среда, 6 апреля 2016 г.

Սոցիալական Էկոլոգիա անհատական հետազոտական աշխատանք <Երեխաներն ու համակարգիչները >

<Երեխաներն այժմ այլ են> <Մենք չենք> պետկերացնում որ հնարավոր է չլսել ծնողի խոսքը,չհարգել մեծահասակին> <Այս սերունդն ուղղակի անկառավարելի է > այս և նման բազմաթիվ այլ արտահայթություններ հաճախակի  կարել է լսել, երբ խոսվում է ժամանակակից սերնդի մասին։ Իսկ որքանով են այդ խոսքերն համապատասխանում իրականությանը, Արդյոք իսկապես <փոխվել> է սերունդը, թե դա ընդամենը                              << Ծնող-երեխա>> հարատև կոլֆլիկտի արտահայտումն է։ 21-րդ դարը հաստատականորեն կարելի է անվանել տեխնիկական առաջընթացի ժամանակաշրջան,երբ արդեն անհնար է դառնում անգամ պատկերացնել կյանքն առանց համակարգչի և համացանցի։ Եթե ընդհամենը տասնհինգ տարի առաջ երեխաները համակարգչին առաջին անգամ ծանոթանում էին դպրոցում (եթե այստեղ առկա էր համակարգչային դասարան),այժմ երեք-չորս տարեկան երեխան ինքնուրույն կարողանում է միացնել այն,ընտրել իր ցանկալի խաղը կամ մուլտֆիլմը և ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել էկրանին։ Մենք մուտք ենք գործում ժամանակաշրջան, երբ դպրոցում այբբենարանին փոխարինման են գալիս պլանշետները։Ապա հարց է ծագում, թե ինչ ազդեցություն է ունենում Էկրանը մեր երեխաների զարգացման վրա։ Հոգեբանին հայտնի է, որ նախադպրոցական տարիքում երեխաների մոտ կամային ուշադրությունը նոր է սկսում զարգանալ , և երխան չի կարող երկար ժամանակ պահել այն մեկ առարկային կամ գործունեության վրա։ Դա իր հերթին պայմանավորված է նյարդային համակարգի հասունացմամբ։ Ժամանակակից  համակարգչային խաղերը և մուլտֆիլմերը ամբողջությամբ կլանում են երեխայի ուշադրությունը,քանի որ հագեցած են վառ,տաք գույներով,արագ ՝ հաճախ անկազմակերպ և քաոսային շարժումներով,որոնք,ստիպելով կենտրոնանալ իրենց վրա, ստեղծում են յուրահատուկ հոգեվիճակ,որն իր բնութագրով մոտ է տրանսային վիճակին։Որք՜ան հաճախ են նման դեպքերում երեխաների հարազատներն առնչվում խնդրի հետ,երբ երեխան կլանված խաղում է կամ նայում մուլտֆիլմ և ուղղակիորեն չի լսում, երբ իրեն բազմիցս կանչում են։ Նաման իրավիճակի արդյունքում նյարդիայն համակարգը իրականացնում է  մի գործառույթ, որին դեռ պատրաստ չէ։ Ուշադրության նմանատիպ երկարատև կենտրոնացումը սպառում է նյարդային համակրգը, երեխան դառնում է դյուռագռգիռ , իսկ եթե մուլտֆիլմերում    առկա է նաև ագրեսիվություն (իսկ ժամանակակից մուֆիլմերում և խաղերում դա անսպառ է ), ապա նաև կարող է կրկնօրինակել հերոսների վարքը։ Այսինքն խոսքն արդեն գնում է ոչ միայն նյարդային պրոցեսների և հուզակամային ոլորտի ոչ նորմալ զարգացման, այլ նաև երեխայի մոտ աշխարհաընկալման այնպիսի մոդելի ստեղծման մասին, որտեղ իրար հանդեպ ագրեսիան,ուժի գործադրումն ընդհուպ մինչև սպանություն,<Լենիգրադում > շատ հաճախ ուղղակիորեն արդարացված է։ Միևնույն ժամանակ ևս մի հարց է ծագում ինչու են ծնողները թույլ տալիս երեխաներին այդքան շատ ժամանակ անցկացնել հեռուստացույցների և համակարգիչների էկրանների առջև, եթե,օրինակ, վերջինս դիմաց մասնագետների խորհուրդով երեխան շաբաթվա ընթացքում պետք է նստի ընդհամենը երկու անգամ 15-20 րոպեով։ Ցավալի է,սակայն երիտասարդ ծնողների մոտ հաճախ նկատվում է այն միտումը,որ նրանք էլ, իրենց հերթին, ունենալով տարատեսակ զբաղմունքներ,գերադասում են շեղել երեխաների ուշադրությունն իրենցից և այս պարագայում համակարգիչն ու հեռուստացույցը լավագույն օգնականներն են ․․․
Համակարգչային խաղերի վտանգն իրականում չի սպառվում նաև նախադպրոցական տարիքում։ Երեխաների հոգեկան զարգացումը դպրոցական տարիքում նշանավորվում է ինչպես սոցիալական <ես>- ի, այդպես էլ նվաճումների և նպատակների համակարգի ձևավորմամբ։ Համակարգչային խաղերը, իսկ հետագայում նաև շփումները սոցիալական ցանցերի միջոցով թույլ են տալիս ստեղծել իրականություն,որտեղ երեխան իրեն կայացած է զգում, հաղթող,սոցիալական շարժումներում ՝ ըդունված և հարգանքի արժանի,սակայն շատ հաճախ այդ որոկները հնարավոր չի լինում փոխանցել իրական կյանք, և երեխան սովորում է բավարարվել համակարգչում այդքան հեշտությամբ ձեռք բերված նվաճուներով,իսկ իրական կյանքում դառնում է անտարբեր կամ թուլակամ։ Խոսելով երեխաների զարգացման մասին ՝ չի կարել անտեսել և սեռական հասունացման հիմնախնդիրը։ Այստեղ ևս համակարգիչն ու համացանցը կարող են խիստ բացասական ազդեցություն ունենալ երեխայի աշխարհաընկալման վրա, քանի որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ համացանցում շատ հեշտությամբ կարելի է հանդիպել սեռական բնույթի աղավաղված տեղեկատվության, որոնք ոչ միայն կարող են խիստ սթրեսային ազդեցություն ունենալ երեխաների վրա, այլ նաև զգալի վնաս պաճառել դեռահասի նոր ձևավորվող սեռականությունը։ Չնայած բոլոր նշված վտանգներին համակարգիչն ու համացանցն ահռելի հնարավուրություն են ստեղծում անհատի բազմակողմանի զարգացման համար, քանի որ վերջապես հնարավորություն է ընձեռվել ի մի բերել մարդկության զարգացման ընթացքում կուտակված ամբողջ տեղեկատվությունն ու լայնորեն բացել այդ  <պատուհանը> յուրաքանչյուրի առաջ։ Ուղղակի պետք է հիշել,որ, անկախ տեխնիկական առաջընթացից, գերագույն արժեքները միշտ մարդկային են և կապված են մարդկային հարաբերությունների հետ,իսկ երեխաները ամենից առաջ այն հողն են,որտեղ պետք է ցանել այդ արժեքները։

Աղբյուրը Մեդի միջոցներից













Комментариев нет:

Отправить комментарий

Դիպլոմային աշխատանք «Քաղաքային տեսարաններ» Բանգլադեշ

Երևանի  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ Խլոյան Գոռ Գարիկի մասնագիտությունը՝ «Լուսանկարչական գործ»   Որակավորումը` լուսանկարիչ. ...