четверг, 26 мая 2016 г.

Անձի էկոլոգիական պարտականություները

ՆՊԱՏԱԿԸ՝Այս մոդուլի նպատակն է էկոլոգիական գիտելիքների ուսուցման միջոցով ուսանողին օժտել ընդհանուր էկոլոգիական գրագիտությամբ, դրա հիման վրա ձևավորել էկոլոգիական վարքագիծ, ինչը ուսանողը կօգտագործի իր հետագա մասնագիտական գործունեության մեջ:
ՄՈԴՈՒԼԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ36ժամՏեսական պարապմունք՝ 18 ժամԳործնական պարապմունք՝18ժ ամ
ՄՈՒՏՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԱյս մոդուլի յուրացման համար նախնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸԱյս մոդուլն ուսումնասիրելուց հետո ուսանողն պետք է՝ա. Իմանա էկոլոգիական հիմնական հասկացություններըբ.իմանա էկոլոգիական հիմնախնդիրների բովանդակությունը և դրանց լուծմանն ուղղված միջոցառումները 
գ. Իմանա էկոլոգիական դաստիարակության նպատակն ուբովանդակությունը:
դ.դրսևորիէկոլոգիական վարքագիծ ամենօրյա գործունեության մեջ:
ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸՄոդուլի ընդունելի կատարողականը գնահատվելու է սահմանված յուրաքանչյուր արդյունքի համարչափանիշների բավարար մակարդակի ապահովման դեպքում:
 Իմանալ էկոլոգիական հիմնական հասկացությունները
  
Արդյունք 1Էկոլոգիական հիմնական հասկացություններ
Թեմատիկ պլանավորում
Կատարման չափանիշները ա .Ճիշտ է ներկայացնում էկոլոգիան որպես բնագիտական, սոցիալական գիտություն և նրա կապը այլ գիտությունների հետ բ. Ճիշտ է բացատրում անկենդան, կենդան և մարդածին գործոնների ազդեցությունը օրգանիզմի վրագ. Ճիշտ է ներկայացնում էկոլոգիական համակարգերը և նրանց բաղադրիչները

                         

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԻՋՈՑՈւսանողին տրվում է հարցեր էկոլոգիական հիմնական հասկացությունների վերաաբերյալ:Արդյունքի ձեռքբերումը համարվում է բավարար, եթե ուսանողը ցուցաբերում է նյութի անհրաժեշտ իմացություն, ժիշտ է սահմանում էկոլոգիան որպես գիտություն, գիտի նրա կապն այլ գիտությունների հետ, կարողանում է բացատրել էկոլոգիական տարբեր գործոնների փոխազդեցության մեխանիզմը, տարբերակում է էկոլոգիական համակարգերը և նրանց բաղադրիչները:Արդյունքի յուրացման գնահատումը կատարվում է հարցուպատասխանի միջոցով և նախագծի ներկայացմամբ:
ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ և ՌԵՍՈՒՐՍՆԵՐՏեսական և գործնական ուսուցում: Անհրաժեշտ է ունենալ   համացանցին միացված համակարգիչ, համապատասխան գրականություն, տեսաֆիլմեր:
ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԺԱՄԱՔԱՆԱԿՏեսական պարապմունք՝ 4 ժամԳործնական պարապմունք՝4ժ ամ
Արդյունք 2էկոլոգիական հիմնախնդիրների բովանդակությունը և դրանց լուծմանն ուղղված միջոցառումները

Կատարման չափանիշները ա .Ճիշտ էթվարկում հիմնական էկոլոգիական հիմնախնդիրները բ. Ճիշտ էներկայացնում յուրաքանչյուրէկոլոգիական հիմնախնդրիէությունըգ.գիտի ՀՀ կողմիցվավերացրած  էկոլոգիական հռչակագերը, ՀՀ Կարմիր գիրքը ևնրանց ընդհանուր բովանդակությունը
դԳիտի անձի էկոլոգիականիրավունքներն ուպարտականությունները
  
ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԻՋՈՑՈւսանողներին տրվում է հարցեր Երկրագնդի հիմնական էկոլոգիական հիմնախնդիրների և դրանց ծնող պատճառների վերաբերյալ: Արդյունքի ձեռքբերումը համարվում է բավարար, եթե ուսանողը ցուցաբերում է նյութի անհրաժեշտ իմացություն, գիտի էկոլոգիական հիմնախնդիրները,  ՀՀ կողմից վավերացրած  էկոլոգիական հռչակագերը, ՀՀ «Կարմիր գիրքի» նշանակության և անձի էկոլոգիական իրավունքների ու պարտականությունների մասին:Արդյունքիյուրացման գնահատումը կատարվում էհարցուպատասխանի միջոցով և նախագծիներկայացմամբ:

среда, 18 мая 2016 г.

Բնապահպանության սկզբունքները

Սահմանում  
<<Բնության պահպանությունը>> գիտություն է, որը էկոլոգիայի տեսական նախադրյալների հիման վրա գործնական միջոցառումներ է մշակում բնական հարստությունների և արդյունավետ օգտագործման, բնական էկոհամակարգերի բարելավման,բնության և հասարակության պահպանության մասին։


