вторник, 1 мая 2018 г.

Դիպլոմային աշխատանք «Քաղաքային տեսարաններ» Բանգլադեշ



Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ
Խլոյան Գոռ Գարիկի
մասնագիտությունը՝ «Լուսանկարչական գործ»  
Որակավորումը` լուսանկարիչ.
Դիպլոմայինի ղեկավար` Մարինե Մկրտչյան
Երևան 2018թ.
Ֆոտոպատմությունը իր մեջ ներառում է այս տարվա փետրվարից – մայիս ժամանակահատվածում նկարահանված կադրեր: Բանգլադեշի շենքերը, շքամուտքերն ու բնակիչներն իրենց առօրեայով, թափանցիկ, թաքնված կյանքով:  Իր ուսուցիչը, ուսանողներն ու ընկերները : Շարքում հիմնականում քաղաքային լուսանկարչության օրինակներ են, ու նաև մի քանի կադր, որ իր ձեռագրին շատ բնորոշ են: Նա չի կարողանում անտարբեր անցնել թռչունների, շների ու կատուների կողքով: Գոռի մոտ լավ ստացվում է լուսանկարի մեջ էմոցիոնալ համատեքստ դնել, թաքնված գործողությունների, իրադարձությունների ու կյանքերի պատմություններ ցույց տալ ուղղակի ակնարկով: 

Դիպլոմայինի թեման արդիական է, քանի որ օրվա մեծ մասը  Գոռը արդեն երկար ժամանակ անցկացնում է Բանգլադեշում, թափառում այստեղի փողոցներով մենակ կամ ընկերների հետ ու նկարում Բանգլադեշի բնակիչներին, փողոցներն ու թաղամասը, մարդկանց ու իրենց ապրելակերպը: Աշխատանքի նպատակն է՝ լուսանկարելով փորձել ավելի մոտիկից ծանոթանալ թաղամասի ու իր բնակիչների հետ, վավերականացնել նրանց կյանքի ու գործունեության մի փոքր հատվածը:  Դիպլոմային աշխատանքի  հիմանական խնդիրն Էր, հաղթահարել շփոթմունքը, որ բոլոր լուսանկարիչները զգում են աշխատանքի   սկզբնական շրջանում ու փորձել ավելի մոտենալ լուսանկարի հերոսին, մոտիկից կադրեր, բնավորություններ ու պահեր ֆիքսելու համար:

 Դիպլոմայինը կազմված է քսան քաղաքային ժանրի լուսանկարից:Նկարահանումների վայրը՝ ՀԱԹ, Բանգլադեշ: Հիմնական ժանրային լուծումները՝ դետալային, ուրբանիստական, դիմանակարային: Փետրվար-մայիս 2018թ:
Սկզբում ուզում էի սովորել Քոլեջի ոսկերչություն բաժնում, բայց քանի որ դասավանդող չուներ այդ պահին Քոլեջը, պատահականության սկզբունքով ընտրեցի լուսանկարչական գործը: Ես չէի սիրում նկարել, հետո ինքս ինձ ասացի՝ չի կարող այսպես շարունակվել, ես պետք է նկարեմ, ընտրել եմ այս մասնագիտությունը, ի՞նչի համար: Այդ հարցին պատասխանելու նպատակով գնացի բակ, փնտրում էի ինչից սկսեմ և տեսա մի մեքենա, որի վրա գրված էր՝Ռուլյատ Բլաձինկի:
Այդ տեքստով ոգեվորվեցի և սկսեցի մեքենաներ փնտրել, որտեղ փակցված են տեքստեր: Այդ ամենը նկարելուց հետո որոշեցի վարդեր նկարել՝ տարբեր տեսակի, իսկ հետո որոշեցի դիմանկարներ նկարել: Մարդիք ինձ չէին ժպտում, ես որոշեցի թաքուն նկարել:
Թաքուն նկարելու հետ հայտնվեց նաև իմ սերը թռչուն ու կենդանի նկարելու նկատմաբ: Սկսեցի տարբեր թեմաներով նկարել: Կամաց-կամաց սիրեցի իմ մասնագիտությունը, բայց տենց էլ չսիրեցի շենքեր նկարել:
Մոռացա պատմեմ, թե ինչպես սկսեցի շենքեր նկարել: Գյումրիի ճարտարապետությունը շատ հավանեցի, դրա համար փորձեցի նկարել: Սկզբից լավ չեր ստացվում. շենք նկարելու համար տարածաչափական հաշվարկ պիտի անես, բայց ես ալարում էի և անընդհատ կտրում էի շենքի մի մասը, ծուռ Էի նկարում կամ շուռ Էի տալիս, սխալ նկարում: Հետո կամաց - կամաց ստացվեց, ու մի քանիսը դրել եմ նաև դիպլոմայինիս մեջ:
                                                                                                                                       























Комментариев нет:

Отправить комментарий

Դիպլոմային աշխատանք «Քաղաքային տեսարաններ» Բանգլադեշ

Երևանի  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ Խլոյան Գոռ Գարիկի մասնագիտությունը՝ «Լուսանկարչական գործ»   Որակավորումը` լուսանկարիչ. ...