вторник, 10 мая 2016 г.

Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներ

Բնության հատուկ պահպանվող տարածքներ, պետությունների կողմից բնության տարբեր տարածքներում որևէ տնտեսական գործունեության սահմանափակումը կամ առհասարակ արգելումն է օրենսդրությամբ, որն ուղղված է կենսաբազմազանությունը և էկոհամակարգերը պահպանելուն:
Բնության հատուկ պահպանվող տարածքների շնորհիվ ապահովվում են եզակի էկոհամակարգերի, հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող, էնդեմիկ, ռելիկտային տեսակների պահպանությունը և վերարտադրությունը բնական միջավայրում:
Բնության հատուկ պահպանվող տարածք կարող են լինել մակերեսային և ստորերկրյա ջրավազները, ընդերքի, բուսական և կենդանական աշխարհի առանձնացված տեղամասերը:
Հայաստանի Հանրապետությունում կա բնության հատուկ պահպանության 4 տեսակ՝
  • պետական արգելոցներ
  • ազգային պարկեր
  • պետական արգելավայրեր
  • բնության հուշարձաններ:
Ըստ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի (1991)՝ որպես բնության հատուկ պահպանվող տարածքներ երաշխավորված են ազգային պարկերը, արգելոցները, արգելավայրերը և բնության հուշարձանները: ՀՀ-ում գործում են 4 ազգային պարկ (ՍևանԴիլիջան)՝ 178102 հա, Արփի լճի ազգային պարկ, Արևիկ ազգային պարկ, 26 արգելավայր՝ 89442 հա[1], 3 արգելոց (Խոսրովի անտառՇիկահողիԷրեբունի)՝ 39615 հա ընդհանուր տարածքով:Բնության հատուկ պահպանվող տարածքների ընդհանուր տարածքը (ներառյալ Սևանա լիճը) 307159 հա է՝ ՀՀ տարածքի 10, 3%-ը: Բնության հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական ներգործություն ունեցող տնտեսական գործունեությունը սահմանափակելու կամ արգելելու նպատակով ՀՀ Կառավարությունը սահմանել է պահպանական գոտիներ: Բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանվում են ՀՀ բուսական ևկենդանական աշխարհների տեսակային կազմի 60%-ը, այդ թվում՝ հազվագյուտ, անհետացման եզրին հայտնված և բնաշխարհիկ տեսակների գերակշռող մասը, ինչպես նաև վայրի գենետիկական պաշարները: Ցամաքային լանդշաֆտների պահպանվող տարածքները կազմում են ՀՀ տարածքի մոտ 6%-ը:



ՀՀ-ում գործում է 3՝ Խոսրովի անտառ, Շիկահողի և Էրեբունի արգելոցները, ընդհանուր տարածքը՝ 39615 հա (ՀՀ տարածքի 1,33%-ը):

Խոսրովի անտառ արգելոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսրովի արգելոցը պատկերող նամականիշ
    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Խոսրովի անտառ արգելոց
Խոսրովի անտառ արգելոցը կազմավորվել է 1958-ին (տարածքը՝ 29196 հա), ՀՀ Արարատի մարզում՝ Գեղամա լեռնավահանիհարավ-արևմտյան՝ ՈւրծիՊահնակիԵրանոսի լեռնաշղթաներիԻրիցԽոսրովասար լեռների լանջերին՝ Ազատ և Վեդի գետերի ավազաններում՝ ծովի մակարդակից 900-2400 մ բարձրություններում՝ Ազատ գետի ջրային պաշարների, գիհուտների, կաղնուտների, լեռնաչորասեր բուսականության, հազվագյուտ կենդանիների ու բույսերի պահպանության նպատակով:

Շիկահողի արգելոց[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Շիկահողի արգելոց
Շիկահողի արգելոցը կազմավորվել է 1958-ին՝ Կապանի անտառտնտեսության հիմքի վրա (1961-75-ին՝ Բարթազի արգելավայր, տարածքը՝ 10330 հա), ՀՀ Սյունիքի մարզում՝ Խուստուփ լեռնազանգվածի հարավ-արևելյան և Մեղրու լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերին՝ ծովի մակարդակից 700-2800 մ բարձրություններում՝ Ծավ և Շիկահող գետերի վերին ավազաններում՝ կաղնուբոխուհաճարենուսովորական կենուսոսու անտառների և կենդանիների պահպանության նպատակով: Ռելիեֆը խիստ մասնատված է, շատ են լեռնային գետակները, հանքային աղբյուրները:

Էրեբունի արգելոց[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Էրեբունի արգելոց
Ցորենի վայրի տեսակները Էրեբունի արգելոցում
Էրեբունի արգելոցը կազմավորվել է 1981ին (տարածքը՝ 89 հա) ՀՀ Կոտայքի մարզում՝ Երևանից 8-10 հարավ-արևելյան՝Գեղադիր գյուղի մոտ՝ կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիների անցումային հատվածում՝ ծովի մակարդակից 1300-1450 մ բարձրություններում՝ դաշտավլուկազգիների վայրի ազգակիցների (մասնավորապես վայրի ցորենների աշխարհում եզակի գենոֆոնդի) պահպանության նպատակով:

Հայաստանի ազգային պարկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ-ում գործում են Սևան և Դիլիջան ազգային պարկերը, որոնց ընդհանուր տարածքը կազմում է 178102 հա.

Սևան ազգային պարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Սևան ազգային պարկ
Սևան ազգային պարկը գտնվում է Հայկական հրաբխային լեռնաշխարհի հյուսիսային մասում՝ Գեղարքունիքի մարզում, Երևան քաղաքից մոտ 60 կմ հեռավորության վրա: Պարկի ընդհանուր տարածքը՝ Սևանա լճի հայելու հետ մասին կազմում է 147.343 հա, իսկ առանց լճի հայելու՝ 22, 585 հա: Պահպանական գոտու տարածքը կազմում է 342.920 հա: Պարկը գտնվում է ՀՀ Բնապահպանության նախարարության իրավասության ներքո: Ստեղծվել է 1978 թ.մարտի 14-ին, ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի թիվ 125 որոշմամբ:

Դիլիջան ազգային պարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Դիլիջան ազգային պարկ
Դիլիջան ազգային պարկը
Դիլիջան ազգային պարկը կազմավորվել է 2002-ին՝ համանուն արգելոցի (1958) հիման վրա՝ ՀՀ Տավուշի մարզում՝ Փամբակի հյուսիսարևելյան, Արեգունու հյուսիսային, Միափորի հարավային, Իջևանի հարավարևմտյան, Հալաբի արևելյան լանջերին՝ 1100-2400 մ բարձրություններում՝ հաճարենու և կաղնու անտառների բուսական և կենդանական բազմազանության, ինչպես նաև Կովկասում հազվագյուտ հատապտղայիև կենու համակեցությունների պահպանության նպատակով: Տարածքը՝ 28002 հա է:

Արփի լճի ազգային պարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Արփի լճի ազգային պարկ
Ստեղծվել է 2009 թվականին: Գտնվում է Շիրակի մարզում, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Եղնախաղի լեռնաշղթայի արևելյան և Ջավախքի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջերին: Ազգային պարկն զբաղեցնում է մոտ 25 000 հա տարածք:
Ազգային պարկն ստեղծվել է Ջավախք-Շիրակ բարձրավանդակի ուրույն կենսաբազմազանության պահպանման համար: Այստեղ է գտնվում հայկական որորի ամենամեծգաղութը աշխարհում և գանգրափետուր հավալուսնի միակ բնակավայրը Հայաստանում:
Տարածքում կան մոտ 670 տեսակ բույսեր (խոլորձթրաշուշանհիրիկկակաչշուշան), որոնցից 25-ը ներառված են ՀՀ Կարմիր գրքում: Դրանցից 22-ը էնդեմ տեսակներ են: Պարկում կան կաթնասունների 30 տեսակ (եվրոպական ջրասամույր, խայտաքիս):
Արփի լճի ջրահավաք ավազանի մշակովի լանդշավտները կազմված են հիմնականում հացահատիկի և վուշի դաշտերից:

Արևիկ ազգային պարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Արևիկ ազգային պարկ
Ստեղծվել է 2009 թվականին: Գտնվում է Սյունիքի մարզում Զանգեզուրի լեռնաշղթայի Մեղրի լեռնաբազուկի հարավային լանջին, ինչպես նաև Շվանիձոր և Նյուվադի գետերի ջրահավաք ավազանում: Մակերեսը կազմում է 34 401․8 հա: Պահպանության օբյեկտը Մեղրիի եզակի բուսական և կենդանական աշխարհն է:
Ազգային պարկի տրածքում առկա են ուղղաձիգ բնական գոտիներ և լանդշֆտների տարբեր տիպեր՝ ալպյան մարգագետիններ, լառնային տափաստաններ, անտառային զանգվածներ, կիսաանապատներ: Ունի հարուստ կենսաբազնազանություն՝ առաջավորասիական ընձառյուծբեզոարյան այծհայկական մուֆլոնմիջերկրածովային կրիահայկական իժ, կովկասյան ջրասամույր, կասպիական հնդկահավ, կովկասյան մայրեհավ:
Բուսական աշխարհը նույպես հարուստ է: Կարմիր գրքում գրանցված տեսակներից հանդիպում են չորապտեր արծվապտերային, Գրիֆիթի հուդայածառ, վայրի ձմերուկ, անմեռուկ կլորատերև, կատվադաղձ լերդախոտատերև, թրաշուշան աղասեր, սագասոխուկ ցողունավոր, սարդակիր կովկասյան, խոլորձ Շելկոնովիկի, սարդակիր կովկասյան:

Հայաստանի արգելավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայաստանի արգելավայրերի ցանկ
Հայաստանում ներկայումս գրանցված և գործում են 26 արգելավայրեր, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 102 212.93 հա, որը Հայաստանի Հանրապետության տարածքի 3.44%-ն է[1]:

Ախնաբադի կենու պուրակ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ախնաբադի կենու արգելավայր
Գտնվում է Գետիկ գետի ավազանում: Մակերեսը կազմում է 25 հա: Ստեղծվել է 1959 թվականին: Գտնվում է ծովի մակերևույթից 1400-1700 մ բարձրության վրա: Պահպանման օբյեկտներն են կենու անտառակն ու կենդանիների համակեցությունը:

Արագածի ալպիական արգելավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Արագածի արգելավայր
Մակերեսը՝ 300 հա: Կազմավորվել է 1959 թվականին: Գտնվում է Արագածի հարավային լանջին՝ ծովի մակերևույթից 3200-3500 մ բարձրության վրա: Պահպանվող օբյեկտներն են Քարի լիճն ու ալպիական բուսականությունը:

Արզականի և Մեղրաձորի արգելավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Արզական-Մեղրաձորի արգելավայր
Մակերեսը՝ 13532 հա: Ստեղծվել է 1971 թվականին: Գտնվում է Մարմարիկ և Գալարի գետերի ավազաններում: Պահպանվող օբյեկտներն են այծյամը, գորշ արջը, վայրի խոզը, կովկասյան մարեհավը, աշլուսանը, ուլարը:

Արջատխլենու արգելավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Արջատխլենու արգելավայր
Մակերեսը՝ 40 հա: Ստեղծվել է 1958 թվականին: Տեղակայված է Հայաստանի հյուսիսում՝ Խաչաղբյուր գետի ավազանում՝ ծովի մակերևույթից 1500-1800 մ բարձրության վրա: Պահպանվող օբյեկտներն են գիհիի և արջատխլենու մնացուկային պուրակները:

Բանքսի սոճու պուրակ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Բանքսի սոճու արգելավայր
Մակերեսը՝ 4 հա: Ստեղծվել է 1959 թվականին: Տեղակայված է Հայաստանի Մարմարիկ գետի ավազանում՝ ծովի մակերևույթից 1800-2000 մ բարձրության վրա: Պահպանվող օբյեկտներն են անտառատնակներն ու Բանքսու սոճուտը:

Բողաքարի արգելավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Բողաքարի արգելավայր
Մակերեսը՝ 2728 հա: Ստեղծվել է 1989 թվականին: Տեղակայված է Հայաստանի հարավում՝ Զանգեզուրի լեռնաշղթայի հարավային լանջին՝ ծովի մակերևույթից 1400-2100 մ բարձրության վրա: Պահպանվող օբյեկտներն են Հայաստանի ֆլորային ու ֆաունային բնորոշ մի քանի ներկայացուցիչներ:

Գանձաքարի (Վերին Աղդան) արգելավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Գանձաքարի արգելավայր
Մակերեսը՝ 6813 հա: Ստեղծվել է 1971 թվականին: Տեղակայված է Հայաստանի հյուսիսում՝ Աղստև գետի վտակ Ցայտաջուր գետի ավազանում: Պահպանվող օբյեկտներն են՝ այծյամ, գորշ արջը, վայրի խոզ, կովկասյան մարեհավ:

Գետիկի արգելավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Գետիկի արգելավայր
Մակերեսը՝ 5718 հա: Ստեղծվել է 1971 թվականին: Տեղակայված է Հայաստանի արևելքում՝ Աղստև գետի վտակ Գետիկ գետի ավազանում՝ ծովի մակերևույթից 1500-2700 մ բարձրության վրա: Պահպանվող օբյեկտներն են՝ այծյամ, գորշ արջը, վայրի խոզ, կովկասյան մարեհավ:

«Գիլան» արգելավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակերեսը՝ 118 հա: Գտնվում է ՀՀ Արարատի մարզումԱզատ գետի Միլի վտակի ափին: 2007 թվականին առանձնացվել է Խոսրովի արգելոցից:
ՀՀ տարածքի մյուս արգելոցներից են՝

Հայաստանի բնության հուշարձաններ

ՀՀ բնության կենդանի հուշարձաններից են արևելյան սոսու մնացուկային պուրակը (ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ մոտ), Գրիֆիթի հուդայածառը (Մեղրու նախալեռնային շրջան) և այլն, իսկ անկենդան հուշարձաններից՝ բազալտե սյունաձև, և ճառագայթաձև մերկացումները (Ազատի, Արփայի, Հրագդանի կիրճեր), հրաբխային կոները (Գեղամա, Վարդենիսի լեռնավահաններ), ռելիեֆի հողմահարման եզակի ձևերը՝ բնական ժայռաբուրգերը (Գորիս, Խնձորեսկ), ինչպես նաև բազմաթիվ բարձրլեռնային լճակներ, հանքային աղբյուրներ, ջրվեժներ (Թռչկան, Ջերմուկի, Շաքիի) և այլն:
Բնության հուշարձանները բացառիկ կամ յուրահատուկ, գիտական և պատմամշակութային հատուկ արժեք ներկայացնող բնական օբյեկտներ են:
ՀՀ կառավարության 2008 թվականի որոշմամբ 230 բնական հուշարձաններ կան: Դրանց ստեղծման նպատակն է մարդու ակտիվ գործունեության զերծ պահումը բնական բոլոր գիտաճանաչողական բարձրարժեք համալիրներ, նրանց առանձնահատկությունները
230 բնական հուշարձաններից 109-ը հանդիսանում են երկրաբանական (Աժդահակ և Արմաղան հրաբուխներ Գառնիի «Բազլտե երգեհոն» սյունաձև բազալտները,Որոտանի վրա գտնվող «Սատանի կամուրջ»), 48-ը՝ ջրաերկրաբանական (Ապարանի «Սրբի աղբյուր», Մալիշկա գյուղի «Մոզ աղբյուր»), 38-ը՝ ջրագրական (Շաքիի ջրվեժ, Գեղամա լեռների «Վիշապալիճ»), 16-ը՝ բնապատմական (Երիցվանքի մոտ գտնվող Արծվանիկ գյուղի բնական քարայրներ), 19-ը՝ կենսաբանական հուշարձաններ (Շիրակի «Փետրախոտային տափաստան», Տավուշի մարզի «Սարի գյուղի սոսին»):

Комментариев нет:

Отправить комментарий

Դիպլոմային աշխատանք «Քաղաքային տեսարաններ» Բանգլադեշ

Երևանի  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ Խլոյան Գոռ Գարիկի մասնագիտությունը՝ «Լուսանկարչական գործ»   Որակավորումը` լուսանկարիչ. ...