вторник, 26 апреля 2016 г.

Քարոլորտ

Քարոլորտ 
Տեղեկություն 

Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասերի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝միջնապատյանը, ապա՝երկրակեղևը:
Միջուկը կազմված է երկու շերտից ՝ներքին և արտաքին: Միջուկի ջերմաստիճանը հասնումէ 5000 աստիճանի: Միջուկից դեպի երկրակեղև ջերմաստիճանը նվազում է: Ներքին միջուկը պինդ վիճակում է, արտաքինը’ կիսահեղուկ: Միջուկը կազմված է հիմնականում երկաթից և նիկելից:
Միջնապատյանը զբաղեցնում է Երկրի ծավալի մոտավորապես 4/5 մասը: Չնայած միջնապատյանի ջերմաստիճանը բավականին բարձր է’ մինչև 2900 °C, սակայն բարձր ճնշման պատճառով այն հիմնականում պինդ վիճակում է: Նրա վերին մասում փափկավուն շերտն է, որտեղ նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում են:
Երկրակեղևի հաստությունը ցամաքում կազմում է 30-80 կմ, իսկ օվկիանոսների հատակին’ 5-10 կմ: Այն կազմում է Երկրի ծավալի 1/100 մասը:
Երկրակեղևը կազմված է կարծր և փխրուն ապարներից: Կարծր ապարներեն, օրինակ’ քարերը, քարածուխը, քարաղը, փխրուն ապարներից են կավը, ավազը, տորֆը:
Ժողովրդական տնտեսության մեջ օգտագործվող ապարները կամ հանքանյութերն անվանում են նաև օգտակար հանածոներ:
Օգտակար հանածոներից են, օրինակ’ նավթը, քարածուխը, տորֆը, բնականգազը: Դրանք վառելանյութեր են:
Կարևոր օգտակար հանածոներ են նաև մետաղները։
Ապարներում կան նաև այնպիսի հանքանյութեր, որոնք իրենց բացառիկ գեղեցկության և եզակիության շնորհիվ համարվում են թանկարժեք քարեր: Այդպիսիք են, օրինակ’ ալմաստը, սուտակը, զմրուխտը:
Բնության ամենակարևոր պաշարներից է նաև հողը: Հողի կազմության մեջ գերակշռում են քայքայված լեռնային ապարների մասնիկները և հումուսը (բնահող): Վերջինս առաջանում է հարյուրամյակների ընթացքում կենդանական ու բուսական մնացորդների քայքայումից: Հողային շերտով ծածկված է Երկրի ցամաքային մակերևույթի գրեթե 9/10 մասը:
Երկրակեղևը և միջնապատյանի վերին մասը միասին կազմում են քարոլորտը: Այն Երկրի բաղադրիչներից է:
Օվկիանոսներն ու ծովերը, լճերը, գետերը, աղբյուրները, արհեստական ջրամբարներն ու ստորերկրյա ջրերը կազմում են Երկրի ջրային բաղադրիչը’ ջրոլորտը:
Երկրի օդային բաղադրիչն անվանում են մթնոլորտ:
Կենդանի օրգանիզմներն իրենց միջավայրով հանդերձ կազմում են կենսոլորտը: Ինչպես տեսաք, Երկրի կառուցվածքի բաղադրիչներ են քարոլորտը, ջրոլորտը, մթնոլորտը, կենսոլորտը:
Հնուց ի վեր մարդիկ ձգտել են իմանալու, թե ինչ կա մեր մոլորակի ընդերքում: Այդ նպատակով դիմել են ուսումնասիրման տարբեր եղանակների: Օրինակ’ Երկրի ընդերքը հետազոտել են խոր հորատանցքեր փորելու միջոցով: Երկրի ընդերքի մասին տեղեկություններ ստացել են նաև բնական երևույթների ուսումնասիրության ընթացքում: Օրինակ’ հրաբուխների ժայթքումները և տաք աղբյուրների գոյությունը հիմք են տվել եզրակացնելու, որ Երկրի խորքում նյութերը տաք և հալված վիճակում են:


04.05.2016

Դասատույի թելադրած
Քարոլորտ

Երկրակեղեվը եվ միջնապատյանի վերին կարծր շերտը միասին անվանում ենք քարոլորտ՝ լիտոսֆերա։ Քարոլորտից դեպի երկրի կենտրոն ջերմաստիճանը բարձրանում է։ Երկրակեղեվն ունի երկու տեսակ՝ մայրցամաքային եվ օվկիանոսային։ Ցամաքային կեղեվը կազմված է երեք շերտից՝ վերեվի շերտը նստվածքային, հաջորդը՝ գրանիտային, երորրդը՝ բազալտային, այնուհետեւ միջնապատն է ու միջուկը։ Մայրցամաքային երկրակեղեվի հաստությունը 60-80 կմ է։ Օվկիանոսային շերտը կազմված է երկու շերտից՝ նստվածքային եվ բազալտային։ Հաստությունը՝ 5-10 կմ է։ Երկրագնդի շառավիղը 6370 կմ է։ Քարոլորտից դեպի երկրի կենտրոն ջերմաստիճանը բարձրանում է, այդ պատճառով նյութերը գտնվում են հալված վիճակում։ Երկրակեղեվը միջուկային ջերմաստիճանը մոտավորապես 6000 աստիճան է։ Քարոլորտը բաղկացած է հսկայական բեկորներից՝ սալերից, որոնք 7 հատ են։ Քարոլորտի սալերը շարժվելով որոշ տեղերում մոտենում են իրար եվ որոշ տեղերում առաջացնում են լեռներ։ Իսկ երբ հեռանում են իրարից առաջացնում են իջվածքներ, ճեղքեր, խոռոչներ եվ կիրճեր։ Երկրակեղեվը կազմված է տարբեր նյութերից՝ ավազից, կավից, քարածխից, կրաքարի, բազալտից եվ տուֆից։ Հողի մասին Քարոլորտի կարեվոր բաղադրամաս է։ Հողը հատուկ բնական համակարգ է, որն ունի կենդանի եվ անկենդան բնությանը բնորոշ բազմաթիվ հատկություններ։ Հողում փոխազդում են կենսոլորտի հիմնական տարրերը՝ ջուրը, օդը եվ կենդանի օրգանիզմները։ Հողը կազմված է լեռնային ապարների, կլիմայի, բուսական եվ կենդանական օրգանիզմների բարդ փոխազդեցությունների հետեվանքով առաջացած մի քանի շերտերից։ Վերին շերտը կազմված է կենդանիների մնացորդներից, որոնք էլ առաջացնում են ՀՈՒՄՈՒՍ։ Հողի կենդանի մասը կազմված է մանրէներից, անողնաշարավորներից եվ փորող ողնաշարավորներից։ Հողի մեկ հեկտարի վրա՝ բերրի շերտում, բակտերիաների և սնկերի ընդհանուր զանգվածը մոտավորապես կազմում է 5 տոննա։ Մարդիկ օգտագործում են ցամաքի 10% որպես վարելահող, իսկ 20%՝ արոտավայր։ Հողի էրոզիա Հողի էրոզիան կատարվում է քամու և ջրի միջոցով։ Վերջին տարիներին տեղի է ունենում հողի քայքայում հետևյալ պատճառներով՝ Քաղաքների, գործարանների և ճանապարհների շինարարություն Արտադրական և կենցաղային թափոններով աղտոտում Թթվային անձրևներով աղտոտում Անգրագետ պարարտացումով Ատոմակայանների վթարներ։






























Комментариев нет:

Отправить комментарий

Դիպլոմային աշխատանք «Քաղաքային տեսարաններ» Բանգլադեշ

Դիպլոմային աշխատանք.  Քոլեջի «Լուսանկարչական գործ» մասնագիտության ուսանող Գոռ Խլոյան.  Որակավորումը` լուսանկարիչ. Դիպլոմայինի ղեկավար` Մ...