Փոխկապակցվածության սկզբունք - բնության մեջ բոլոր տեսակները փոխկապակծված են և մեկ տեսակի վերացումը իր հետ բերում է առնվազն 5 տեսակի վերացում, իսկ եթե բնական այս կամ այն համալիրները ենթարկվում են քայքայման՝ վերանում են մյուս բոլոր տեսակները։ Փոխկապակցվածության վառ օրինակ է Աֆրիկական մի քանի լճերում ապրող գետաձիում և ձկնորսության կապը։ Երբ տասնյակ տարին առաջաֆրիկյան լճերում ապրում էին բազմաթիվ գետաձիեր,     առատ էր նաև ձուկը։ Հետագայում ոչնչացվեցին գետաձիերը և շատ շուտով  վերացան ձկները։ Ձկնորսները դատապարտվեցին քաղցի։  Պարզվեց ձկների վերացման պատճառը։ Գետաձիերը ուտելով լճում աճում առատ բուսականությունը, կղանքը թափում էին լճերը,որը կեր էր ծառայում տարբեր կենդանիների համար, որոնք էլ իրենց հերթին կեր էին ծառայում ձկների համար։ Լճերում վերականգնվեցին գետաձիների թվաքանակը, վերականգնվեց նաև մարդկանց քաղցից փրկող ձկնորսությունը։ Նման օրինակները բազմաթիվ են։ Բերենք օրինակներ մեր հանրապետությունից։ Հազարամյակներ շարունակ Հայկական լեռնաշխարհում փոխադարձ կապ է ստեղծել Հայկական մուֆլոնի,բեզոարյան այծի և ընձառյուծի միջև։ Ընձառյուծը հիմնականում սնվելով այդ տեսակներով կատարելագործել է նրանց ՝ դարձնելով ավելի արագավազ և դիմացկում, իր հերթին  կատարելագործվել է նաև ընձառյուծը, քանի որ միայն կատարյալ ուժեղ և ճարպիկ ընձառյուծին է հաջողվում որսալ լեռնային այդ տեսակներին։ Այդ բնական գործընթացին միջամտել է մարդը։ Նա անխնա որսացել է Հայկական մուֆլոնի և բեզոարյան այծին, իհարկե նաև ընձառյուծին։ Հետևանքը       եղել է այն,որ երեք տեսակն էլ կանգնած են  վերացման վտանգի տակ։ Բոլորին հայտնի է,որ ծաղիկների կողմից արտադրվող նեկտարը և ծաղկափոշին գրավում են փոշոտող միջատներին և որոշ չղջիկների և նրանց միջև սերտ կապ է ստեղծվել և այնպիսի կապ,որ մեկի վերացումը հանգեցնում է մյուսի վերացմանը։ Օրինակ ՝ Աֆրիկայում տարածված հսկա բաոբաբի ծաղիկների բուրմունքը հրապուրում է միայն արու չղջիկներ։ Ուսումնասիրություները ցույց են տվել,որ բաոբաբի ծղիկների բումունքը նման է էգ չղջիկների, սեռական ցանկության շրջանում, արուներին գրավելու համար արտադրվող հոտավետ նյութերին։ Այդ զարմանահրաշ փոխկապակցվածությունը բարեբախտաբար հայտնաբերվել է, սակայն տեսակների միջևքանի՞ - քանի՞ այդպիսի նուրբ կապեր կան, որ դեռևս չեն ուսումնասիրվել։
Բնության հավասարակշռության սկզբունքը։ Երկարատև էվոլուցիայի ընթացքում բուսական, կենդանական, սնկերի, մանրէների խմբերի, ինչպես նաև նրանց շրջապատող բնության անկենդան տարրերի (Օդ,Ջուր,Ջերմություն,Լուսյ) միջև ձևավորվել է դինամիկ հավասարակշռություն,այստեղ ապրող տեսակները տեսանելի և անտեսանելի թելերով կապված են իրար հետ։ Բնական համալիրներում ձևավորված հավասարակշռությունը կարող է խախտվել որև է օտար տեսակ ներմուծելու կամ         որև է բաղադրամաս ոչնչացնելու դեպքում։ Գիտությանը մինչև հիմա չի հաջողվել հայտնաբերել ջրային հակինթի դեմ պայքարի միջոցը, որը պատահական ձևով ներմուծվել է ԱՄՆ և տարածվել մի շարք մարզերի գետերում, ջրավազաններում և ջրատարներում։ Բնության <<գործերին>> միջամտելիս պետք է հաշվի առնել ձևավորված հավասարակաշռությունը։
Տեսակների օգտակարության սկզբունքը։ Ցանկացած տեսակի կորուստ, ինչպիսի նշանակություն էլ նա ունենա այսօր անթույլատրելի է։ Տեսակառաջացումը եզակի, անկրկնելի, Անդարձելի, տևական էվոլյուցիայի գործընթաց է։ յուրաքանչյուր տեսակ մի յուրահատուկ գենոֆոնդ է (գեների համակցություն), որը բնության ամենաթանկ պարգևն է մարդուն։ Եթե այդ տեսակն այսօր նույնիսկ բացասական նշանակություն ունի, ապա վաղը, շատ հնարավոր է, որ նա ունենա մեծ նշանակություն։ <<Վնասակար>> և <<Օգտակար>> տեսակների հասկացությունը պետք է հանել գործածությունից։ Չկան բացարձակ օգտակար և բացարձակ վնասակար տեսակներ։ Բնության մեջ չկա այլ անդուր կենդանի ինչպիսին մոծակն է։ Սակայն մոծակները շատ ջրային ապրելավայրերում անփոխարինելի են։ Այինքն, եթե վերանան մոծակները, ապա այդ ապրելավայրը կքայքայեն։ ԱՄՆ-ում էրի լճի շրջակայքը համարվել է հանգստի հիանալի գոտի, միջավայր,սակայն մոծակները անհանգստացրել են հանգստացողներին։ Որոշել են վերջ տալ մոծակներին և դրա համար անցյալ դարշրջանի կեսերին օգտագործել են լայն տարածում գտած ԴԴՏ թունաքիմիկատը։ Լիճը սկսել էր նեխել և անդուր հոտը վանել էր հանգստացողներին։ Պարզվել է,որ մոծակների թրթուրները, սնվելով հատակի բուսական մնացորդներով, թույլ չեն տալիս, որ նրանք նեխեն, միաժամանակ մոծակների թրթուրները կեր են ծառայում ձկների, իսկ հասուն մոծակները ՝ թռչունների, երկկենցաղների համար։ Վերջերս ճապոնիայում ծովային բազմախոզանների նյարդային բջիջներից
սինտեզել են  պադան թույն, որը կոլորադյան բզեզի դեմ պայքարի արդյունավետ միջոց է։ Իշակաթնուկ ցեղի բազմաթիվ տեսակներ համարվում են անօգտակար մոլախոտային բույսեր։ Պարզվել է, որ իշակաթնուկի կաթնանման հյութը պարունակում է մեծ քանակությամբ ածխջրեր,որոնք իրենց քիմիական կազմով
նման են նավթին և կարող են փոխարինել բենզինին։ Շատ սնկերի տեսակներ իրենց մեջ պարունակում են մահացու նյութեր,որի համար կարելի է նրանց ոչնչացնել, սակայն հատուկ մշակման դեպքում  նրանցից ստանում են դեղանյութեր։ Մեր հանրապետությունում կան սնկերի, մանրէների, միջատների տեսակներ, որոնք դեռևս  չեն ուսումնասիրվել և չենք կարող ասել, թե նրանք ինչ նշանակություն ունեն։ Դժբախտաբար կարող է այնպես ստացեվել, որ այդ տեսակները ոչնչանան առանց նրանց ուսումնասիրման։ Այսպիսով,այսօրվա դրությամբ կենդանիների,բույսերի,սնկերի,մանրէների յուրաքանչյուր տեսակի գնահատականը պետք է լինի հետևյալը․բոլոր տեսակները պոտենցիալ օգտակար են, և որոնք անառարկելիորեն պետք է պահպանվեն։ Այստեղ կարող է օրինական հարց ծագել, իսկ չէ՞ որ շատ տեսակներ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Տեսակների վնասակարությունը մեծանում է այն ժամանակ, նրանց թվաքանակը կտրուկ աճում է, որը կատարվում է դարձյալ մարդու մեղքով։ Քանի որ նա խախտում է տեսակները կրճատելով վնասակարության աստիճանը կտրուկ կիջնի։

