вторник, 10 мая 2016 г.

Հայստանի Կենսաբազմազանությունը՝ բուսական և կենդանական աշխարհը

Հայաստանի բուսաաշխարհագրություն

    
Յուրաքանչյուր լեռնային երկրում (Հայաստանում նույնպես) բուսականության հիմնական տիպերի աշխարհագրական տեղաբաշխումը պայմանավորված է վերընթաց գոտիականությամբ։ Նրա ուրույն ֆլորան և բուսական ծածկույթը հիմք են հանդիսացել Կովկասի և Հայաստանի բուսաաշխարհագրական շրջանացման յուրահատուկ սխեմաների մշակման համար։ Համընդհանուր հավանության է արժանացել երկրագնդի բուսաաշխարհագրական շրջանացման Ա. Թախտաջյանի սխեման (1978), ըստ որի՝ Հայաստանը գտնվում է երկու խոշոր, խիստ հակասական բնույթի՝ Եվրասիրիական և իրանաթուրանական բուսական մարզերի շփման սահմանագծում, որտեղ մասնագետներն առանձնացնում են ուրույն բուսականությամբ չորս բուսական գավառներ՝ պոնտական, հիրկանյան, արմենաանատոլիական և ատրպատականյան։

Տեսակային բազմազանություն

Բուսաաշխարհագրական այդ նահանգների, մարզերի և ենթամարզերի, ինչպես նաև երկրի բնապատմական պայմանների բազմազանության շնորհիվ նրա ֆլորան ձեռք է բերել արտակարգ հարուստ և խայտաբղետ տեսակային կազմ՝ շուրջ 3500 բարձրակարգ անոթավոր բույսերով։ Տեսակների քանակով ծաղկավոր բույսերին չեն զիջում նաև ջրիմուռները, մամուռները և քարաքոսերը, որոնց տեսակային կազմը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէ։ Գոյություն ունեն ֆլորայի ներթաքույց հարստությունը բնորոշող այլ ցուցանիշներ ևս, որոնք բնութագրվում են զուտ տեղական (աբորիգեն) տեսակների և մնացորդային (ռելիկտային) բուսատեսակների առկայությամբ։
ԽումբՏեսակների թիվԷնդեմիկ տեսակների կամ ենթատեսակների թիվ
Անոթավոր բույսեր3555106
Մամուռներ395-
Ջրիմուռներ388-
Քարաքոսեր300-
Ընդամենը4638106

Ջրիմուռներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում ջրիմուռները քիչ են ուսումնասիրված։ Կենսաբազմազանությունը ներկայացված է 388 տեսակով, որոնք հիմնականում պատկանում են կանաչ, դիատոմային, կապտանտառներկանաչ և դեղնանտառներկանաչ ջրիմուռներին։
ՀՀ գրեթե բոլոր մարզերի ջրամբարներում, լճակներում, գետափերին, երբեմն Նաև հողում տարածված են կանաչ, կապտականաչ, դիատոմային և այլ ջիմուռներ։ Տարբեր լճերում, այդ թվում նաև Սևանա լճում ջրիմուռները առաջացնում են ջրի «ծաղկում», որն զգալիորեն վատացնում է ջրի որակը։

Քարաքոսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հայտնի է քարաքոսերի 290 տեսակ, ընդ որում ավելի հիմնովին ուսումնասիրվել է Սևանի ավազանը, ուր հանդիպում է 190 տեսակ։
Ըստ կենսաձևերի Հայաստանում գերիշխում են կեղևանման քարաքոսերը (մոտ 40%), որոնց մեծ մասը բնակվում են քարերի վրա։ Կան նաև տերևանման, թփանման և ումբիլիկատային ձևեր։

Անոթավոր բույսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անոթավոր բույսերը ներառում են բարձրակարգ բույսերի խմբերը. Հայաստանում հաշվում են ավելի քան 3500 տեսակ, որը կազմում են Կովկասի ֆիտոբազմազանության շուրջ 50%-ը։

Մամուռներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է մամռանմանների 430 տեսակ տեսակ (մոտ 100-ը Կովկասում հանդիպում են հազվադեպ)։ Ամենատարածված տեսակներն են՝ տորտուլա գյուղականը (Tortula ruralis), գրիմիա օվալաձևը (Grimmia ovalis), թելամամուռ արծաթափայլը (Bryum argenteum), թելամամուռ ճմաձևը (Bryum caespiticium),հոմալոտեցիում Ֆիլիպեն (Homalothecium philippeanum), մարշանցիա բազմաձևը (Marchantia polymorpha) և այլն։ Հանդիպում են բոլոր լեռնային գոտիներում և բուսական համակեցություններում։
ՀՀ-ում տարածված գլխավորապես միջին լեռնային և անտառային շրջաններում։ Առավել ուսումնասիրված տերևացողունային մամուռների դասը ներկայացված է 347 տեսակներով։ Նշվածներից 108 տեսակը հազվագյուտ է։

Գետնամուշկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետնամուշկեր հանդիպում է 2 տեսակ՝ սելագինելա շվեցարականը (Selaginella helvetica) ամենատարածված տեսակն է, որը հանդիպում է Հյուսիսային Հայաստանի խոնավ մերձալպյան ճահիճներում։

Ձիաձետեր[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ-ում հայտնի է ձիաձետերի՝ 6 տեսակ՝ ձիաձետ ընկղմված (Equisetum fluviatile), ձիաձետ ձմեռող (Equisetum hyemale), ձիաձետ ճյուղավորված (Equisetum ramosissimum),ձիաձետ դաշտային (Equisetum arvense) և այլն։
Ձիաձետները տարածված են հանրապետության համեմատաբար խոնավ անտառային և մարգագետնային շրջաններում և հանդիպում են գերխոնավ գետահովիտներում, առուների եզրերին և գետափերին, երբեմն ավազոտ տեղերում ու թփուտներում։

Պտերանմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտերանմաններ ներկայացված է 38 տեսակներով։

Մերկասերմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի ֆլորայում մերկասերմերը ներկայացված են չափազանց աղքատ՝ ընդամենը 9 տեսակներով, այդ թվում՝ 5 գիհի, 1 սոճի, 1 կենի և 2 էֆեդրա։ Հանրապետության դեկորատիվ տնկարկներում հանդիպող մերկասերմ ծառատեսակների մեծ մասը օտարածին է՝ ներմուծված այլ բուսաաշխարհագրական տարածաշրջաններից[2]։

Ծածկասերմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծածկասերմեր (ծաղկավոր բույսեր) ներակայցված է տեսակային կազմով և բազմազանությամբ, Հայաստանում տարածված է շուրջ 3015 տեսակ։

Էնդեմիկ բույսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Էնդեմիկ բույսեր
Առաջին անգամ Հայաստանում է նկարագրվել բույսերի 400 տեսակ, որոնցից 185-ը տարբեր ժամանակներում հայտնաբերվել է նաև հարևան երկրներում, իսկ մնացած 115-ը հանդիպում է միայն Հայաստանում։ Հայաստանի առավել մեծ հետաքըրքրություն ներկայացնող էնդեմիկներից են Հայաստանի արոսենիննաիրյան նշենին,Թախտաջյանի կաթնուկըԹամամշյանի օշանըՈւրարտուի ցորենըՏիգրանի թանթրվենինՄաղաքյանի ստելերոպսիսը և այլն։ Մնացորդային բույսերի մեծ մասը՝ունաբինկենինսոսինարջատխլենինխնկենինգիհինգայլահատըմրտավարդըպարիյյակըսովորական բաղեղը և այլն, ծառեր ու թփեր են։ Կան նաև մնացորդային խոտաբույսեր՝ ծովոսպըսպիտակ և դեղին ջրաշուշաններըենթալպյան բարձրախոտերը, բոլոր տեսակի պտերներըոչխարի շյուղախոտը և այլն։

Մշակաբույսերի վայրի ազգակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանը երկրագնդի այն սակավաթիվ անկյուններից է, որտեղ առատ են նաև մշակաբույսերի վայրի ազգակիցները՝ ցորենըաշորանգարինվարսակըոլոռը,ճակնդեղը, զանազան հատապտուղներ, կորիզավոր, ունդավոր, կերային, բանջարանոցային բուսատեսակներ և այլն։ Միայն վայրի զուտ տեղական տանձենիներիքանակը Հայաստանում 18 է, մոշենիներինը՝ 13, սոխերիևը՝ 20, և այլն։  

Հացահատիկային բույսերի ազգակիցներ

Ըստ Ն. Վավիլովի սխեմայի (1931)՝ Հայաստանն իրավամբ համարվում է հասկավոր հացաբույսերի առաջացման բնօրրաններից մեկը Առաջավոր Ասիայում։ Այդ բույսերից շատերի նախորդները կամ մոտ ձևերը մասնակցել են մշակաբույսերի առաջացմանը, մյուսները ծագումնաբանական տեսակետից մոտ են կանգնած նրանց և կարող են օգտագործվել (կամ օգտագործվում են) նոր, ընտրասերումնային, հիվանդությունների ու վնասատուների նկատմամբ դիմացկուն, բարձր բերքատու և երաշտաու ցրտադիմացկուն սորտեր ստանալու համար։

