի մեծ է: 3 տարեկանից, երբ նյութափոխանակման, իմունային, կոգնիտիվ և վերարտադրման համակարգը ակտիվ զարգանում է, երեխաների մեծ մասը ստանում է մանրէների ամենաշատ չափաբաժինը: Օգտակար և վնասակար մանրէներ: Որոշ մանրէներ կարող են առաջ բերել տարբեր տեսակի հիվանդություններ, որոշ մանրէներ էլ նպաստում են մեր առողջ լինելուն, պահպանում են մեզ տարբեր տեսակի ինֆեկցիաներից: Բայց երբեմն նույն մանրէն կարող է լինել և օգտակար և վնասակար: Այդ իսկ պատճառով սկսեցին լայնորեն օգտագործել հակաբիոտիկներ: Սակայն հակաբիոտիկների չափից ավելի օգտագործումը բերում է մահացու մանրէների առաջացման, որոնք կայուն են հակաբիոտիների դեմ

Комментариев нет:

Отправить комментарий

Դիպլոմային աշխատանք «Քաղաքային տեսարաններ» Բանգլադեշ

Դիպլոմային աշխատանք.  Քոլեջի «Լուսանկարչական գործ» մասնագիտության ուսանող Գոռ Խլոյան.  Որակավորումը` լուսանկարիչ. Դիպլոմայինի ղեկավար` Մ...