Անփոխարնելիության սկզբունքը 
Երբեք բնական եղանակով ստացված մթերքները ամբողջությամբ չեն կարող փոխարինել արհեստականով։ Մարդը հասարակության անդամ լինելով հանդերձ շարունակում է մնալ որպես կենսաբանական տեսակ։ Յուրաքանչյուր մարդու լիարժեք կենսագործունեությունը պայմանավաորված  է բնական մթերքներով և այն բոլոր գործոններով,որոնք պայմանավորվել են մարդու Էվոլուցիան և հարմարվածությունը միջավայրի պայմաններին։ Բերեք մեկ օրինակ։ Դիտարկումները ցույց են տվել, որ մարդիկ, որոնք կերակրվել են ոչ մայրական կաթով, ավելի հաճախ են հիվանդանում աղիքային հիվանդություններով և նյարդային խանգառումներով,քան այն մարդիկ,որոնք սնվել են մայրական կաթով։ Ներկայումս անփոխարինելության սկզբունքը հավաստում է տարբեր տիպի ալերգիկ հիվանդությունների լայն տարածումով՝ հատկապես բարձր զարգացած երկրներում։ Այդ ալերգիաները առաջանում և ուժեղանում են մեր սնունդը զանազան կասկածելի նյութերով հագեցնելու, մեր կենցաղը, մարդու համար անսովոր նյութեր մտցնելու ճանապարհով։ Մուշտակները,կտրողները,բժշկական միջոցները և ուրիշ այլ արհեստական նյութեր չեն կարող ամբողջությամբ փոխարինել բնական ճանապարհով ստացված նյութերին։ Այդ բոլորը մեկ անգամ  ևս վկայում են,որ մարդուն անրաժեշտ է կենդանի բնություն։ Անհրաժեշտ է, որ օրգանիզմները մեր մոլորակի վրա  լինեն կենդանի վիճակում,այլ ոչ թե թանգանարային նմուշներում կամ հավաքածուներում։

Բազմազանության սկզբունքը։ 
Մարդու համար ամենալավ հանգիստը բնության բազմազանության հետ շփվելն է։ Չկա մեկը, որը իր վրա զգացած չլինի ծաղկծ մարգագետնում զբոսնելու հմայքը, կամ անտառում սունկ, հատապտուղներ հավաքելու հաճույքը։Հոգեբանները նկատել են, որ բնության մեջ զբոսնելու այդ ակնթարթային պահերը մարդուց վանում են սթրեսային վիճակենրը, որոնք առաջանում են մեծ քաղաքներում ապրելու ընթացքում։ Սակայն հարց է առաջանում։ հնարավ՞որ է արդյոք պահպանել այդ ամբողջ բազմազանությունը, որոնք մարդը ստացել է իր տրամադրության տալ, թե պետք է պատրաստ լինի տեսնելու,թե ինչպես է կյանքն օրըստրե աղքատանում մեր շրջապատում։ Կենսաբազմազանության պահպանման հնարավորության մասին ամենագլխավոր տեսական հիմնավորումն այն է, որ սկզբունքորեն հնարավոր է բացարձականապես բոլոր տեսակների գոյությունը և էվոլյուցիան մարդու կողքին։ կենդանի բնության հետ մարդու գոյատևելու հնարավորությունը որոշվում է մարդուկողմից կենդանի բնույաբ բազմազանության գոյատևման անհրաժեշտությունը հասկանալու մեջ։ Կենդանի բնության կողմից այդպիսի հնարավորությունը որոշվում է տեսակների փոփոխելիության հատկությունով,որը նրանց հնարավորություն է տալիս համարվելու փոփոխող պայմաններում։ Նման ադապտացիայի մասին օրինակները բազմազան են։ Սպիտակ արագիլը բնադրում և բազմանում է մարդու հարևանությամբ։ Սյուռը մոտեցել է մարդում և ապրում է քաղաքային այգիներում, ջրլող շատ թռչուններ Մոսկվա քաղաքի շատ լճակներում ավելի շատ են հանդիպում,քան քաղաքից դուրս լճակներում։ Բնության նկատմամբ մարդու հոգատար վերաբերմունքը կնպաստի կողք կողքի ապրելու կենդան բնության բազմազանության հետ։









