четверг, 26 мая 2016 г.

Անձի էկոլոգիական պարտականություները

ՆՊԱՏԱԿԸ՝Այս մոդուլի նպատակն է էկոլոգիական գիտելիքների ուսուցման միջոցով ուսանողին օժտել ընդհանուր էկոլոգիական գրագիտությամբ, դրա հիման վրա ձևավորել էկոլոգիական վարքագիծ, ինչը ուսանողը կօգտագործի իր հետագա մասնագիտական գործունեության մեջ:
ՄՈԴՈՒԼԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ36ժամՏեսական պարապմունք՝ 18 ժամԳործնական պարապմունք՝18ժ ամ
ՄՈՒՏՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԱյս մոդուլի յուրացման համար նախնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸԱյս մոդուլն ուսումնասիրելուց հետո ուսանողն պետք է՝ա. Իմանա էկոլոգիական հիմնական հասկացություններըբ.իմանա էկոլոգիական հիմնախնդիրների բովանդակությունը և դրանց լուծմանն ուղղված միջոցառումները 
գ. Իմանա էկոլոգիական դաստիարակության նպատակն ուբովանդակությունը:
դ.դրսևորիէկոլոգիական վարքագիծ ամենօրյա գործունեության մեջ:
ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸՄոդուլի ընդունելի կատարողականը գնահատվելու է սահմանված յուրաքանչյուր արդյունքի համարչափանիշների բավարար մակարդակի ապահովման դեպքում:
 Իմանալ էկոլոգիական հիմնական հասկացությունները
  
Արդյունք 1Էկոլոգիական հիմնական հասկացություններ
Թեմատիկ պլանավորում
Կատարման չափանիշները ա .Ճիշտ է ներկայացնում էկոլոգիան որպես բնագիտական, սոցիալական գիտություն և նրա կապը այլ գիտությունների հետ բ. Ճիշտ է բացատրում անկենդան, կենդան և մարդածին գործոնների ազդեցությունը օրգանիզմի վրագ. Ճիշտ է ներկայացնում էկոլոգիական համակարգերը և նրանց բաղադրիչները

                         

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԻՋՈՑՈւսանողին տրվում է հարցեր էկոլոգիական հիմնական հասկացությունների վերաաբերյալ:Արդյունքի ձեռքբերումը համարվում է բավարար, եթե ուսանողը ցուցաբերում է նյութի անհրաժեշտ իմացություն, ժիշտ է սահմանում էկոլոգիան որպես գիտություն, գիտի նրա կապն այլ գիտությունների հետ, կարողանում է բացատրել էկոլոգիական տարբեր գործոնների փոխազդեցության մեխանիզմը, տարբերակում է էկոլոգիական համակարգերը և նրանց բաղադրիչները:Արդյունքի յուրացման գնահատումը կատարվում է հարցուպատասխանի միջոցով և նախագծի ներկայացմամբ:
ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ և ՌԵՍՈՒՐՍՆԵՐՏեսական և գործնական ուսուցում: Անհրաժեշտ է ունենալ   համացանցին միացված համակարգիչ, համապատասխան գրականություն, տեսաֆիլմեր:
ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԺԱՄԱՔԱՆԱԿՏեսական պարապմունք՝ 4 ժամԳործնական պարապմունք՝4ժ ամ
Արդյունք 2էկոլոգիական հիմնախնդիրների բովանդակությունը և դրանց լուծմանն ուղղված միջոցառումները

Կատարման չափանիշները ա .Ճիշտ էթվարկում հիմնական էկոլոգիական հիմնախնդիրները բ. Ճիշտ էներկայացնում յուրաքանչյուրէկոլոգիական հիմնախնդրիէությունըգ.գիտի ՀՀ կողմիցվավերացրած  էկոլոգիական հռչակագերը, ՀՀ Կարմիր գիրքը ևնրանց ընդհանուր բովանդակությունը
դԳիտի անձի էկոլոգիականիրավունքներն ուպարտականությունները
  
ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԻՋՈՑՈւսանողներին տրվում է հարցեր Երկրագնդի հիմնական էկոլոգիական հիմնախնդիրների և դրանց ծնող պատճառների վերաբերյալ: Արդյունքի ձեռքբերումը համարվում է բավարար, եթե ուսանողը ցուցաբերում է նյութի անհրաժեշտ իմացություն, գիտի էկոլոգիական հիմնախնդիրները,  ՀՀ կողմից վավերացրած  էկոլոգիական հռչակագերը, ՀՀ «Կարմիր գիրքի» նշանակության և անձի էկոլոգիական իրավունքների ու պարտականությունների մասին:Արդյունքիյուրացման գնահատումը կատարվում էհարցուպատասխանի միջոցով և նախագծիներկայացմամբ:

Комментариев нет:

Отправить комментарий

Դիպլոմային աշխատանք «Քաղաքային տեսարաններ» Բանգլադեշ

Դիպլոմային աշխատանք.  Քոլեջի «Լուսանկարչական գործ» մասնագիտության ուսանող Գոռ Խլոյան.  Որակավորումը` լուսանկարիչ. Դիպլոմայինի ղեկավար` Մ...