Բրածո բույսեր

ՀՀ-ում պահպանվել են նաև անցյալ երկրաբանական ժամանակաշրջանների բազմաթիվ բույսերի մնացորդներ՝ բրածո բույսեր։ Դրանք օգտագործվում են ապարների հասակի որոշման, նստվածքակուտակման պայմանների բացահայտման, ցամաքային ու ծովային հասակակից ապարների համադրման, հնակլիմայի վերականգնման նպատակով։
ՀՀ տարածքում բրածո բույսերի մնացորդներ կան Տավուշի և Կոտայքի մարզերում, Երևանի շրջակայքում (ՄուշավանԱրգիշտի)՝ պալեոգենի նստվածքներում։ Դրանց համալիրներն աչքի են ընկնում իրենց հազվագյուտ տեսակային կազմի բազմազանությամբ և առատությամբ։ Շիրակի (Սարիար գ.), Սյունիքի (ԱգարակՍիսիան ք-ներ,Նոր ԱրևիկԼիճք գ-եր և այլն), Գեղարքունիքի (Գավառ ք.) մարզերի՝ պլիոցենի նստվածքներում հայտնաբերվել են մերկասերմ և ծածկասերմ բույսերի, դիատոմային ջրիմուռների և այլ մնացորդներ։ ՀՀ-ում մինչ այժմ հայտնի բրածո ֆլորաներից ամենաերիտասարդը Նուռնուսինն է (Կոտայքի մարզ)՝ ներկայացված լավ պահպանվածեղեգի կոճղարմատներով, իսկ ամենահինը՝ Ջերմանիսինը (ՀՀ Արարատի մարզի տարածքում, այժմ՝ ապաբնակեցված), որն ընդգրկում է մեզոզոյան դարաշրջանիպտերների և ասեղնատերևավորների մնացորդներ։

Հայաստանի անտառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայաստանի անտառներ
ՀՀ սակավ անտառածածկ երկիր է. անտառների ընդհանուր տարածքը 407681 հա է, որը կազմում է ՀՀ տարածքի 23, 7%-ը։ ՀՀ ներկայիս անտառազուրկ զգալի տարածությունները վաղ անցյալում ծածկված են եղել անտառներներով։ Այդ են վկայում հին պատմիչները և անտառներների մնացորդները։ Այդ են վկայում հին պատմիչները և անտառների մնացորդները։ Հայոց թագավորների հովանավորությամբ ու նախաձեռնությամբ արքունի կալվածք Այրարատ նահանգում տնկվել են արհեստական անտառներ։

Հայաստանի դենդրոֆլորա[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ-ում բաժանվում են հետևյալ խմբերի՝ գլխավոր կամ անտառկազմող, երկրորդական կամ ստորադաս, «լուսավոր» անտառներների չորասեր և հազվագյուտ տեսակներ, արժեքավոր թփեր և վայրի պտղատուներ։ Գլխավոր կամ անտառկազմող տեսակները (հաճարենիկաղնիբոխիսոճի) անտառային համակեցության գերիշխող, դիմացկուն ամենախոշոր ծառերն են, որոնք գրավում են առաջին շարահարկը և զբաղեցնում են մեծ տարածք։ Երկրորդական կամ ստորադաս տեսակները (արելյան բոխիթխկիլորենիկեչիթեղիհացենի և այլն) ստվերասեր են, խոնավասեր, զբաղեցնում են երկրորդ շարահարկը։ Լուսասեր և չորադիմացկուն տեսակները (գիհիվրացական թխկիՖենցլի նշենիխնկենի և այլն) կազմում են «լուսավոր» նոսր անտառներները։
ՀՀ անտառներներն իրենց ծառատեսակներով ու բուսածածկույթով պատկանում են Կովկասյան և Հայկ-իրանական մարզերին։ ՀՀ Կովկասյան մարզի մեջ մտնող ներկայիս անտառներների հիմն, ծառատեսակները (հաճարենի, բոխի, թխկի, կաղնու շատ տեսակներ, խնձորենի, լորենի, կեռասենի, դժնիկ, թեղի, հացենի և այլնն) տարածվել են վերին միոցենում։ Սառցադաշտային ժամանակաշրջանում վերջնականապես ոչնչացել են անտառներների խոնավասեր ու ջերմասեր տեսակները, և մերձարևադարձային փարթամ անտառներներն իրենց տեղը զիջել են տերևաթափ Աներին, որտեղ գերիշխում են հաճարենին, կաղնին և ցրտադիմացկուն այլ տեսակներ։
Հետսառցադաշտային ժամանակաշրջանում Հայաստանի անտառածածկը նոր փոփոխության է ենթարկվել։ Հայկ-իրանական մարզի (ՀՀ սահմաններում ընդգրկում է Միջին Արաքսյան գոգավորության հատակն իր նախալեռներով, Արփա գետի ավազանը, Ձանգեգուրի հվ. մասը) անտառներներն աչքի են ընկնում չորասեր բուսատեսակներով։ Երրորդական ժամանակաշրջանից հետո տուժել են չորասեր նոսր անտառներները։ Առավել անտառածածկ են ՀՀ հյուսիս-արևելյան մարզերը, որտեղ բուսականության հիմնական տիպը հաճարենու անտառներներն են (արևելյան հաճարենու գերակշռությամբ)։
Ենթալպյան անտառային գոտում տարածված են հաճարենու խոնավ անտառներները, որոնց ներսում և եզրերին լայնորեն տարածված են կաղնու զուտ և խառը ծառուտները. Ձուտ կաղնու Աները հիմնականում հարմարված են հվ. չոր լանջերի միջին և վերին գոտիներին, իսկ կաղնու խառը անտառներները՝ արմ. և արլ. լանջերին։ Հս-արլ. մասի կաղնուտներում հիմն, անտառկազմող ծառատեսակներն են վրաց. և արլ. կաղնիները։ Կաղնու առավել տիպիկ անտառներները տարածված են Լոռու մարզում։ ՀՀ հյուսիսում տեղ-տեղ հանդիպում են սոճու անտառներների ոչ մեծ տեղամասեր։ Ամենամեծը Գյուլագարակի և Շահալիի սոճուտներն են։ Հարավում անտառներների համեմատաբար ընդարձակ տարածքներ հանդիպում են Սյունիքի մարզում (հիմնականում՝ վրացական կաղնիհացենիթխկիբոխիկովկասյան տանձենիխնձորենի, նաև սզնիընկուզենիհոնիմրտավարդ, ծառանման տխլենի և այլն)։