Անձի էկոլոգիական իրավունքները



Սույն օրենքը կարգավորում է ազգաբնակչության էկոլոգիական անընդմեջ կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, իրավական, կազմակերպական եւ ֆինանսատնտեսական հիմքերը:
Հայաստանի Հանրապետությունում բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու՝ մարդու սահմանադրական իրավունքի եւ կարեւորագույն պետական խնդրի՝ էկոլոգիական ապահովման նպատակով շրջակա բնական միջավայրի պահպանության գործում յուրաքանչյուրի սահմանադրական պարտականությունների իրականացումը պահանջում է քաղաքացիների էկոլոգիական բարձր կուլտուրա, որը ձեռք է բերվում էկոլոգիական անընդմեջ կրթության ընթացքում:
ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
պետական քաղաքականությունը ազգաբնակչության էկոլոգիական անընդմեջ կրթության բնագավառում՝ պետական կառավարման լիազորված մարմինների գործունեությունն է՝ նպատակաուղղված ազգաբնակչության էկոլոգիական անընդմեջ կրթության իրականացման պայմանների ստեղծմանը, պետական մարմինների, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց գործունեությանը, անձի եւ հասարակության էկոլոգիական կուլտուրայի ձեւավորմանը.
էկոլոգիական կրթություն՝ անընդմեջ գործընթաց է՝ նպատակաուղղված անձին եւ ազգաբնակչությանը էկոլոգիական գիտելիքների ուսուցմանը, էկոլոգիական դաստիարակությանը, էկոլոգիական կուլտուրայի արմատավորմանը, բնապահպանության եւ բնօգտագործման բնագավառում նրանց ճիշտ եւ խելամիտ կողմնորոշմանը, ունակությունների դրսեւորմանը եւ վարքագծի ձեւավորմանը.
էկոլոգիական դաստիարակություն՝ էկոլոգիական կուլտուրայի հիմքն ու անբաժանելի մասն է, շրջակա միջավայրի նկատմամբ բարոյագիտակցական վերաբերմունքի մակարդակի բարձրացմանը նպատակաուղղված անընդմեջ, համակարգված գործընթաց, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին ձեռք բերել գիտելիքներ եւ կարողություններ, ձեւավորել հմտություններ եւ բացահայտել ունակություններ, դրսեւորել բարոյական չափանիշներ եւ վարքագիծ՝ բնության հետ փոխներգործության ընթացքում.
էկոլոգիական գիտելիք՝ հասարակական իմացության այն ոլորտն է, որը նպատակաուղղված է շրջահայաց բնօգտագործմանն ու մարդու առողջության համար անվտանգ շրջակա բնական միջավայրի ապահովմանը.
էկոլոգիական գիտելիքների նվազագույն՝ հասարակության ամեն մի անձին անհրաժեշտ գիտելիքների նվազագույն ծավալը, որը ծառայում է անվնաս ու սակավաթափոն արտադրության, բնական պաշարների եւ էներգիայի խնայողության, տնտեսական եւ այլ գործունեության, ինչպես նաեւ շրջակա բնական միջավայրի վերականգնման եւ դրա նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձեւավորման նպատակին.
էկոլոգիական կուլտուրա ՝ մարդու եւ բնության ներդաշնակ փոխներգործության վերաբերյալ հայրենական եւ համաշխարհային փորձն է, որը նպաստում է առողջ ապրելակերպին, սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանը, երկրի եւ յուրաքանչյուր անձի էկոլոգիական անվտանգությանը:
Հոդված 2. Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին օրենսդրությունը
Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից եւ իրավական այլ ակտերից:
Հոդված 3. Օրենքի նպատակը եւ խնդիրները
Հայաստանի Հանրապետությունում էկոլոգիական անընդմեջ կրթության օրենքի նպատակն է՝
ա) ապահովել մարդու եւ հասարակության անընդմեջ, համալիր, միասնական էկոլոգիական գիտելիքների մատուցումը.
բ) նպաստել էկոլոգիական դաստիարակության եւ կուլտուրայի ձեւավորմանը, մարդու, հասարակության ու շրջակա բնական միջավայրի փոխներգործությունների ներդաշնակմանը, համակողմանիորեն զարգացած անձի ձեւավորմանը:
Օրենքի խնդիրներն են՝
ա) էկոլոգիական գիտելիքների հաղորդման իրավունքի ապահովումը եւ պաշտպանումը.
բ) ազգաբնակչության էկոլոգիական ուսուցման, դաստիարակման եւ էկոլոգիական կուլտուրայի ձեւավորման ու զարգացման իրավական, սոցիալ-տնտեսական, կազմակերպական, հոգեբանական եւ այլ երաշխիքների ապահովումը.
գ) գոյություն ունեցող տեղեկատվական ու կրթական կառույցների համակարգում առաջադրված խնդիրների կենսագործման մեխանիզմների ապահովումը:
Հոդված 4. Պետական քաղաքականության սկզբունքները էկոլոգիական անընդմեջ կրթության ոլորտում
Էկոլոգիական անընդմեջ կրթության պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են՝
ա) քաղաքացու էկոլոգիական գիտելիքների անհրաժեշտ նվազագույնը ստանալու պետական երաշխիքի ապահովումը.
բ) էկոլոգիական կրթության պարտադիր լինելը կրթական համակարգի բոլոր մակարդակներում, դրա շարունակականությունը եւ համալիր բնույթը.
գ) էկոլոգիական կրթության հարցերի ընդգրկումը էկոլոգիական նպատակային եւ ճյուղային բոլոր պետական ծրագրերում.
դ) էկոլոգիական կրթության ուղղվածությունը շրջակա բնական միջավայրի պահպանության խնդիրների լուծման ընթացքում.
ե) պետական քաղաքականության իրականացումն էկոլոգիական կրթության հարցերում:
Հոդված 5. Էկոլոգիական կրթական ու տեղեկատվական դաշտը եւ օգտագործման ոլորտները
Պետության էկոլոգիական կրթական եւ տեղեկատվական դաշտի մասն են կազմում զանգվածային տեղեկատվական միջոցների համակարգը, մարդկային գործունեության տարբեր ոլորտների (արտադրություն եւ ծառայություններ), մշակույթի եւ հանգստի, զբոսաշրջության եւ սպորտի, բնական (արգելոցներ, արգելավայրեր, բնական հուշարձաններ, ազգային պարկեր) եւ պատմա-ճարտարապետական համալիրների, քաղաքային եւ գյուղական տարածքների օբյեկտները, որոնք կրթական հաստատությունների ցանցի հետ նպատակաուղղված են ստեղծելու համապատասխան պայմաններ հասարակության եւ անհատի էկոլոգիական կուլտուրայի ձեւավորման համար:
Սույն օրենքը տարածվում է պետական մարմինների, պետական եւ հասարակական կազմակերպությունների եւ միավորումների վրա, որոնք իրականացնում են կրթական, արտադրական, բնօգտագործման գործունեություն, զանգվածային տեղեկատվական համակարգի, ինչպես նաեւ անհատների եւ հասարակության այն շերտերի վրա, որոնք զբաղվում են էկոլոգիական կրթության հարցերով:
 

