понедельник, 10 октября 2016 г.

Վիլյամ Սարոյան Առաջադրանքներ


Հարց 1

Ի՞նչ գիտես Վ. Սարոյանի մասին, համացանցից, նրա մասին պատմող գրականությունից  գտի՛ր և գրավոր պատմի՛ր նրա մասին որևէ միջադեպ, ապա տեսանյութ պատրաստիր:




Ծնվել է Օգոստոսի 31-ին 1908 թվականի 

1911 թվականին երեսունյոթամյա Արմենակ Սարոյանը մահանում է և Սարոյանը եղբոր՝ Հենրիի և քույրեր՝ Զաբելի ու Կոզեթի հետ միասին տեղափոխվում է որբանոց։ Երբ մայրը պետք է երեքամյա Վիլյամին թողներ որբանոցում, նա անունով մի տիկնիկ է նվիրում, որը Սարոյանի հիշողության մեջ միշտ պահպանվում է։ Սարոյանը հետագայում նշել է, որ այդ տիկնիկով կարծես մայրը ցանկանում էր փարատել իր բացակայությունը։ Այդ տիկնիկի կերպարն արտացոլվել է նաև նրա ստեղծագործություններում։
Յոթ տարեկանից սկսեցի լրագրեր վաճառել մայթերում ու խաչմերուկներում: Երրորդ դասարանում առաջին անգամ վաստակեցի դպրոցի ամենաչար տղայի համբավը, ու ինձ հաճախ անկյուն էին կանգնեցնում, հայհոյում, քաշում մազերս ու ականջներս և, ի վերջո, վռնդեցին դպրոցից…

                        
Հարց 2 
Մասերի բաժանի՛ր հարցազրույցը, վերնագրի՛ր: 
                               ընկերներով խմելու հաճույքը 
Ինձ դուր է եկել խմել ու բարձրաձայն զրուցել բարեկամ-գրողների, նկարիչների, քանդակագործների ու լրագրողների հետ: Հաճելի ընկերների հետ խմելը կարող է օգտակար լինել գրողին. ես շատ բան եմ սովորել, երբ խմում էի բարեկամներիս հետ: Բայց գրողը թող ականջին օղ անի հետևելյալ՝ համեստ ու գուցե և անհարկի զգուշացումը. վերջ տուր խմելուն, երբ այն դառնում է ինքնանպատակ, դա անօգուտ նպատակ է:
Հարց 3 
Շարադրի՛ր քո մտքերը խմելու և ծխելու վերաբերյալ:

Ծխելը օրենքով վնասակար է առողջությանը և չի թույատրվում, բայց լիքը մարդիկ այդ օրենքը           խախտում են և նրանք ապացուցում են, որ օրենքը ստեղծված է խախտելու համար, իմ կարծիքով չի կարելի ծխել, խմել և թմրադեղեր ընդունել։ 
հարց 4 
Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ միտքը՝ եթե մի քիչ գործնական եղած լինեի, ապա հիմա ֆինանսապես ապահովված կլինեի:

Ոտքից գլուխ խրված եմ պարտքերի մեջ: Չունեմ ո՛չ դրամագլուխ, ո՛չ բաժնետոմսեր, ո՛չ ապահովագրություն, ո՛չ կալվածք,  ո՛չ մի բան, որը կարելի լինի դրամի վերածել: Ես այս բոլորն ասում եմ հենց այնպես, որպես փաստ, ամենևին ոչ նրա համար, որպեսզի կարեկցանք առաջացնեմ. կարեկցանք չեմ ուզում: Եթե մի քիչ գործնական եղած լինեի, ապա հիմա ֆինանսապես ապահովված կլինեի: Իհարկե, ոչ մի վատ բան չեմ տեսնում նման ապահովության մեջ, բայց ինձ ուրիշ տեսակի ապահովություն է պետք. ես պետք է միշտ իմանամ այն ճշմարտությունը, որ ապրելու համար աշխատել է պետք, ու պետք է իմանամ նաև, որ կարող եմ աշխատել:
Հարց 5 
Սարոյանի համար մեծ մարդ է իրենց փողոցի ծայրին շագանակ վաճառող ծերունի Հուֆը, ո՞վ է քեզ համար մեծ մարդ, ինչ՞ու:
Սարոյան – Երբ ես տասը տարեկան էի, միստր Հուֆը յոթանասունի մոտ մի ծերուկ էր ու մեր փողոցի անկյունում շագանակ էր վաճառում: Ա՜յ, նա մեծ մարդ էր: Միստր Հուֆը նկատեց ինձ: Իսկ երբ մի մեծ մարդ նկատում է մեկ ուրիշին, ապա այդ վերջինն էլ է մեծ: Եվ ընդհանրապես ես չեմ հանդիպել մեկին, որը մեծ չլինի:
Ինձ համար մեծ մարդը իմ եղբայրն է, որ  բանակում է ծառայում, բանակից ինձ լիքը խորհուրդներ է տալիս, լիքը բաներ է ուղարկում։ Ինքը սովորելը  կիսատ թողեց,  ֆիզմաթ պոլիտեխնիկ  ինստիտուտը անվճար էր ընդունվե,լ կիսատ թողեց և գնաց  ծառայելու Հայաստանի Հանրապետուտյան բանակում։ 



Комментариев нет:

Отправить комментарий

Դիպլոմային աշխատանք «Քաղաքային տեսարաններ» Բանգլադեշ

Երևանի  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ Խլոյան Գոռ Գարիկի մասնագիտությունը՝ «Լուսանկարչական գործ»   Որակավորումը` լուսանկարիչ. ...