Բուսական աշխարհի պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին շրջանում արդյունաբերության զարգացման, աննախադեպ շինարարության ծավալման, ինչպես նաև բնական պաշարների ոչ խնայողական օգտագործման հետևանքով ՀՀ բուսաշխարհը մեծ կորուստներ է կրել։ Դա չի սահմանափակվում միայն առանձին բուսատեսակներով, այլ զանգվածաբար ոչնչանում են գենոֆոնդի բուսական համակեցություններ, ամբողջական ասոցիացիաներ, ֆորմացիաներ և բուսաբանական խմբավորումներ։
Բնաջնջման եզրին են կանգնած անապատային, կիսաանապատային, տափաստանայիև և ճահճային բուսականության տիպերը, որոնք ընդգրկում են Հայաստանի ֆլորայի շուրջ 25%-ը։ Այս իրավիճակից դուրս գալու ելքը հանրապետության բուսատեսակներով հարուստ, առաջնային բուսական համակեցությունների ամենաբնորոշ նմուշային ոչ խոշոր հատվածները պետական պահպանության տակ առնելն է։ Ստեղծված արգելոցներըարգելավայրերը և ազգային պարկերը (ընդհանուր տարածքը կազմում է 218807 հա) այս առումով ի վիճակի չեն ապահովել գենոֆոնդի վերարտադրությունը։ Անհրաժեշտ է անհապաղ կատարել ՀՀ ֆլորայի՝ գենոֆոնդի և գենոֆոնդի նոր, բազմակողմանի փորձաքննություն, որի խնդիրը սյետք է լինի ցենոֆոնդի պահպանության և վերարտադրության նոր ռազմավարության մշակումը։
Այս ուղղությամբ խրախուսելի գործ է կատարվում ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի հայկական ֆլորայի և բուսականության հողամասում, որտեղ զգալի քանակ են կազմում Հայաստանի հազվագյուտ, անհետացող, էնդեմիկ, մնացորդային և այլ բնորոշ բուսատեսակները (շուրջ 900)։ Ալպյան, մերձալպյան և գորգային բուսականության համար կազմված են առանձին լեռնազանգվածների՝ Արագածի, Կապուտջուղի ն Արմաղանի մոդելներ՝ իրենց բնորոշ բուսատեսակներով ու համակեցություններով։ Կատարվում է այդ պայմաններին լավ հարմարված և լավ սերմնանյութ տվող առանձին անհատների վերաինտրոդուկցիա (սերմնանյութի վերադարձ բնությանը):

Комментариев нет:

Отправить комментарий

Դիպլոմային աշխատանք «Քաղաքային տեսարաններ» Բանգլադեշ

Երևանի  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ Խլոյան Գոռ Գարիկի մասնագիտությունը՝ «Լուսանկարչական գործ»   Որակավորումը` լուսանկարիչ. ...