ԳԼՈՒԽ II
ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 6. Էկոլոգիական անընդմեջ կրթության համակարգը
Էկոլոգիական անընդմեջ կրթության համակարգը Հայաստանի Հանրապետության միասնական կրթական համակարգի բաղադրիչն է: Այն պետական կրթական չափորոշիչների, կրթական հաջորդականությունն ապահովող տարբեր մակարդակի եւ ուղղվածության կրթական ծրագրերի, դասընթացների, ուսումնական հաստատությունների եւ կրթության կառավարման մարմինների փոխկապակցված ամբողջությունն է:
Հոդված 7. Էկոլոգիական անընդմեջ կրթության համակարգի կառուցվածքը
Էկոլոգիական անընդմեջ կրթությունը ներառում է հետեւյալ մակարդակները.
ա) նախադպրոցական էկոլոգիական կրթություն եւ դաստիարակություն (էկոլոգիական կրթությունն ընտանիքում եւ նախադպրոցական հաստատություններում).
բ) միջնակարգ էկոլոգիական կրթություն.
գ) միջին մասնագիտական էկոլոգիական կրթություն.
դ) բարձրագույն մասնագիտական էկոլոգիական կրթություն.
ե) հետբուհական էկոլոգիական կրթություն.
զ) հասարակության լայն խավերի էկոլոգիական կրթություն եւ դաստիարակություն, այդ թվում՝ զինված ուժերում:
Կրթության համակարգի բոլոր օղակներում էկոլոգիական ուղղվածության առարկաների դասավանդումն իրականացվում է պետական կրթական չափորոշիչներին համապատասխան:
Հոդված 8. Էկոլոգիական կրթության պետական ծրագրերը
Էկոլոգիական կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպման հիմքը էկոլոգիական կրթության պետական համալիր ծրագիրն է:
Հայաստանի Հանրապետությունում էկոլոգիական կրթությունն իրականացվում է միասնական պետական ծրագրերով: Դրանք մշակում են պետական կառավարման լիազորված մարմինները, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունները: Հասարակական կազմակերպությունների իրավասությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Ծրագրերը մշակվում են պետական չափորոշիչների պահանջներին համապատասխան:
Հոդված 9. Էկոլոգիական կրթության ֆինանսավորումը
Հայաստանի Հանրապետության էկոլոգիական կրթության պետական համալիր, նպատակային, ճյուղային, տարածքային պետական ծրագրերի իրականացման, ֆինանսավորման եւ արտոնագրման հարցերը լուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Էկոլոգիական կրթության պետական ծրագրերի իրականացման ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ III
ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 10. Էկոլոգիական կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները
Էկոլոգիական կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են՝
ա) այդ բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների մշակումն ու դրանց կենսագործման համար պայմանների ստեղծումը, հանրապետական մակարդակով էկոլոգիական անընդմեջ կրթության համակարգի կազմակերպումը.
բ) էկոլոգիական կրթության պետական համալիր ծրագրի եւ էկոլոգիական կրթության հարցեր բովանդակող նպատակային եւ ճյուղային պետական այլ ծրագրերի մշակումն ու կենսագործումը.
գ) մասնակցությունը միջազգային էկոլոգիական կրթական ծրագրերի մշակմանը.
դ) էկոլոգիական կրթության կազմակերպման հարցերի վերաբերյալ կրթական հաստատությունների ու կազմակերպությունների գործունեության արտոնագրման եւ պետական հավատարմագրման կարգի սահմանումը.
ե) պետական ծառայողների եւ շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա վնասակար ազդեցություն ունեցող գործունեության հետ կապված մասնագետների, ինչպես նաեւ կրթության, առողջապահության, գիտության ու մշակույթի համակարգերի աշխատողների էկոլոգիական-մասնագիտական պատրաստվածության ստուգման եւ ատեստավորման կարգի սահմանումը.
զ) էկոլոգիական կրթության համակարգի համար մասնագետ-էկոլոգների, գիտական, մանկավարժական կադրերի եւ պետական ծառայողների պատրաստումն ու որակավորման բարձրացումը.
է) էկոլոգիական անընդմեջ կրթության համակարգի տեղեկատվական ու գիտամեթոդական ապահովումը:
Հոդված 11. Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները
Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններն էկոլոգիական անընդմեջ կրթության բնագավառում կարգավորվում են «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
 
Հոդված 12. Հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիների մասնակցությունն էկոլոգիական կրթությանը 
Էկոլոգիական կրթության բնագավառում հասարակական կազմակերպությունները եւ քաղաքացիներն իրավունք ունեն՝
ա) առաջարկություններ նախապատրաստել էկոլոգիական կրթության բնագավառում պետական քաղաքականության կատարելագործման ու իրագործման վերաբերյալ.
բ) մասնակցել էկոլոգիական կրթության հանրապետական նախագծերի մշակման մրցույթներին.
գ) մասնակցել էկոլոգիական կրթության բնագավառի միջազգային համագործակցության ծրագրերի նախապատրաստմանը:
Հասարակական կազմակերպությունները եւ քաղաքացիներն էկոլոգիական կրթության գործունեություն են իրականացնում պետական արտոնագրով, որն ստանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, էկոլոգիական կրթության պետական չափորոշիչներին համապատասխան:
Էկոլոգիական կրթության գործունեություն իրականացնող կազմակերպությունները եւ քաղաքացիներն իրավունք ունեն հայտ ներկայացնել եւ ստանալ էկոլոգիական հավաստի տեղեկատվություն, որն անհրաժեշտ է կրթական գործընթացն իրականացնելու համար:
Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ստանալ էկոլոգիական կրթություն:
Ծնողները եւ նրանց փոխարինող անձինք պարտավոր են երեխաների մոտ դաստիարակել հոգատար եւ պատասխանատու վերաբերմունք բնության նկատմամբ:
Հոդված 13. Միջազգային համագործակցությունը էկոլոգիական կրթության բնագավառում
Էկոլոգիական կրթության բնագավառում միջազգային համագործակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Միջազգային համագործակցությունն իրականացվում է պետական կառույցների բոլոր մակարդակներում՝ միջազգային համաձայնագրերին համապատասխան, ինչպես նաեւ կրթական հաստատությունների եւ ֆիզիկական անձանց հետ՝ պայմանագրերի միջոցով:
Հոդված 14. Օրենքի կիրարկման վերահսկողությունը
Օրենքի կիրարկման վերահսկողությունն իրականացնում են գործադիր իշխանության հանրապետական մարմինները, որոնք զբաղվում են կրթության, շրջակա միջավայրի պահպանության եւ բնօգտագործման հարցերով:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանված կարգով պարբերաբար տեղեկատվություն է հրապարակում էկոլոգիական կրթության պետական ծրագրի իրականացման ընթացքի մասին:


вторник, 10 мая 2016 г.

Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներ

Բնության հատուկ պահպանվող տարածքներ, պետությունների կողմից բնության տարբեր տարածքներում որևէ տնտեսական գործունեության սահմանափակումը կամ առհասարակ արգելումն է օրենսդրությամբ, որն ուղղված է կենսաբազմազանությունը և էկոհամակարգերը պահպանելուն:
Բնության հատուկ պահպանվող տարածքների շնորհիվ ապահովվում են եզակի էկոհամակարգերի, հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող, էնդեմիկ, ռելիկտային տեսակների պահպանությունը և վերարտադրությունը բնական միջավայրում:
Բնության հատուկ պահպանվող տարածք կարող են լինել մակերեսային և ստորերկրյա ջրավազները, ընդերքի, բուսական և կենդանական աշխարհի առանձնացված տեղամասերը:
Հայաստանի Հանրապետությունում կա բնության հատուկ պահպանության 4 տեսակ՝
  • պետական արգելոցներ
  • ազգային պարկեր
  • պետական արգելավայրեր
  • բնության հուշարձաններ:
Ըստ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի (1991)՝ որպես բնության հատուկ պահպանվող տարածքներ երաշխավորված են ազգային պարկերը, արգելոցները, արգելավայրերը և բնության հուշարձանները: ՀՀ-ում գործում են 4 ազգային պարկ (ՍևանԴիլիջան)՝ 178102 հա, Արփի լճի ազգային պարկ, Արևիկ ազգային պարկ, 26 արգելավայր՝ 89442 հա[1], 3 արգելոց (Խոսրովի անտառՇիկահողիԷրեբունի)՝ 39615 հա ընդհանուր տարածքով:Բնության հատուկ պահպանվող տարածքների ընդհանուր տարածքը (ներառյալ Սևանա լիճը) 307159 հա է՝ ՀՀ տարածքի 10, 3%-ը: Բնության հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական ներգործություն ունեցող տնտեսական գործունեությունը սահմանափակելու կամ արգելելու նպատակով ՀՀ Կառավարությունը սահմանել է պահպանական գոտիներ: Բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանվում են ՀՀ բուսական ևկենդանական աշխարհների տեսակային կազմի 60%-ը, այդ թվում՝ հազվագյուտ, անհետացման եզրին հայտնված և բնաշխարհիկ տեսակների գերակշռող մասը, ինչպես նաև վայրի գենետիկական պաշարները: Ցամաքային լանդշաֆտների պահպանվող տարածքները կազմում են ՀՀ տարածքի մոտ 6%-ը:



ՀՀ-ում գործում է 3՝ Խոսրովի անտառ, Շիկահողի և Էրեբունի արգելոցները, ընդհանուր տարածքը՝ 39615 հա (ՀՀ տարածքի 1,33%-ը):

Խոսրովի անտառ արգելոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսրովի արգելոցը պատկերող նամականիշ
    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Խոսրովի անտառ արգելոց
Խոսրովի անտառ արգելոցը կազմավորվել է 1958-ին (տարածքը՝ 29196 հա), ՀՀ Արարատի մարզում՝ Գեղամա լեռնավահանիհարավ-արևմտյան՝ ՈւրծիՊահնակիԵրանոսի լեռնաշղթաներիԻրիցԽոսրովասար լեռների լանջերին՝ Ազատ և Վեդի գետերի ավազաններում՝ ծովի մակարդակից 900-2400 մ բարձրություններում՝ Ազատ գետի ջրային պաշարների, գիհուտների, կաղնուտների, լեռնաչորասեր բուսականության, հազվագյուտ կենդանիների ու բույսերի պահպանության նպատակով:

Շիկահողի արգելոց[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Շիկահողի արգելոց
Շիկահողի արգելոցը կազմավորվել է 1958-ին՝ Կապանի անտառտնտեսության հիմքի վրա (1961-75-ին՝ Բարթազի արգելավայր, տարածքը՝ 10330 հա), ՀՀ Սյունիքի մարզում՝ Խուստուփ լեռնազանգվածի հարավ-արևելյան և Մեղրու լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերին՝ ծովի մակարդակից 700-2800 մ բարձրություններում՝ Ծավ և Շիկահող գետերի վերին ավազաններում՝ կաղնուբոխուհաճարենուսովորական կենուսոսու անտառների և կենդանիների պահպանության նպատակով: Ռելիեֆը խիստ մասնատված է, շատ են լեռնային գետակները, հանքային աղբյուրները:

Էրեբունի արգելոց[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Էրեբունի արգելոց
Ցորենի վայրի տեսակները Էրեբունի արգելոցում
Էրեբունի արգելոցը կազմավորվել է 1981ին (տարածքը՝ 89 հա) ՀՀ Կոտայքի մարզում՝ Երևանից 8-10 հարավ-արևելյան՝Գեղադիր գյուղի մոտ՝ կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիների անցումային հատվածում՝ ծովի մակարդակից 1300-1450 մ բարձրություններում՝ դաշտավլուկազգիների վայրի ազգակիցների (մասնավորապես վայրի ցորենների աշխարհում եզակի գենոֆոնդի) պահպանության նպատակով:

Հայաստանի ազգային պարկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ-ում գործում են Սևան և Դիլիջան ազգային պարկերը, որոնց ընդհանուր տարածքը կազմում է 178102 հա.

Սևան ազգային պարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Սևան ազգային պարկ
Սևան ազգային պարկը գտնվում է Հայկական հրաբխային լեռնաշխարհի հյուսիսային մասում՝ Գեղարքունիքի մարզում, Երևան քաղաքից մոտ 60 կմ հեռավորության վրա: Պարկի ընդհանուր տարածքը՝ Սևանա լճի հայելու հետ մասին կազմում է 147.343 հա, իսկ առանց լճի հայելու՝ 22, 585 հա: Պահպանական գոտու տարածքը կազմում է 342.920 հա: Պարկը գտնվում է ՀՀ Բնապահպանության նախարարության իրավասության ներքո: Ստեղծվել է 1978 թ.մարտի 14-ին, ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի թիվ 125 որոշմամբ:

Դիլիջան ազգային պարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Դիլիջան ազգային պարկ
Դիլիջան ազգային պարկը
Դիլիջան ազգային պարկը կազմավորվել է 2002-ին՝ համանուն արգելոցի (1958) հիման վրա՝ ՀՀ Տավուշի մարզում՝ Փամբակի հյուսիսարևելյան, Արեգունու հյուսիսային, Միափորի հարավային, Իջևանի հարավարևմտյան, Հալաբի արևելյան լանջերին՝ 1100-2400 մ բարձրություններում՝ հաճարենու և կաղնու անտառների բուսական և կենդանական բազմազանության, ինչպես նաև Կովկասում հազվագյուտ հատապտղայիև կենու համակեցությունների պահպանության նպատակով: Տարածքը՝ 28002 հա է:

Արփի լճի ազգային պարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Արփի լճի ազգային պարկ
Ստեղծվել է 2009 թվականին: Գտնվում է Շիրակի մարզում, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Եղնախաղի լեռնաշղթայի արևելյան և Ջավախքի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջերին: Ազգային պարկն զբաղեցնում է մոտ 25 000 հա տարածք:
Ազգային պարկն ստեղծվել է Ջավախք-Շիրակ բարձրավանդակի ուրույն կենսաբազմազանության պահպանման համար: Այստեղ է գտնվում հայկական որորի ամենամեծգաղութը աշխարհում և գանգրափետուր հավալուսնի միակ բնակավայրը Հայաստանում:
Տարածքում կան մոտ 670 տեսակ բույսեր (խոլորձթրաշուշանհիրիկկակաչշուշան), որոնցից 25-ը ներառված են ՀՀ Կարմիր գրքում: Դրանցից 22-ը էնդեմ տեսակներ են: Պարկում կան կաթնասունների 30 տեսակ (եվրոպական ջրասամույր, խայտաքիս):
Արփի լճի ջրահավաք ավազանի մշակովի լանդշավտները կազմված են հիմնականում հացահատիկի և վուշի դաշտերից:

Արևիկ ազգային պարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Արևիկ ազգային պարկ
Ստեղծվել է 2009 թվականին: Գտնվում է Սյունիքի մարզում Զանգեզուրի լեռնաշղթայի Մեղրի լեռնաբազուկի հարավային լանջին, ինչպես նաև Շվանիձոր և Նյուվադի գետերի ջրահավաք ավազանում: Մակերեսը կազմում է 34 401․8 հա: Պահպանության օբյեկտը Մեղրիի եզակի բուսական և կենդանական աշխարհն է:
Ազգային պարկի տրածքում առկա են ուղղաձիգ բնական գոտիներ և լանդշֆտների տարբեր տիպեր՝ ալպյան մարգագետիններ, լառնային տափաստաններ, անտառային զանգվածներ, կիսաանապատներ: Ունի հարուստ կենսաբազնազանություն՝ առաջավորասիական ընձառյուծբեզոարյան այծհայկական մուֆլոնմիջերկրածովային կրիահայկական իժ, կովկասյան ջրասամույր, կասպիական հնդկահավ, կովկասյան մայրեհավ:
Բուսական աշխարհը նույպես հարուստ է: Կարմիր գրքում գրանցված տեսակներից հանդիպում են չորապտեր արծվապտերային, Գրիֆիթի հուդայածառ, վայրի ձմերուկ, անմեռուկ կլորատերև, կատվադաղձ լերդախոտատերև, թրաշուշան աղասեր, սագասոխուկ ցողունավոր, սարդակիր կովկասյան, խոլորձ Շելկոնովիկի, սարդակիր կովկասյան:

Հայաստանի արգելավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայաստանի արգելավայրերի ցանկ
Հայաստանում ներկայումս գրանցված և գործում են 26 արգելավայրեր, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 102 212.93 հա, որը Հայաստանի Հանրապետության տարածքի 3.44%-ն է[1]:

Ախնաբադի կենու պուրակ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ախնաբադի կենու արգելավայր
Գտնվում է Գետիկ գետի ավազանում: Մակերեսը կազմում է 25 հա: Ստեղծվել է 1959 թվականին: Գտնվում է ծովի մակերևույթից 1400-1700 մ բարձրության վրա: Պահպանման օբյեկտներն են կենու անտառակն ու կենդանիների համակեցությունը:

Արագածի ալպիական արգելավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Արագածի արգելավայր
Մակերեսը՝ 300 հա: Կազմավորվել է 1959 թվականին: Գտնվում է Արագածի հարավային լանջին՝ ծովի մակերևույթից 3200-3500 մ բարձրության վրա: Պահպանվող օբյեկտներն են Քարի լիճն ու ալպիական բուսականությունը:

Արզականի և Մեղրաձորի արգելավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Արզական-Մեղրաձորի արգելավայր
Մակերեսը՝ 13532 հա: Ստեղծվել է 1971 թվականին: Գտնվում է Մարմարիկ և Գալարի գետերի ավազաններում: Պահպանվող օբյեկտներն են այծյամը, գորշ արջը, վայրի խոզը, կովկասյան մարեհավը, աշլուսանը, ուլարը:

Արջատխլենու արգելավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Արջատխլենու արգելավայր
Մակերեսը՝ 40 հա: Ստեղծվել է 1958 թվականին: Տեղակայված է Հայաստանի հյուսիսում՝ Խաչաղբյուր գետի ավազանում՝ ծովի մակերևույթից 1500-1800 մ բարձրության վրա: Պահպանվող օբյեկտներն են գիհիի և արջատխլենու մնացուկային պուրակները:

Բանքսի սոճու պուրակ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Բանքսի սոճու արգելավայր
Մակերեսը՝ 4 հա: Ստեղծվել է 1959 թվականին: Տեղակայված է Հայաստանի Մարմարիկ գետի ավազանում՝ ծովի մակերևույթից 1800-2000 մ բարձրության վրա: Պահպանվող օբյեկտներն են անտառատնակներն ու Բանքսու սոճուտը:

Բողաքարի արգելավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Բողաքարի արգելավայր
Մակերեսը՝ 2728 հա: Ստեղծվել է 1989 թվականին: Տեղակայված է Հայաստանի հարավում՝ Զանգեզուրի լեռնաշղթայի հարավային լանջին՝ ծովի մակերևույթից 1400-2100 մ բարձրության վրա: Պահպանվող օբյեկտներն են Հայաստանի ֆլորային ու ֆաունային բնորոշ մի քանի ներկայացուցիչներ:

Գանձաքարի (Վերին Աղդան) արգելավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Գանձաքարի արգելավայր
Մակերեսը՝ 6813 հա: Ստեղծվել է 1971 թվականին: Տեղակայված է Հայաստանի հյուսիսում՝ Աղստև գետի վտակ Ցայտաջուր գետի ավազանում: Պահպանվող օբյեկտներն են՝ այծյամ, գորշ արջը, վայրի խոզ, կովկասյան մարեհավ:

Գետիկի արգելավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Գետիկի արգելավայր
Մակերեսը՝ 5718 հա: Ստեղծվել է 1971 թվականին: Տեղակայված է Հայաստանի արևելքում՝ Աղստև գետի վտակ Գետիկ գետի ավազանում՝ ծովի մակերևույթից 1500-2700 մ բարձրության վրա: Պահպանվող օբյեկտներն են՝ այծյամ, գորշ արջը, վայրի խոզ, կովկասյան մարեհավ:

«Գիլան» արգելավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակերեսը՝ 118 հա: Գտնվում է ՀՀ Արարատի մարզումԱզատ գետի Միլի վտակի ափին: 2007 թվականին առանձնացվել է Խոսրովի արգելոցից:
ՀՀ տարածքի մյուս արգելոցներից են՝

Հայաստանի բնության հուշարձաններ

ՀՀ բնության կենդանի հուշարձաններից են արևելյան սոսու մնացուկային պուրակը (ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ մոտ), Գրիֆիթի հուդայածառը (Մեղրու նախալեռնային շրջան) և այլն, իսկ անկենդան հուշարձաններից՝ բազալտե սյունաձև, և ճառագայթաձև մերկացումները (Ազատի, Արփայի, Հրագդանի կիրճեր), հրաբխային կոները (Գեղամա, Վարդենիսի լեռնավահաններ), ռելիեֆի հողմահարման եզակի ձևերը՝ բնական ժայռաբուրգերը (Գորիս, Խնձորեսկ), ինչպես նաև բազմաթիվ բարձրլեռնային լճակներ, հանքային աղբյուրներ, ջրվեժներ (Թռչկան, Ջերմուկի, Շաքիի) և այլն:
Բնության հուշարձանները բացառիկ կամ յուրահատուկ, գիտական և պատմամշակութային հատուկ արժեք ներկայացնող բնական օբյեկտներ են:
ՀՀ կառավարության 2008 թվականի որոշմամբ 230 բնական հուշարձաններ կան: Դրանց ստեղծման նպատակն է մարդու ակտիվ գործունեության զերծ պահումը բնական բոլոր գիտաճանաչողական բարձրարժեք համալիրներ, նրանց առանձնահատկությունները
230 բնական հուշարձաններից 109-ը հանդիսանում են երկրաբանական (Աժդահակ և Արմաղան հրաբուխներ Գառնիի «Բազլտե երգեհոն» սյունաձև բազալտները,Որոտանի վրա գտնվող «Սատանի կամուրջ»), 48-ը՝ ջրաերկրաբանական (Ապարանի «Սրբի աղբյուր», Մալիշկա գյուղի «Մոզ աղբյուր»), 38-ը՝ ջրագրական (Շաքիի ջրվեժ, Գեղամա լեռների «Վիշապալիճ»), 16-ը՝ բնապատմական (Երիցվանքի մոտ գտնվող Արծվանիկ գյուղի բնական քարայրներ), 19-ը՝ կենսաբանական հուշարձաններ (Շիրակի «Փետրախոտային տափաստան», Տավուշի մարզի «Սարի գյուղի սոսին»):

Դիպլոմային աշխատանք «Քաղաքային տեսարաններ» Բանգլադեշ

Երևանի  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ Խլոյան Գոռ Գարիկի մասնագիտությունը՝ «Լուսանկարչական գործ»   Որակավորումը` լուսանկարիչ. ...